Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 179-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.11.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.10.27-2025.11.09 Պաշտոնական հրապարակման օրը 31.10.2025
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
21.10.2025
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
21.10.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԿՈԴ

050.0179 Ն. 21.10.2025

 

21 հոկտեմբերի 2025 թվականի

թիվ 179-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի ԹԻՎ 50-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով բարելավել բանկերից ստացվող տվյալների որակը, օպտիմալացնել բանկերի հաշվետվական համակարգը և տնտեսական նորմատիվների հաշվարկման վերաբերյալ տեղեկատվությունը համապատասխանեցնել կիրառվող մեթոդաբանությանը,

հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 55-րդ հոդվածը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, ինչպես նաև 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի ««Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» Կանոնակարգ 3-ը հաստատելու մասին» թիվ 50-Ն որոշմամբ հաստատված Հավելված 1-ում (այսուհետ՝ Հավելված 1) և Հավելված 2-ում (այսուհետ՝ Հավելված 2) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Հավելված 1-ի 2-րդ կետի աղյուսակի 11-րդ կետը ճանաչել ուժը կորցրած,

2) Հավելված 1-ի 6-րդ կետի «2-րդ էջում ներկայացվում են ընդհանուր կապիտալի և նրա տարրերի հաշվարկն ըստ օրերի: 1-4-րդ սյունակներում լրացվում են Կանոնակարգ 2-ով սահմանված նորմատիվային կապիտալում ներառվող տարրերի հաշվեկշռային մեծությունների գումարը: 8-րդ սյունակում լրացվում է Կանոնակարգ 2-ով սահմանված առաջին մակարդակի հիմնական կապիտալը ճշգրտող գումարները, ընդ որում, բացասական մեծությունները լրացվում են «-» նշանով:» նախադասությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2-րդ էջում ներկայացվում են Կանոնակարգ 2-ով սահմանված ընդհանուր կապիտալի և նրա տարրերի հաշվարկն ըստ օրերի: 5.1-րդ և 5.2-րդ տողերում լրացվող՝ Կանոնակարգ 2-ով սահմանված առաջին մակարդակի հիմնական կապիտալը ճշգրտող գումարների բացասական մեծությունները լրացվում են «-» նշանով: Հաշվետվությունում փաստացի վճարված (բաշխված) շահութաբաժին է համարվում այն շահութաբաժինը, որն արդեն իսկ նվազեցվել է չբաշխված շահույթից:»,

3) Հավելված 1-ի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Թիվ 4 հաշվետվությունում ներկայացվում են բոլոր արժույթներով ներգրավված միջոցները (անվանական գումարների (մայր գումարների) մնացորդները): Ներգրավված միջոցների խմբավորումը կատարվում է ըստ հետևյալ խմբերի` «ՀՀ դրամ», «ԱՄՆ դոլար», «Եվրո» և «Այլ արտարժույթ»: Ընդ որում, ՀՀ դրամով ներգրավված միջոցները ներկայացվում են դրամական արտահայտությամբ, Եվրոյով ներգրավված միջոցները ներկայացվում են Եվրոյով, իսկ ԱՄՆ դոլարով և այլ արտարժույթներով ներգրավված միջոցները՝ ԱՄՆ դոլարով արտահայտված՝ հազար միավորներով, առանց տասնորդական միավորների:

Այլ արտարժույթներով ներգրավված միջոցների՝ ԱՄՆ դոլարով օրական համարժեքը յուրաքանչյուր օրվա համար որոշվում է կրոս փոխարժեքով` հիմք ընդունելով տվյալ օրվա` Կենտրոնական բանկի կողմից տվյալ արտարժույթի համար հայտարարված արտարժույթի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքը: Ընդ որում, այն դեպքում, երբ տվյալ արտարժույթի փոխարժեքը չի հրապարակվում Կենտրոնական բանկի կողմից, ապա տվյալ արտարժույթի ԱՄՆ դոլարին համարժեքը որոշվում է՝ հիմք ընդունելով տվյալ արտարժույթի թողարկող երկրի իրավասու մարմնի կողմից հրապարակված՝ տվյալ օրվա համար տվյալ արտարժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը: Մետաղական հաշիվներով ներգրավված միջոցների դիմաց ԱՄՆ դոլարին համարժեք չափը որոշվում է կրոս փոխարժեքով` հիմք ընդունելով տվյալ օրվա՝ Կենտրոնական բանկի կողմից տվյալ մետաղի համար հայտարարված հաշվարկային գինը, իսկ բացակայության դեպքում՝ Թանկարժեք մետաղների անկախ մարմնի (LBMA) պաշտոնական կայքում (https://www.lbma.org.uk/) ներկայացված տվյալ օրվա համար համապատասխան մետաղի գծով ձևավորված արժեքը։ Ընդ որում, Թանկարժեք մետաղների անկախ մարմնի (LBMA) պաշտոնական կայքում տվյալ օրվա տարբեր ժամանակահատվածների համար համապատասխան մետաղի գծով տարբեր արժեքներ ներկայացված լինելու դեպքում հիմք է ընդունվում օրվա երկրորդ կեսի համար ձևավորված արժեքը։

Այն դեպքում, երբ բանկը Կենտրոնական բանկում չունի համապատասխան արտարժույթով թղթակցային հաշիվ, 6-8-րդ սյունակներում լրացվում է համապատասխան արտարժույթով ներգրավված միջոցների ՀՀ դրամային համարժեքը, իսկ եթե բանկն ունի համապատասխան արտարժույթով թղթակցային հաշիվ Կենտրոնական բանկում՝ համապատասխան սյունակը չի լրացվում:»,

4) Հավելված 1-ի 14-րդ կետը ճանաչել ուժը կորցրած,

5) Հավելված 1-ի 20-րդ կետի 1-ին ենթակետը «ներգրավված վարկերի» բառերից հետո լրացնել «, փոխառությունների» բառերով,

6) Հավելված 1-ի 20-րդ կետի 3-րդ ենթակետը «իրանական ռիալ» բառերից հետո լրացնել «, ԱՄԷ դիրհամ, չինական յուան» բառերով,

7) Հավելված 1-ի 20-րդ կետի 10-րդ ենթակետի վերջում լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ.

«Ընդ որում, սույն կետով սահմանված գործիքների մեջ ներառվում են նաև կապիտալի մաս կազմող արտոնյալ բաժնետոմսերը։»,

8) Հավելված 1-ի 20-րդ կետի 17-րդ ենթակետում բոլոր «տրամադրված վարկերի» բառերից հետո լրացնել «, փոխառությունների» բառերը,

9) Հավելված 1-ի 20-րդ կետի 26-րդ ենթակետի․

ա․ «ա» պարբերությունում «(ISO կոդ):» բառերը փոխարինել «` համաձայն ԻՍՕ 3166-1 ալֆա-3 (ISO 3166-1 alpha-3) կոդերի» բառերով, ինչպես նաև առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ.

«Ընդ որում, ֆիզիկական անձանց դեպքում լրացվում է ռեզիդենտության երկրի կոդը:»,

բ. «դ» պարբերությունը «կոդը» բառից հետո լրացնել «՝ համաձայն ԻՍՕ (ISO) 4217 կոդերի» բառերով,

10) Հավելված 1-ի 20-րդ կետի 29-րդ ենթակետում «Եթե, օրինակ, տոկոսադրույքը կազմում է ԼԻԲՕՐ գումարած 5%, ապա այն լրացվում է «ԼԻԲՕՐ+5»:» նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Եթե տոկոսադրույքը սահմանված է որպես շուկայական փոփոխվող բազային տոկոսադրույքի և որոշակի մարժայի հանրագումար, ապա այն նշվում է լատինատառ՝ առանց չակերտների և տոկոսի նշանի՝ ստորակետից հետո երկու նիշի ճշտությամբ (օրինակ՝ SOFR+5․50):»,

11) Հավելված 1-ի 20-րդ կետի 36-րդ ենթակետի․

ա․ առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հաշվետվության III աղյուսակում լրացվում են ծառայությունների և կատարված աշխատանքների դիմաց ոչ ռեզիդենտներից ստացված եկամուտների ու նրանց վճարված ծախսերի վերաբերյալ տվյալները (բացառությամբ ոչ ռեզիդենտներին վճարված աշխատավարձի)՝ տվյալ գործառնությանը վերաբերող «Ընդամենը» տողում։»,

բ․ առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություններ՝ հետևյալ բովանդակությամբ․

 «Այն դեպքում, երբ յուրաքանչյուր ծառայության կամ կատարված աշխատանքների դիմաց ոչ ռեզիդենտներից ստացված եկամուտների կամ նրանց վճարված ծախսերի գծով տվյալ երկրի կշիռը 10%-ից ավել է կազմում, տվյալ երկրի գծով եկամուտները կամ ծախսերը արտացոլվում են առանձին տողով՝ «Երկիր» սյունակում նշելով տվյալ երկրի կոդը՝ համաձայն ԻՍՕ 3166-1 ալֆա-3 (ISO 3166-1 alpha-3) կոդերի։ Ընդ որում, ֆիզիկական անձանց դեպքում լրացվում է ռեզիդենտության երկրի կոդը: Այն դեպքում, երբ եկամուտը ստացվել է բանկի հաճախորդ չհանդիսացող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձից, և առկա չէ վերջինիս ռեզիդենտության մասին տեղեկատվություն, ապա նշված տվյալները արտացոլվում են «N/A» անվան տակ։»,

գ․ «ա» պարբերությունից հետո լրացնել «ա.1.» պարբերություն՝ հետևյալ բովանդակությամբ.

««ա.1․ Հեռահաղորդակցության ծառայություններ» բաժնում լրացվում են ոչ ռեզիդենտներին մատուցված և ոչ ռեզիդենտներից ստացված հեռահաղորդակցության (հեռախոսային, ինտերնետ և այլ նմանատիպ ծառայություններ) ծառայությունների դիմաց ստացված և վճարված եկամուտներն ու ծախսերը:»,

դ․ «բ» պարբերությունում «Հեռահաղորդակցության, համակարգչային» բառերը փոխարինել «Համակարգչային» բառով, «ստացված» բառից հետո հանել «հեռահաղորդակցության,» բառը, «համակարգի» բառը փոխարինել «և այլ կապի միջոցների» բառերով, ինչպես նաև «ՍՎԻՖՏ համակարգի» բառերը փոխարինել «ՍՎԻՖՏ և այլ կապի միջոցների» բառերով,

ե․ «գ» պարբերությունը «կանխիկացման վճարները,» բառերից հետո լրացնել «արտարժույթի փոխարկումից ստացված եկամուտները/ծախսերը,» բառերով,

զ․ «դ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 «դ․ «Մասնագիտական և կառավարման գծով խորհրդատվական ծառայություններ» բաժնի մասում լրացվում են ոչ ռեզիդենտներին մատուցված և ոչ ռեզիդենտներից ստացված մասնագիտական և կառավարման գծով խորհրդատվական ծառայությունների դիմաց եկամուտներն ու ծախսերը՝ մասնավորապես իրավաբանական, ապահովագրական և հաշվապահական ծառայությունների, հարկային խորհրդատվության և բիզնեսի ու կառավարման ոլորտում խորհրդատվական ծառայությունների: Սույն բաժնում ներառվում են նաև գովազդի, շուկայի և հասարակական կարծիքի ուսումնասիրման համար կատարված ծախսերը։»,

է. «ե» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«ե․ «Գիտահետազոտական աշխատանքների հետ կապված ծառայություններ» բաժնում լրացվում են ոչ ռեզիդենտներին մատուցված և ոչ ռեզիդենտներից ստացված գիտահետազոտական աշխատանքների հետ կապված ծառայությունների դիմաց եկամուտներն ու ծախսերը։ Մասնավորապես, սույն բաժնում ներառվում են նոր ապրանքների և գործընթացների հետ կապված հետազոտական ծառայությունների գծով եկամուտներն ու ծախսերը: Սույն բաժնում են լրացվում նաև գիտահետազոտական աշխատանքների արդյունքների անմիջական վաճառքը՝ արտոնագրերի, հեղինակային իրավունքների տեսքով կամ արդյունաբերական գործընթացների մասին տեղեկատվության վաճառքը։»,

12) Հավելված 1-ի 20-րդ կետի 37-րդ, 38-րդ և 43-րդ ենթակետերում «ներդրման» բառը փոխարինել «ներդրմամբ» բառով,

13) Հավելված 1-ի 20-րդ կետի 38-րդ ենթակետում «փային» բառը փոխարինել «ձայնի» բառով,

14) Հավելված 1-ի 20-րդ կետի 44-րդ ենթակետի․

ա․ «ա» պարբերությունում «ներդրման» բառը փոխարինել «ներդրմամբ» բառով,

բ․ «բ» պարբերությունում «երկիրը (ֆիզիկական անձանց դեպքում ռեզիդենտության երկիրը):» բառերը փոխարինել «երկրի՝ Ստանդարտների միջազգային կազմակերպության կոդը՝ համաձայն ԻՍՕ 3166-1 ալֆա-3 (ISO 3166-1 alpha-3) կոդերի։» բառերով, ինչպես նաև առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ.

«Ընդ որում, ֆիզիկական անձանց դեպքում լրացվում է ռեզիդենտության երկրի կոդը:»,

գ․ «գ» պարբերությունից հետո լրացնել «գ․1․» պարբերություն՝ հետևյալ բովանդակությամբ.

«գ․1․ 3․1-րդ սյունակում նշվում է գործիքի պայմանագրային արժույթը՝ համաձայն ԻՍՕ (ISO) 4217 կոդերի։»,

դ. «ը» պարբերությունում «խմբերում։» բառից հետո նոր տողից լրացնել նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ․

  «13-րդ սյունակում համապատասխան ներդրողի տողում արտացոլվում են նաև տարվա սկզբից հայտարարված, սակայն չվճարված շահաբաժինները (որոնք նաև արտացոլվում են աղյուսակ 1-ի «Այլ գործառնությունների դիմաց ստացվելիք/վճարվելիք գումարներ» բաժնում)։»,

15) Հավելված 2-ի ձև թիվ 3 հաշվետվության 2-րդ էջը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի,

16) Հավելված 2-ի ձև թիվ 4-րդ հաշվետվությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 2-ի,

17) Հավելված 2-ի ձև թիվ 11-րդ հաշվետվությունը ճանաչել ուժը կորցրած,

18) Հավելված 2-ի ձև թիվ 18-րդ հաշվետվությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 3-ի:

2. Սույն որոշման 1-ին կետի 1-4-րդ և 15-17-րդ ենթակետերն ուժի մեջ են մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

3. Սույն որոշման 1-ին կետի 5-14-րդ և 18-րդ ենթակետերն ուժի մեջ են մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահի

տեղակալ՝

Հ. Խաչատրյան

 

Երևան

 

 

Հավելված 1

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2025 թվականի հոկտեմբերի 21-ի

թիվ 179-Ն որոշման

 

Նորմատիվների հաշվարկի մեջ ընդգրկվող միջին ցուցանիշների հաշվարկը

 

(հազ. դրամ)

Ընդհանուր կապիտալի և նրա տարրերի հաշվարկն ըստ օրերի

 

ԱՆՎԱՆՈՒՄԸ

Ամսվա օրեր

   

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31

Միջին

1

Ընդհանուր կապիտալ

                                                               

2

Առաջին մակարդակի կապիտալ

                                                               

3

Առաջին մակարդակի հիմնական կապիտալ՝

                                                               

3.1

Սովորական բաժնետոմսեր

                                                               

3.2

Չբաշխված շահույթ կամ վնաս

                                                               

3.2.1

 Հաշվեկշռային չբաշխված շահույթ

                                                               

3.2.2

 Նախորդ տարվա շահույթի բաշխման դրույք

                                                               

3.2.3

 Նախորդ տարիների շահույթի բաշխման դրույքների միջինը

                                                               

3.2.4

 Բաշխման դրույք

                                                               

3.2.5

 Տվյալ տարում փաստացի վճարված/ բաշխված շահութաբաժին

                                                               

3.2.6

 Վճարման ենթակա հավանական շահաբաժին

                                                               

3.3

Այլ համապարփակ եկամուտ

                                                               

3.4

Հաշվեկշռային կապիտալում հաշվառվող պահուստներ

                                                               

4

Առաջին մակարդակի հիմնական կապիտալից նվազեցումներ՝

                                                               

4.1

Նվազեցվող սովորական բաժնետոմսեր

                                                               

4.2

Բանկի կողմից տրամադրված անժամկետ ստորադաս փոխառություններ և անժամկետ պարտատոմսերով տրամադրված միջոցներ

                                                               

4.3

Բանկի կողմից տրամադրված երկարաժամկետ ստորադաս փոխառություններ

                                                               

4.4

Ոչ նյութական ակտիվներ և օգտագործման իրավունքով ակտիվներ (հիմքում՝ ոչ նյութական ակտիվ)

                                                               

4.5

Ծրագրային ակտիվներ

                                                               

4.6

Հիմնական միջոցներ,այլ նյութական ակտիվներ և օգտագործման իրավունքով ակտիվներ (հիմքում՝ նյութական ակտիվ)

                                                               

4.7

Գրավի տնօրինման արդյունքում բանկին սեփականության իրավունքով անցած անշարժ գույք

                                                               

4.8

Գրավի տնօրինման արդյունքում բանկին սեփականության իրավունքով անցած բաժնետոմսեր

                                                               

4.9

Հետաձգված հարկային ակտիվների և պարտավորությունների հաշվեկշռային արժեքի դրական տարբերություն

                                                               

4.10

Այլ բանկերի, վարկային կազմակերպութ-յունների և այլ անձանց կանոնադրական կապիտալներում ներդրումներ՝ ըստ Կանոնակարգ 2-ի 28.3-րդ կետի 9-րդ ենթակետի

                                                               

4.11

Այլ բանկերի, վարկային կազմակերպութ-յունների և այլ անձանց կանոնադրական կապիտալներում ներդրումներ՝ ըստ Կանոնակարգ 2-ի 28.3-րդ կետի 10-րդ ենթակետի

                                                               

4.12

Այլ կազմակերպութ-յունների կանոնադրական կապիտալում կատարված ներդրումներ՝ ըստ Կանոնակարգ 2-ի 28.3-րդ կետի 11-րդ ենթակետի

                                                               

4.13

Այլ կազմակերպութ-յուններում կատարված փոխադարձ ներդրումների դեպքում բանկի կապիտալում կատարված ներդրումներ

                                                               

5

Առաջին մակարդակի հիմնական կապիտալի ճշգրտումներ

                                                               

5.1

Իրական արժեքով չհաշվառվող ակտիվների գծով ձևավորված դրամական հոսքերի հեջավորման պահուստ

                                                               

5.2

Բանկի սեփական վարկային ռիսկի փոփոխության արդյունքում իրական արժեքով հաշվառվող պարտավորութ-յունների իրական արժեքի փոփոխությամբ պայմանավորված չիրացված շահույթ և վնաս

                                                               

6

Առաջին մակարդակի լրացուցիչ կապիտալ՝

                                                               

6.1

Արտոնյալ բաժնետոմսեր

                                                               

6.2

Պարտատոմսերով ներգրավված միջոցներ

                                                               

6.3

Ստորադաս փոխառություններով (վարկերով) ներգրավված միջոցներ

                                                               

7

Առաջին մակարդակի լրացուցիչ կապիտալից նվազեցումներ՝

                                                               

7.1

Նվազեցվող արտոնյալ բաժնետոմսեր

                                                               

8

Երկրորդ մակարդակի կապիտալ՝

                                                               

8.1

Պարտատոմսերով ներգրավված միջոցներ

                                                               

8.2

Երկարաժամկետ ստորադաս փոխառություններով (վարկերով) ներգրավված միջոցներ

                                                               

8.3

Հնարավոր կորուստների ընդհանուր պահուստ

                                                               

 

 

Հավելված 2

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2025 թվականի հոկտեմբերի 21-ի

թիվ 179-Ն որոշման

 

«ՀԱՎԵԼՎԱԾ 2

հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2008 թվականի փետրվարի 26-ի

թիվ 50-Ն որոշմամբ

 

Ձև թիվ 4

(ամսական)

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում պարտադիր պահուստավորման նորմատիվի վերաբերյալ

 

Բանկի անվանումը ___________________________
Ամսաթիվը __________________ թ. - ից մինչև _______________________

 

Բանկը ԿԲ-ում ունի ԱՄն դոլարով պահուստավորման թղթակցային հաշիվ

 

Բանկը ԿԲ-ում ունի եվրոյով պահուստավորման թղթակցային հաշիվ

 

 

Ամսաթիվ

Ներգրավված միջոցներ

Արտարժույթով ներգրավված միջոցների ՀՀ դրամային համարժեքը

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

Եվրո

Այլ արտարժույթ

ԱՄՆ դոլար

Եվրո

Այլ արտարժույթ

1

2

3

4

5

6

7

8

               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               

Միջին

             

Ենթակա է պահուստավորման ՀՀ դրամով

             

Ենթակա է պահուստավորման ԱՄՆ դոլարով

             

Ենթակա է պահուստավորման Եվրոյով

             

 

Բանկի վարչության նախագահ

(գործադիր տնօրեն)

________________________

Կ.Տ.

Գլխավոր հաշվապահ

________________________

 

 

Հավելված 3

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2025 թվականի հոկտեմբերի 21-ի

թիվ 179-Ն որոշման

 

«ՀԱՎԵԼՎԱԾ 2

հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2008 թվականի փետրվարի 26-ի

թիվ 50-Ն որոշմամբ

 

Ձև թիվ 18

(եռամսյակային)

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Ոչ ռեզիդենտների հետ իրականացված գործառնությունների և ոչ ռեզիդենտների հետ ֆինանսական դիրքերի վերաբերյալ

 

Բանկի անվանումը ______________________________
Ամսաթիվը __________________ թ. - ից մինչև _______________________

 

1. Բանկի և ոչ ռեզիդենտների հետ ֆինանսական դիրքերի և դրանց հետ կապված գործառնությունների վերաբերյալ

 

մլն դրամ

N

Անվանումը

Ակտիվ

Պասիվ

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

ԵՎՐՈ

ՌԴ ռուբ-լի

Ճա-պո-նա-կան յեն

Ֆունտ ստեր-լինգ

Շվեյ-ցա-րա-կան ֆրանկ

Իրա-նա-կան ռիալ

ԱՄԷ դիր-համ

Չինա-կան յուան

Այլ ար-տար-ժույթ

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

ԵՎՐՈ

ՌԴ ռուբ-լի

Ճա-պո-նա-կան յեն

Ֆունտ ստեր-լինգ

Շվեյ-ցա-րա-կան ֆրանկ

Իրա-նա-կան ռիալ

ԱՄԷ դիր-համ

Չինա-կան յուան

Այլ ար-տար-ժույթ

 

1

2

3

4

5

6

7

8

10

10.1

10.2

11

12

13

14

15

16

17

18

19

19.1

19.2

20

1

Կապիտալի արժեթղթեր, բացառութ-յամբ ներդրումային հիմնադրամ-ներում փայաբաժին-ների

                       

X

X

X

X

X

X

X

X

X

X

 

Ուղղակի ներդրումներ

                       

X

X

X

X

X

X

X

X

X

X

 

 շահաբաժիններ

                       

X

X

X

X

X

X

X

X

X

X

 

Պորտֆելային ներդրումներ

                       

X

X

X

X

X

X

X

X

X

X

 

 շահաբաժիններ

                       

X

X

X

X

X

X

X

X

X

X

2

Ներդրումային հիմնադրամ-ներում փայաբաժին-ներ

                     

X

X

X

X

X

X

X

X

X

X

X

 

Կարճաժամկետ

                     

X

X

X

X

X

X

X

X

X

X

X

 

 շահաբաժիններ

                     

X

X

X

X

X

X

X

X

X

X

X

 

Երկարա-ժամկետ

                     

X

X

X

X

X

X

X

X

X

X

X

 

 շահաբաժիններ

                     

X

X

X

X

X

X

X

X

X

X

X

3

Պարտքային արժեթղթեր

                                           
 

Կարճաժամկետ

                                           
 

 հաշվեգրված տոկոսներ

                                           
 

Երկարա-ժամկետ

                                           
 

 հաշվեգրված տոկոսներ

                                           

4

Կանխիկ արտարժույթ

X

                   

X

X

X

X

X

X

X

X

X

X

X

5

Վարկեր, այդ թվում` օվերդրաֆտ և վարկային քարտեր

                                           
 

Կարճաժամկետ

                                           
 

 հաշվեգրված տոկոսներ

                                           
 

Երկարա-ժամկետ

                                           
 

 հաշվեգրված տոկոսներ

                                           

6

Ավանդներ

                                           
 

Կարճաժամկետ

                                           
 

 հաշվեգրված տոկոսներ

                                           
 

Երկարա-ժամկետ

                                           
 

 հաշվեգրված տոկոսներ

                                           

7

Ֆինանսական ածանցյալներ

                                           
 

 եկամուտներ/
ծախսեր

                                           

8

Ապրանքների, ծառայութ-յունների և աշխատանք-ների դիմաց կանխա-վճարներ/
հետաձգված վճարներ

                                           

9

Այլ գործառնութ-յունների դիմաց ստացվելիք/
վճարվելիք գումարներ

                                           
                                               

1

Հաշվեկշռում հաշվառված ժամկետանց պահանջներ և պարտա-վորութ-յուններ

                                           

2

Արտահաշ-վեկշռում հաշվառվող ակտիվներ

                     

X

X

X

X

X

X

X

X

X

X

X

3

Հաշվեկշռից դուրս գրված ակտիվների գծով կորուստների վերականգնում

                     

X

X

X

X

X

X

X

X

X

X

X

4

Արտահաշ-վեկշռից դուրս գրված/ ներված ակտիվներ և պարտա-վորութ-յուններ

                                           

 

էջ 1

 

2. Ոչ ռեզիդենտներից վարկերի և փոխառությունների* ներգրավման և սպասարկման վերաբերյալ

 

մլն դրամ

 

Վարկատու

Գոր-ծիքի տե-սակը

Վարկի պայմա-նագրային գումարը

Վարկի ժամկետայ-նությունը

Վարկի սպասարկման պայմանները

Վարկի տոկո-սադրույքը

Ներ-գրավ-ված վարկերի հաշվե-կշռային մնա-ցորդը եռամս-յակի սկզբին

Վար-կային մուտքեր եռամս-յակի ընթաց-քում

Եռամսյակի ընթացքում կատարված մարումներ և վարկի դիմաց հաշվեգրած/վճարված տոկոսագումարներ

Ներ-գրավ-ված վարկերի հաշվե-կշռային մնա-ցորդը եռամս-յակի վերջին

Եռամս-յակի վերջի դրութ-յամբ վարկի դիմաց հաշ-վեգրված, բայց դեռևս չվճարված տոկոսա-գումար` հաշ-վարկված վարկի ստացման պահից

եր-կիրը

սեկ-տորի պատ-կա-նե-լիութ-յունը

Գու-մարն ար-տար-ժույ-թով

Ար-ժույթի ԻՍՕ կոդը

ներ-գրավ-ման ամսա-թիվ

մար-ման ամսա-թիվ

Վարկի տոկոսա-գումարի վճարման պարբե-րակա-նություն

Տոկո-սա-գու-մարի առա-ջին վճար-ման ամսա-թիվ

Հիմնա-կան գումարի մարման պարբե-րակա-նութ-յուն

Հիմնա-կան գումարի առաջին վճար-ման ամսա-թիվ

հիմ-նական գումար

հաշ-վեգրված տո-կոսա-գումար

փաս-տացի վճար-ված տո-կոսա-գումար

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

1

                                     

2

                                     

3

                                     

4

                                     

5

                                     

6

                                     

7

                                     

8

                                     

9

                                     

10

                                     

11

                                     

12

                                     

13

                                     

14

                                     

15

                                     

16

                                     

17

                                     

18

                                     

19

                                     

20

                                     

21

                                     

22

                                     

23

                                     

24

                                     

25

                                     

26

                                     

27

                                     

28

                                     

29

                                     

30

                                     

31

                                     

32

                                     

33

                                     

34

                                     

35

                                     

36

                                     

37

                                     

38

                                     

39

                                     

40

                                     

41

                                     

42

                                     

43

                                     

44

                                     

45

                                     

46

                                     

47

                                     

48

                                     

ԸՆԴԱՄԵՆԸ

             

 

* ներառվում են ոչ ռեզիդենտներից ներգրավված վարկերը, ռեպո գործառնությունները, ֆինանսական վարձակալությունը, օվերդրաֆտները, օվերնայթները:

 

էջ 2

 

3. Ոչ ռեզիդենտներին մատուցած/ոչ ռեզիդենտներից ստացված ծառայությունների և այլ գործառնությունների վերաբերյալ

 

մլն դրամ

N

Անվանումը

Երկիր

Ոչ ռեզիդենտներին մատուցված ծառայություններ

Ոչ ռեզիդենտներից ստացված ծառայություններ

1

2

3

4

5

1

Վարձակալության գծով ծառայություններ (Անշարժ գույք)

Ընդամենը,
այդ թվում՝

   
     
     
     

2

Հեռահաղորդակցության ծառայություններ

Ընդամենը,
այդ թվում՝

   
     
     
     

3

Համակարգչային և տեղեկատվական ծառայություններ

Ընդամենը,
այդ թվում՝

   
     
     
     

4

Ֆինանսական ծառայություններ, բացառությամբ դրամական փոխանցումների համակարգերի

Ընդամենը,
այդ թվում՝

   
     
     
     

5

Մասնագիտական ու կառավարման գծով խորհրդատվական ծառայություններ

Ընդամենը,
այդ թվում՝

   
     
     
     

6

Գիտահետազոտական աշխատանքների հետ կապված ծառայություններ

Ընդամենը,
այդ թվում՝

   
     
     
     

7

Դրամական համակարգերի միջոցով դրամական փոխանցումների գծով ստացված/վճարված միջնորդավճարներ

Ընդամենը,
այդ թվում՝

   
     
     
     

8

Այլ ծառայություններ

Ընդամենը,
այդ թվում՝

   
     
     
     

9

Անդամավճարներ

Ընդամենը,
այդ թվում՝

   
     
     
     

10

Ոչ ռեզիդենտներին վճարված աշխատավարձ

Ընդամենը

   

ԸՆԴԱՄԵՆԸ

   

0.00

0.00

 

էջ 3

 

4. Բանկի պահանջների և պարտավորությունների դիրքերն իր ոչ ռեզիդենտ ուղղակի ներդրողների, ուղղակի ներդրման ընկերության և իր հետ նույն խմբի մեջ մտնող ոչ ռեզիդենտ սուբյեկտների հետ ժամանակաշրջանի վերջի դրությամբ

 

մլն դրամ

Ուղղակի ներդրող/
նույն խմբի մեջ մտնող

Երկիրը

Սեկտոր

Արժույթի ԻՍՕ կոդը

Պահանջներ

Պարտավորություններ

Ներդրումներ բաժնե-տիրական կապիտալում

Վարկեր և
փոխառութ-յուններ

Ավանդներ

Պարտատոմսեր և այլ
պարտքային արժեթղթեր

Այլ

Ներդրումներ բաժնե-տիրական կապիտալում

Վարկեր և
փոխառութ-յուններ

Ավանդներ

Պարտատոմսեր և այլ
պարտքային արժեթղթեր

Այլ

1

2

3

3.1

4

5

6

7

8

9

10

11

12

13

Կարճաժամկետ

                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           

Երկարաժամկետ

                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           

ԸՆԴԱՄԵՆԸ

                     

Հաշվեգրված տոկոսային եկամուտներ/ծախսեր, հայտարարված շահաբաժիններ

                     
                     
                     
                     
                     
                     

որից`

                     

Հաշվեգրված տոկոսային եկամուտներ/ծախսեր, հայտարարված շահաբաժիններ ոչ ռեզիդենտ ուղղակի ներդրող, ուղղակի ներդրման ընկերության կամ նույն խմբի մեջ մտնող ֆինանսական ընկերությունների նկատմամբ (բացառությամբ ապահովագրական ընկերությունների և կենսաթոշակային հիմնադրամների)

                     
                     
                     
                     
                     
                     

Բանկի վարչության նախագահ

  ____________________

Կ.Տ.

(գործադիր տնօրեն)

Գլխավոր հաշվապահ

  ____________________

 

էջ 4

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 հոկտեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան