Գլխավոր տեղեկություն
Համար
N 982-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.11.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
31.10.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.10.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 982-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 905-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի դրույթներով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թվականի հոկտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 905-Ա որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

31.10.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 982-Ա որոշման

 

«Հավելված

ՀՀ վարչապետի

N 905-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Մհեր Գրիգորյան   - ՀՀ փոխվարչապետ, հանձնաժողովի նախագահ
Կարեն Անդրեասյան   - Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ
Արմենակ Խաչատրյան   - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Աննա Կարապետյան   - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Վահան Կոստանյան   - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ռոբերտ Աբիսողոմոնյան   - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Անուշիկ Ավետյան   - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Արմեն Ղազարյան   - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
Արմեն Սիմոնյան  

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարի տեղակալ

Քրիստինե Ղալեչյան  

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարի տեղակալ

 Ավագ Ավանեսյան   - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
 Արտաշես Թումանյան   - ՀՀ վարչապետի խորհրդական
 Ռաֆայել Գևորգյան    - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
 Գևորգ Մանուկյան    - ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ
 Եսաի Մկրտչյան    - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ
 Դավիթ Սանամյան    - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ
 Արտյոմ Սուջյան  

 - ՀՀ վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական
հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար

 Անահիտ Շիրինյան    - ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար
 Սերգեյ Պետրոսյան  

 - ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետ,
գեներալ-մայոր

 Սահակ Սահակյան  

 - ՀՀ ՊՆ կենտրոնացված փոխադրումների ապահովման
վարչության ռազմական հաղորդակցությունների ծառայության
պետ, գնդապետ

 Կարեն Սարգսյան    - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարի խորհրդական
 Գոհար Աբաջյան    - «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

31.10.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ