ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 201 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 133
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.03.1995-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/3, մարտ 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.03.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.03.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մարտի 1995 թ. N 133
Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 201 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության տեղական բյուջեներով նախատեսված ծախսերի ֆինանսավորումն ապահովելու անհրաժեշտությունը և, հաշվի առնելով, որ այդ բյուջեների մեծամասնությունը 1995 թվականին դոտացիոն են ու դրանք ծածկվում են հանրապետական բյուջեի հաշվին, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի նոյեմբերի 15-ի N 570 որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետի գործողության մասնակի կասեցման մասին» N 201 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

«և մինչև 1995 թվականի հունվարի 1-ը» բառերը փոխարինել «և մինչև 1997 թվականի հունվարի 1-ը» բառերով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ