ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մայիսի 1995 թ. N 293
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի՝
1. 1995 թվականի ապրիլի 5-ի N 318 որոշումը՝ հասարակական սննդի N 805 ճաշարանի (ք. Երևան, Բաշինջաղյան 180, ծածկագիրն ըստ ծրագրի՝ 76242) սեփականաշնորհումն աճուրդով իրականացնելու մասին։
2. 1995 թվականի մայիսի 19-ի N 424 որոշումը՝
ա) N 30 արդյունաբերական ապրանքների խանութի (ք, Դիլիջան, գ. Հաղարծին, ծածկագիրն ըստ ծրագրի՝ 71127),
բ) «Հաղարծին» ռեստորանի (ք. Դիլիջան, Կամոյի 121, ծածկագիրն ըստ ծրագրի՝ 76505),
գ) «Կույբիշև» սրճարանի (ք. Դիլիջան, գ. Հաղարծին, ծածկագիրն ըստ ծրագրի՝ 76497)
սեփականաշնորհումն աճուրդով իրականացնելու մասին։
3. 1995 թվականի մայիսի 19-ի N 423 որոշումը՝
ա) N 5 կենցաղի տան (ք. Դիլիջան, գ. Հաղարծին, ծածկագիրն ըստ ծրագրի՝ 3919),
բ) տաղավարի (ք. Դիլիջան, «Քարավան» ռեստորան, ծածկագիրն ըստ ծրագրի՝ 3935)
սեփականաշնորհումն աճուրդով իրականացնելու մասին։
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|