Գլխավոր տեղեկություն
Համար
N 967-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.10.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
24.10.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.10.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 967-Ա

 

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև ֆինանսական և տեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով` 2025 թվականի հոկտեմբերի 29-31-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։

2. Պատվիրակության՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել՝

1) Գևորգ Պապոյանինը, Անուշիկ Ավետյանինը և Ժակ Հակոբյանինը (ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը)՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.

2) Արմեն Սիմոնյանինը (ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը)՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.

3) Արաքսիա Սվաջյանինը (ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը)՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.

4) Տաթևիկ Ստեփանյանինը (ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը)՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.

5) Գևորգ Մելիքսեթյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.

6) Արամ Մեյմարյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.

7) Լիլյա Աֆրիկյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.

8) Միլենա Հովհաննիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.

9) Դավիթ Ասոյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին։

3. Ընդունել ի գիտություն, որ Գևորգ Պապոյանի, Արմեն Սիմոնյանի, Արաքսիա Սվաջյանի, Տաթևիկ Ստեփանյանի, Անուշիկ Ավետյանի և Ժակ Հակոբյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին, իսկ Սաթենիկ Ղևոնդյանինը՝ «Գերմանահայկական հիմնադրամ» ծրագրի կառավարման գրասենյակ» հիմնարկի միջոցների հաշվին։

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո հնգօրյա ժամկետում ներկայացնել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

24.10.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 967-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Գ. Պապոյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար (պատվիրակության ղեկավար) (28.10.2025 թ.-01.11.2025 թ.)
Ա․ Ավետյան  - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (29.10.2025 թ.-01.11.2025 թ.)
Ա․ Մեյմարյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Գ․ Մելիքսեթյան

- ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ

Ա․ Սիմոնյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Ա․ Սվաջյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Տ․ Ստեփանյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
Լ․ Աֆրիկյան   - ՀՀ վարչապետի աշխատակազմի մասնակցային և բաց կառավարման հարցերի վարչության պետ

Ժ․ Հակոբյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ (28.10.2025 թ.-31.10.2025 թ.)
Մ․ Հովհաննիսյան

- ՀՀ ֆինանսների նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ

Դ. Ասոյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության երկկողմ հարաբերությունների առաջին բաժնի պետ
Ս. Ղևոնդյան - «Գերմանահայկական հիմնադրամ» ծրագրի կառավարման գրասենյակ» հիմնարկի ծրագրերի կառավարման բաժնի պետ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

24.10.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ