ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅՀԱՏՈՒԿՇԻՆՊՈԼԻՄԵՐ» ՓԲԸ-Ի ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 434
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.07.1995-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/7, հուլիս 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.07.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.07.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 հուլիսի 1995 թ. N 434

Քաղ. Երևան

 

«ՀԱՅՀԱՏՈՒԿՇԻՆՊՈԼԻՄԵՐ» ՓԲԸ-Ի ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սեփականաշնորհել «Հայհատուկշինպոլիմեր» ՓԲԸ-ի պետական բաժնեմասը բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Հայհատուկշինպոլիմեր» բաց բաժնետիրական ընկերության:

2. «Հայհատուկշինպոլիմեր ՓԲԸ-ի պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

3. «Հայհատուկշինպոլիմեր» ՓԲԸ-ի կուտակման ֆոնդերի 80 տոկոսը համարվում է պետական սեփականություն և սեփականաշնորհման ժամանակ չի կարող օգտագործվել որպես վճարման միջոց:

4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 30 մլն 414 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 24 մլն 330 հազ. դրամ:

5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են` 23793 հազ. դրամ:

6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 2433 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Հայհատուկշինպոլիմեր» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

8. Սահմանել, որ «Հայհատուկշինպոլիմեր» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

9. Սահմանել, որ «Հայհատուկշինպոլիմեր» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Հայհատուկշինպոլիմեր» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐիչ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ