«Վավերացնում եմ» 
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 15 դեկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 դեկտեմբերի 2005 թվականի N 2109-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին և 23-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի:
3. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման N 5 հավելվածի N 15 աղյուսակում կատարել փոփոխություններ` համաձայն համապատասխանաբար NN 2 և 3 հավելվածների:
4. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու քաղաքային համայնքին ստորև նշված նպատակներով սուբվենցիա տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին հատկացնել 330,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ» հոդվածով), որից` Գյումրի քաղաքի`
ա) քանդման ենթակա շենքերի տարածքների իրացման նպատակով` 42,000.0 հազ. դրամ,
բ) Գորկու փողոցի N 172 անավարտ բնակելի շենքի` առանց ներքին հարդարման աշխատանքների ավարտման նպատակով` 30,000.0 հազ. դրամ,
գ) հատակագծի մշակման աշխատանքների ֆինանսավորման նպատակով` 8,000.0 հազ. դրամ,
դ) քաղաքապետարանի շենքի վերանորոգման աշխատանքների ֆինանսավորման նպատակով` 250,000.0 հազ. դրամ:
Սահմանել, որ սույն կետում նշված սուբվենցիայի գումարի՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու քաղաքային համայնքի կողմից նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետը, իսկ սուբվենցիան հատկացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման 5.11-րդ կետի պահանջներին համապատասխան:
5. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի պահուստային ֆոնդից հատկացնել`
ա) կառավարական N 2 շենքի վերանորոգման աշխատանքների ֆինանսավորման նպատակով՝ 112,100.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով),
բ) «Հանարդնախագիծ» բաց բաժնետիրական ընկերության շենքի նոր մուտքի բացման, այդ շենքի` Հայաստանի Հանրապետությանը հանձնված 3-րդ, 4-րդ և 6-րդ հարկերի տարածքների պետական բաժնեմասի, ինչպես նաև 1-6-րդ հարկերի տարածքների պետական բաժնեմասի աստիճանավանդակների վերանորոգման աշխատանքների ֆինանսավորման նպատակով՝ 66,367.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով):
| Հայաստանի Հանրապետության | Ա. Մարգարյան | 
| 
 | 
| Հավելված N 1 | 
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
| Խումբը | Ենթա- խումբը | Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները | Ցուցանիշների փոփոխությունները (ավելացումները ներկայացված են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում) | 
| տարի | |||
| 
 | 
 | ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ | - | 
| այդ թվում՝ | 
 | ||
| 08 | ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ-ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ | (508,467.0) | |
| 
 | 
 | այդ թվում` | 
 | 
| 
 | 02 | Բնակարանային տնտեսություն և բնակարանային շինարարություն | (508,467.0) | 
| 
 | 
 | այդ թվում` | 
 | 
| 
 | 
 | 07. Բնակարանային ապահովում բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով | (508,467.0) | 
| 
 | 
 | ՀՀ քաղաքաշինության նախարարություն | (508,467.0) | 
| որից` | |||
| 
 | բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ ներքին տրանսֆերտներ» հոդվածով | (508,467.0) | |
| 14 | 
 | ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ | 508,467.0 | 
| 
 | 
 | այդ թվում` | 
 | 
| 
 | 06 | Այլ ծրագրեր | 508,467.0 | 
| 
 | 
 | այդ թվում` | 
 | 
| 
 | 
 | 01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ | 508,467.0 | 
| 
 | 
 | ՀՀ կառավարություն | 508,467.0 | 
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար | Մ. Թոփուզյան | 
| Հավելված N 2 | 
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ 
ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
| (հազ. դրամ) | 
| Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման | Ծրագրերի և կատարողների անվանումները | Ցուցանիշների փոփոխությունը նվազեցումները նշված են փակագծերում) | ||
| կապիտալ ծախսերի ընդհանուր ծավալը | այդ թվում` ըստ ծախսատեսակների | |||
| խումբը | ենթա-խումբը | այլ կապիտալ ծախսեր | ||
| 
 | 
 | ԸՆԴԱՄԵՆԸ  | (508,467.0) | (508,467.0) | 
| 
 | 
 | ՀՀ քաղաքաշինության նախարարություն | (508,467.0) | (508,467.0) | 
| 
 | 
 | այդ թվում` | ||
| 08 | 02 | 07. Բնակարանային ապահովում բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով | (508,467.0) | (508,467.0) | 
| 
 | 
 | այդ թվում` | ||
| 
 | 
 | Գյումրի քաղաքին բնակարաններ ձեռք բերելու համար սերտիֆիկատների տրամադրում | (508,467.0) | (508,467.0) | 
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար | Մ. Թոփուզյան | 
| Հավելված N 3 | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ 
ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 15 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ 
ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
| (հազ. դրամ) | 
| Խումբը | Ենթա-խումբը | Ծրագրերի և կատարողների | Ցուցանիշների | 
| տարի | |||
| 
 | 
 | ՀՀ քաղաքաշինության նախարարություն | (508,467.0) | 
| 
 | 
 | այդ թվում՝ | 
 | 
| 08 | 02 | 07. Բնակարանային ապահովում բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով | (508,467.0) | 
| 
 | 
 | այդ թվում՝ | 
 | 
| 
 | 
 | Գյումրի քաղաքին բնակարաններ ձեռք բերելու համար  | (508,467.0) | 
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար | Մ. Թոփուզյան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|