ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հուլիսի 1995 թ. N 443
Քաղ. Երևան
«ՀՐԱԶԴԱՆԻ ՏՐԻԿՈՏԱԺԻ ՖԱԲՐԻԿԱ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՄԱՐՄԱՐԻԿԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 23-ի «Հրազդանի տրիկոտաժի ֆաբրիկա» պետական ձեռնարկությունը բաց բաժնետիրական ընկերության ձևով սեփականաշնորհելու մասին» N 231 որոշման 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հրազդանի տրիկոտաժի ֆաբրիկա» պետական ձեռնարկության կազմից առանձնացված Մարմարիկի արտադրամասը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել աշխատավորական կոլեկտիվին` փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
2. Ընկերության կանոնադրական հիմնադրամը սահմանել 2316 հազ. դրամ, որից պետական բաժնեմասը` 1853 հազ. դրամ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` «Հրազդանի տրիկոտաժի ֆաբրիկա» պետական ձեռնարկության կազմից առանձնացված Մարմարիկի արտադրամասի գույքի վաճառքն իրականացնել մեկ ամսվա ընթացքում` «Հրազդանի տրիկոտաժի ֆաբրիկա» պետական ձեռնարկության գնահատման ակտերի հիման վրա:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|