ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ-ՈՒՄ ՊԱՀՊԱՆՎՈՂ ԲՆԱԿԱՆ ԵՎ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՐԳԵԼՈՑՆԵՐԻ ՀՈՂԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 472
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.07.1995-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/7, հուլիս 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.07.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.07.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հուլիսի 1995 թ. N 472

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՀՊԱՆՎՈՂ ԲՆԱԿԱՆ ԵՎ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՐԳԵԼՈՑՆԵՐԻ ՀՈՂԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 15 հոդվածին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի բնության պահպանության և բնական պաշարների հարցերի մշտական հանձնաժողովի ու կրթության և գիտության, լեզվի և մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետությունում պահպանվող բնական օբյեկտների տակ գտնվող, ինչպես նաև արգելոցների հողերի ցանկը, համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետությունում պահպանվող պատմամշակութային օբյեկտների անվանացանկը և դրանց տակ գտնվող հողերի ցանկը, համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հուշարձանների պահպանության վարչությանը` սահմանված կարգով կազմել, լրացնել և ճշգրտել սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված անվանացանկում ընդգրկված պատմամշակութային օբյեկտների պահպանական գոտիներն ու տարածքաչափերը և մինչև 1996 թվականի դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել լրամշակված ցանկը:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 2-րդ կետով նախատեսված աշխատանքների 1995 թվականի ֆինանսավորման վերաբերյալ, իսկ 1966 թվականին իրականացվելիք աշխատանքների ֆինանսավորումը նախատեսել Հայաստանի Հանրապետության 1996 թվականի պետական բյուջեի նախագծում:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐիչ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ