ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀՐԱԶԴԱՆԻ ՏՐԻԿՈՏԱԺԻ ՖԱԲՐԻԿԱ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՄԱՐՄԱՐԻԿԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 443
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.07.1995-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/7, հուլիս 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.07.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.07.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 հուլիսի 1995 թ. N 443

Քաղ. Երևան

 

«ՀՐԱԶԴԱՆԻ ՏՐԻԿՈՏԱԺԻ ՖԱԲՐԻԿԱ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՄԱՐՄԱՐԻԿԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 23-ի «Հրազդանի տրիկոտաժի ֆաբրիկա» պետական ձեռնարկությունը  բաց բաժնետիրական ընկերության ձևով սեփականաշնորհելու մասին» N 231 որոշման 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հրազդանի տրիկոտաժի ֆաբրիկա» պետական ձեռնարկության կազմից առանձնացված Մարմարիկի արտադրամասը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել աշխատավորական կոլեկտիվին` փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

2. Ընկերության կանոնադրական հիմնադրամը սահմանել 2316 հազ. դրամ, որից պետական բաժնեմասը` 1853 հազ. դրամ:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` «Հրազդանի տրիկոտաժի ֆաբրիկա» պետական ձեռնարկության կազմից առանձնացված Մարմարիկի արտադրամասի գույքի վաճառքն իրականացնել մեկ ամսվա ընթացքում` «Հրազդանի տրիկոտաժի ֆաբրիկա» պետական ձեռնարկության գնահատման ակտերի հիման վրա:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐիչ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ