ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 1995 թ. N 572
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆԻ NN 1, 2, 3 ԵՎ ԳՅՈՒՄՐԻԻ ՈՒ ՎԱՆԱՁՈՐԻ ՏԱՔՍԱՄՈՏՈՐԱՅԻՆ ԱՎՏՈՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԵՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության Երևանի NN 1, 2, 3 և Գյումրիի ու Վանաձորի տաքսամոտորային ավտոձեռնարկությունների ֆինանսական ծանր վիճակը և սեփականաշնորհման ընթացիկ տարվա ծրագրում դրանց ընդգրկված լինելը, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության Երևանի NN 1, 2, 3 և Գյումրիի ու Վանաձորի տաքսամոտորային ավտոտրանսպորտային ձեռնարկությունների կողմից ինքնարժեքի ոչ ճիշտ հաշվառման հետևանքով նվազեցված հարկերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրության խախտումների համար հաշվարկված տույժերի և տուգանքների վճարման ժամկետը երկարաձգել մինչև 1995 թվականի հոկտեմբերի 1-ը:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|