ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2005 թվականի դեկտեմբերի 16-ին
«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», ԵՐԵՎԱՆԻ «ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂԻ», «ՆՈՐ ԱԿՈՒՆՔ», «ՎԱՅՔ-ՈՌՈԳՈՒՄ», «ԵՂԵԳՆԱՁՈՐ-ՈՌՈԳՈՒՄ», «ՄԱՐՏՈՒՆԻ-ՈՌՈԳՈՒՄ» ԵՎ «ԹԱԼԻՆ-ՈՌՈԳՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայջրմուղկոյուղի», Երևանի «Ջրմուղ-կոյուղի», «Նոր Ակունք», «Վայք-ոռոգում», «Եղեգնաձոր-ոռոգում», «Մարտունի-ոռոգում» և «Թալին-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերություններին բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (11 դեկտեմբերի 2002 թվականի, ՀՕ-486) լրացնել հետևյալ բովանդակությամբ 21-րդ հոդվածով՝
«Հոդված 21. «Հայջրմուղկոյուղի», Երևանի «Ջրմուղ-կոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Ջրմուղկոյուղի», «Նոր Ակունք», «Վայք-ոռոգում», «Եղեգնաձոր-ոռոգում», «Մարտունի-ոռոգում» և «Թալին-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերություններին ազատել մինչև 2006 թվականի հունվարի 1-ը հաշվարկված ու չվճարված բնապահպանական վճարների և դրանց նկատմամբ հաշվարկված տույժերի ու տուգանքների վճարման պարտավորություններից:»:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում «սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ» բառերը փոխարինել «2006 թվականի հունվարի 1-ից հետո» բառերով, իսկ «մինչև 2005 թվականի դեկտեմբերի 31-ը՝ դրանց մարումը նախատեսելով 2006-2009 թվականներին» բառերը՝ «մինչև 2008 թվականի դեկտեմբերի 31-ը՝ դրանց մարումը նախատեսելով 2009-2012 թվականներին» բառերով:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածում «2006 թվականի» բառերը փոխարինել «2009 թվականի» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Changing Act | Corresponding incorporation |
---|
Changing Act | Corresponding incorporation |
---|