Գլխավոր տեղեկություն
Համար
N 422-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.10.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.10.27-2025.11.09 Պաշտոնական հրապարակման օրը 30.10.2025
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
23.10.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
23.10.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

23 հոկտեմբերի 2025 թ.

N 422-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 267-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 266-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

 1. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի «Երևան համայնքում 2025 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» N 267-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

 1) 1-ին կետի 11-րդ, 12-րդ և 12.1-ին ենթակետերում «ենթակայությամբ գործող» բառերը փոխարինել «ենթակայությամբ» բառերով.

 2) 1-ին կետի 11-րդ ենթակետի «բ» պարբերությունը ուժը կորցրած ճանաչել.

 3) 1-ին կետի 11-րդ ենթակետից հետո լրացնել նոր 11.1-ին ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.

 «11.1) Երևան քաղաքի վարչական տարածքում ուսումնական հաստատությունների շենքերի և շինությունների համար՝ Երևանի քաղաքի ավագանու որոշմամբ սահմանված՝ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) կազմելու, ինչպես նաև նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանք) փոփոխություն կատարելու (շենքի կամ շինության ծավալների ավելացում նախատեսող նոր նախագծման թույլտվություն կազմելու) համար 2025 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն՝ տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ.».

 4) 1-ին կետի 13.1-ին ենթակետից հետո լրացնել նոր 13.2-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.

 «13.2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված քաղաքաշինական փաստաթղթերի հիման վրա՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հաշված 10 և ավելի տարի առաջ շինարարական աշխատանքները մեկնարկած /փաստը հաստատվում է Դիմումատուի կողմից ներկայացված փորձագիտական եզրակացությամբ/ և տրամադրված շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետները սպառված, Երևան քաղաքի վարչական տարածքում 10 և ավելի բնակարաններից բաղկացած բազմաբնակարան շենքերի համար՝ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) կազմելու համար 2025 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն՝ տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ.»:

 2. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի «Երևան համայնքում 2025 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին» N 266-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝

 1) 2-րդ կետում «Երևան համայնքի ենթակայությամբ գործող պետական և համայնքային ուսումնական հաստատությունների, Երևանի վարչական տարածքում պետական ենթակայությամբ գործող սոցիալական պաշտպանության կազմակերպությունների կառուցման և վերակառուցման համար՝» բառերը փոխարինել «Երևան քաղաքի վարչական տարածքում ուսումնական հաստատությունների, Երևան քաղաքի վարչական տարածքում պետական ենթակայությամբ սոցիալական պաշտպանության կազմակերպությունների շենքերի և շինությունների համար՝» բառերով:

 2) 7-րդ կետից հետո լրացնել նոր 7.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

 «7.1. Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով հաuտատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան Երևանի վարչական տարածքում նոր շենքերի և շինությունների շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման յուրաքանչյուր տարվա (այդ թվում՝ ոչ ամբողջական) համար 2025 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է տեղական տուրքի դրույքաչափի նվազեցման արտոնություն՝ տեղական տուրքի չափի 85 տոկոսի չափով (այդ թվում՝ նաև «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված դեպքերի), եթե դիմումատուն (իրավաբանական անձի դեպքում նաև գործադիր մարմնի ղեկավարը) սույն որոշման 6-րդ կետով նախատեսված արտոնության կիրառմամբ թույլտվություն չի ստացել, Երևան համայնքի հանդեպ թույլտվության ժամկետի երկարաձգման օրվա դրությամբ չունի ժամկետանց դրամական պարտավորություններ և շինարարության թույլտվության ժամկետի երկարաձգման օրվա դրությամբ դիմումատուի (իրավաբանական անձի դեպքում նաև գործադիր մարմնի ղեկավարի) նկատմամբ առկա չէ քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված նորմերի Երևանում իրականացման լրացուցիչ պայմանների կարգը սահմանող Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի մարտի 16-ի N 405-Ն որոշմամբ սահմանված նորմերի խախտման փաստի առթիվ 2025 թվականի ընթացքում կայացված վարչական տույժ նշանակելու մասին որոշում: Ընդ որում, սույն կետում նշված արտոնության կիրառման արդյունքում շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման համար հաշվարկված տեղական տուրքի գումարի չափը 400.000.000 (չորս հարյուր միլիոն) դրամը գերազանցելու դեպքում շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման համար 2025 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է տեղական տուրքի դրույքաչափի նվազեցման արտոնություն` տեղական տուրքի տարեկան առավելագույն դրույքաչափը սահմանելով 400.000.000 (չորս հարյուր միլիոն) դրամ.»:

 3) 10.1-ին կետից հետո լրացնել նոր 10.2-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

 «10.2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` Երևանի վարչական տարածքում շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման համար 2025 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն՝ տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված քաղաքաշինական փաստաթղթերի հիման վրա իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում փլուզումների հետևանքով լրացուցիչ շինարարական աշխատանքների անհրաժեշտությամբ պայմանավորված շինարարության թույլտվության ժամկետը երկարաձգվում է փլուզումների հետևանքների վերացման և վերականգնման համար անհրաժեշտ՝ համապատասխան փորձագիտական եզրակացությամբ նախատեսված ժամկետով և դիմումատուն (իրավաբանական անձի դեպքում նաև գործադիր մարմնի ղեկավարը) Երևան համայնքի հանդեպ թույլտվության տրամադրման օրվա դրությամբ չունի ժամկետանց դրամական պարտավորություններ:»:

 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2025 թ. հոկտեմբերի 23

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հոկտեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան