ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 1995 թ. N 582
Քաղ. Երևան
«ՄԱԼԱԹԻԱ» ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻՆ ԻՐ ԿՈՂՄԻՑ ՎԱՐՁԱԿԱԼՎԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Մալաթիա» կոոպերատիվին գնել Երևանի տրիկոտաժե ձեռնոցների արտադրական միավորումից վարձակալած 4 հազ. դրամ արժեքով գույքը:
2. Թույլատրել «Մալաթիա» կոոպերատիվին գնել Լենինգրադյան փող. N 34 շենքի նկուղային հարկում վարձակալած տարածքը` փոքր օբյեկտների համար սահմանված կարգով:
3. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |