ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
| 23 հոկտեմբերի 2025 թ. | N 423-Ն | 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 632-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 23-ի «Երևան համայնքի վարչական տարածքում «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով նախատեսված թույլտվությունների տրամադրման կարգը սահմանելու մասին» N 632-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ․
«3. Թույլտվություն ստանալու համար դիմումատուն Երևանի քաղաքապետին կամ վարչական շրջանի ղեկավարին ներկայացնում է էլեկտրոնային եղանակով դիմում՝ www.dimum.yerevan.am առցանց հարթակի միջոցով, որին կից ներկայացվում են.
1) անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ պետական հաշվառման, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ պետական ռեգիստրի գրանցման քաղվածքը.
2) շենքի կամ շինության սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայականի պատճենը.
3) տեղական տուրքի վճարման անդորրագրի պատճենը.
4) դիմումատուի Երևան համայնքի հանդեպ պարտավորությունների բացակայության վերաբերյալ Երևանի վարչական շրջանի ղեկավարի կողմից տրամադրված տեղեկանքի պատճենը.
5) օբյեկտի ճակատային մասի գունավոր լուսանկարը:»։
2) Ձև N 2-ը ճանաչել ուժը կորցրած։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| Երևանի քաղաքապետ` | Տ. Ավինյան | 
| 
 2025 թ. հոկտեմբերի 23 Երևան | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հոկտեմբերի 2025 թվական: