Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-323-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.10.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.10.27-2025.11.09 Պաշտոնական հրապարակման օրը 27.10.2025
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
02.10.2025
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.10.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2025 թվականի հոկտեմբերի 2-ին

 

««ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. ««Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-433-Ն օրենքի 2-րդ հոդվածով լրացվող «Ոստիկանության մասին» օրենքի 5․2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ մասով.

«11․ Ոստիկանության ծառայողի կողմից հարկադրանքի միջոցների կիրառման ստանդարտացված գործելակարգը սահմանվում է Լիազոր մարմնի ղեկավարի նորմատիվ հրամանով:»:

 

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի ընդունումից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից հետո՝ հիսուն օրվա ընթացքում։

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2025 թ. հոկտեմբերի 24

Երևան

ՀՕ-323-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հոկտեմբերի 2025 թվական: