ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հունիսի 2023 թվականի N 922-Ն
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՊԱՐԶԵՑՎԱԾ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԻՆՔՆԱՇԽԱՏ ԵՂԱՆԱԿՈՎ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ (ՀՎՀՀ) ՇՆՈՐՀԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 30.10.25 N 1530-Ն)
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 288-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառման պարզեցված, ինչպես նաև ինքնաշխատ եղանակով հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) շնորհելու կարգը՝ համաձայն հավելվածի:
(1-ին կետը լրաց. 30.10.25 N 1530-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի ապրիլի 1-ից։
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
08.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 8-ի N 922-Ն որոշման |
Պ Ա Ր Զ Ե Ց Վ Ա Ծ Կ Ա Ր Գ
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԻՆՔՆԱՇԽԱՏ ԵՂԱՆԱԿՈՎ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ (ՀՎՀՀ) ՇՆՈՐՀԵԼՈՒ
(վերնագիրը խմբ. 30.10.25 N 1530-Ն)
1. Սույն կարգով կարգավորվում են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց՝ հարկային մարմնում պարզեցված հաշվառման կանգնելու, ինչպես նաև ինքնաշխատ եղանակով հարկ վճարողի հաշվառման համար (այսուհետ՝ ՀՎՀՀ) շնորհելու հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգը վերաբերում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այն ֆիզիկական անձանց, որոնք «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան համարվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։
3. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգում մինչև նույնականացման գործընթացի ավարտը համաձայնության տրման դեպքում հարկային մարմնի տեղեկատվական համակարգը այդ անձանց ինքնաշխատ շնորհում է ՀՎՀՀ՝ բացառությամբ սույն կարգի 5-րդ և 6-րդ կետերում նշված դեպքերի։
4. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի՝ ՀՎՀՀ ունենալու դեպքում անձնական գրասենյակ էջում ցուցադրվում է ֆիզիկական անձի ՀՎՀՀ-ն։
5. Էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորափոխադրման ծառայությունների մատուցման դեպքում ուղևորափոխադրման ծառայություն մատուցող ֆիզիկական անձինք հաշվառվում են հարկային մարմնում՝ էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող անձանց կողմից հարկային մարմին ֆիզիկական անձանց վերաբերյալ ներկայացված հետևյալ տեղեկատվության հիման վրա՝ անուն, ազգանուն, անձնագիր կամ նույնականացման քարտ կամ հանրային ծառայության համարանիշ, իսկ դրա բացակայության դեպքում` հանրային ծառայությունների համարանիշի բացակայության վերաբերյալ լիազոր մարմնի տրամադրած տեղեկանք։ Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի ՀՎՀՀ-ն հարկային մարմնի տեղեկատվական համակարգը շնորհում է տեղեկությունը հարկային մարմին ստացվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։
6. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված՝ եկամտային հարկի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) ներկայացման համար անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային մարմինը կարող է ինքնաշխատ եղանակով շնորհել ՀՎՀՀ։
(հավելվածը լրաց. 22.08.24 N 1306-Ն, խմբ. 30.10.25 N 1530-Ն)
|
Հայաստանի Հանրապետության |
Բ. Բադալյան |
|
08.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հունիսի 2023 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 30.10.2025, N 1530-Ն | 01.11.2025, N 922-Ն | |
| 22.08.2024, N 1306-Ն | 01.09.2024, N 922-Ն |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|