Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-318-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.11.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.10.27-2025.11.09 Պաշտոնական հրապարակման օրը 27.10.2025
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
02.10.2025
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.10.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2025 թվականի հոկտեմբերի 2-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածի 5.1-ին մասից հանել «ոստիկանության ծառայության,» և «, փրկարար ծառայության» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ մասով.

«10. Ոստիկանության կամ փրկարար ծառայության պաշտոն զբաղեցնող ծառայողները համապատասխան մարմնի կամ կազմակերպության վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության արդյունքով ծառայությունից ազատվելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, ոստիկանության կամ փրկարար ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում պահպանում են զբաղեցրած վերջին պաշտոնի համար նախատեսված աշխատավարձը (հիմնական աշխատավարձը, հավելումները, լրավճարները), եթե այն բարձր է տվյալ պաշտոնի համար սահմանված աշխատավարձից (հիմնական աշխատավարձից, հավելումներից, լրավճարներից): Սույն մասով նախատեսված աշխատավարձը պահպանվում է համապատասխան մարմնի կամ կազմակերպության վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության արդյունքով ծառայությունից ազատվելուց հետո ոստիկանության կամ փրկարար ծառայության պաշտոնում նշանակվելուց հետո՝ վեց ամիս ժամկետով, բայց ոչ ավելի, քան ոստիկանության կամ փրկարար ծառայության նշանակված պաշտոնում սահմանված կարգով ատեստավորում անցնելը:»:

 

Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Ներքին գործերի նախարարության ոստիկանության կամ փրկարար ծառայության պաշտոն զբաղեցնող ծառայողները ծառայությունից ազատվելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, ներքին գործերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում կամ գրասենյակում քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում պահպանում են զբաղեցրած վերջին պաշտոնի համար նախատեսված աշխատավարձը (հիմնական աշխատավարձը, հավելումները, լրավճարները), եթե այն բարձր է քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի համար սահմանված հիմնական աշխատավարձից: Պաշտոնի փոփոխության դեպքում աշխատավարձը (հիմնական աշխատավարձը, հավելումները, լրավճարները) չի պահպանվում:»:

 

Հոդված 4. Օրենքի 32-րդ հոդվածի 2.3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2.3. Ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկի հաստատման օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում, ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոններում ոստիկանության ծառայողներին, փրկարարական ծառայողներին նշանակելու դեպքում պահպանվում է այդ ծառայողների աշխատավարձը (հիմնական աշխատավարձը, հավելումները, լրավճարները), եթե այն բարձր է քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի համար սահմանված հիմնական աշխատավարձից: Տվյալ պետական ծառայողի հիմնական աշխատավարձի չափը որոշվում է բազային աշխատավարձի և, սույն օրենքի 9-րդ հավելվածով սահմանված, այդ պաշտոնի ենթախմբի սանդղակում նրա համապատասխանաբար ոստիկանության ծառայության, փրկարարական ծառայության ստաժին համապատասխանող մակարդակի գործակցի արտադրյալով: Սույն մասով սահմանված աշխատավարձի (հիմնական աշխատավարձի, հավելումների, լրավճարների) պահպանվող չափի և սույն օրենքով սահմանված կարգով որոշվող հիմնական աշխատավարձի չափի միջև տարբերությունը քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակված՝ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք չբերած ծառայողների համար հաշվարկվում է մինչև այն պահը, երբ տվյալ պետական ծառայողին օրենքով սահմանված կարգով կվճարվի պետական կենսաթոշակ, կամ տվյալ պետական ծառայողի՝ սույն օրենքով սահմանված կարգով որոշվող հիմնական աշխատավարձի չափը կգերազանցի աշխատավարձի պահպանված չափը, որն այդ պահին համարվում է նրա հիմնական աշխատավարձը:»:

 

Հոդված 5. Օրենքի 32-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.4-րդ մասով.

«2.4. Ներքին գործերի նախարարության հանցանքների և վարչական իրավախախտումների ոլորտում պետական վիճակագրություն ձևավորելու գործառույթ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկի հաստատման օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում, ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոններում ոստիկանության ծառայողներին, փրկարարական ծառայողներին նշանակելու դեպքում պահպանվում է այդ ծառայողների աշխատավարձը (հիմնական աշխատավարձը, հավելումները, լրավճարները), եթե այն բարձր է քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի համար սահմանված հիմնական աշխատավարձից: Տվյալ պետական ծառայողի հիմնական աշխատավարձի չափը որոշվում է բազային աշխատավարձի և, սույն օրենքի 9-րդ հավելվածով սահմանված, այդ պաշտոնի ենթախմբի սանդղակում նրա համապատասխանաբար ոստիկանության ծառայության, փրկարարական ծառայության ստաժին համապատասխանող մակարդակի գործակցի արտադրյալով: Սույն մասով սահմանված աշխատավարձի (հիմնական աշխատավարձի, հավելումների, լրավճարների) պահպանվող չափի և սույն օրենքով սահմանված կարգով որոշվող հիմնական աշխատավարձի չափի միջև տարբերությունը քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակված՝ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք չբերած ծառայողների համար հաշվարկվում է մինչև այն պահը, երբ տվյալ պետական ծառայողին օրենքով սահմանված կարգով կվճարվի պետական կենսաթոշակ, կամ տվյալ պետական ծառայողի՝ սույն օրենքով սահմանված կարգով որոշվող հիմնական աշխատավարձի չափը կգերազանցի աշխատավարձի պահպանված չափը, որն այդ պահին համարվում է նրա հիմնական աշխատավարձը:»:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2025 թ. հոկտեմբերի 24

Երևան

ՀՕ-318-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հոկտեմբերի 2025 թվական: