ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մարտի 1995 թ. N 130
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
I. Հաստատել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի`
1. 1994 թվականի նոյեմբերի 15-ի N 102j-11 որոշման առաջին կետը՝ Մասիսի պահածոների գործարան պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին։
2. 1995 թվականի հունվարի 11-ի N 155j-1 որոշումը՝ «Անի» պետական ձեռնարկության «Անիոն» դուստր ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով։
3. 1994 թվականի նոյեմբերի 15-ի N 102j-14 որոշման առաջին կետը՝ Վանաձորի գարեջրի և ոչ ալկոհոլային խմիչքների գործարան պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին։
4. 1994 թվականի նոյեմբերի 15-ի N 102j-20 որոշման առաջին կետը՝ «Արարատ» ԱՄ-ի Երևանի շամպայն-գինիների գործարան պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին։
5. 1994 թվականի նոյեմբերի 15-ի N 102j-21 որոշման առաջին կետը՝ Երևանի գարեջրի գործարան պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին։
6. 1994 թվականի դեկտեմբերի 15-ի N 118j որոշումը՝
ա) «Հայձուկ» ԳԱՄ-ի Ակնալճի ֆորելային տնտեսություն
բ) Արտաշատի պանրագործարան
պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով։
7. 1994 թվականի դեկտեմբերի 15-ի N 119j որոշումը՝ «Անի-լեռ» պետական դուստր ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով։
8. 1994 թվականի դեկտեմբերի 15-ի N 119j-2 որոշումը՝ Չարենցավանի հաստոցաշինական գործարան պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով։
9. 1995 թվականի հունվարի 5-ի N 138j որոշումը՝
ա) Արմավիրի «Զովք» արտադրական ձեռնարկություն
բ) Մարտունու պահածոների գործարան
պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով։
10. 1995 թվականի հունվարի 5-ի N 138j-2 որոշումը՝ Ախթալայի պահածոների գործարան պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով։
11. 1995 թվականի հունվարի 5-ի N 138j-3 որոշումը՝
ա) Այրումի պահածոների գործարան
բ) Իջևանի հանքային ջրերի գործարան
պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով։
12. 1995 թվականի հունվարի 11-ի N 156j-1 որոշումը՝ երևանի ոչ ալկոհոլային ըմպելիքների գործարան պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:
13. 1995 թվականի հունվարի 18-ի N 162j որոշումը՝ Երևանի ձեթ-օճառ կոմբինատ պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով։
II. Այրումի պահածոների գործարան և Մարտունու պահածոների գործարան պետական ձեռնարկությունները վերակազմավորել փակ բաժնետիրական ընկերությունների՝ հետագայում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որպես բաց բաժնետիրական ընկերություններ վերակազմ՛ավորվելու իրավունքով։
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |