ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 695-Ա
«ՎԱՐԴԱՆՅԱՆ ԸՆՏԱՆԻՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՓՈՂՈՑԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 1,500,000,000 դրամ արժողությամբ «Երևան քաղաքի Հրանտ Վարդանյանի անվան փողոցի հիմնանորոգում և բարեկարգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 02269952) «Մայրուղի-Մ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 08272298) 2025 թվականի սեպտեմբերի 19-ին կնքված՝ N ՎԸ- 022/2025 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Երևան քաղաքի Հրանտ Վարդանյանի անվան փողոցի հիմնանորոգման և բարեկարգման նախագծի մշակման աշխատանքների իրականացում՝ 14,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
03.11.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 695-Ա որոշման |
«ՎԱՐԴԱՆՅԱՆ ԸՆՏԱՆԻՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՓՈՂՈՑԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ»
ԾՐԱԳԻՐ
|
1. |
Ծրագրի նպատակը |
Հիմնանորոգել և բարեկարգել Երևան քաղաքի Հրանտ Վարդանյանի անվան փողոցը: |
|
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
|
3. |
Բարեգործը |
«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Հրանտ Վարդանյան փողոց 6, ՀՎՀՀ՝ 02269952) |
|
4. |
Ծրագիրը կատարողը |
«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Հրանտ Վարդանյան փողոց 6, ՀՎՀՀ՝ 02269952) |
|
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Շենգավիթ վարչական շրջան, բնագավառը՝ քաղաքաշինություն |
|
6. |
Ծրագրի բյուջեն |
1,500,000,000 դրամ |
|
7. |
Բարեգործություն ստացողը |
Երևան համայնք (հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան 0015, Արգիշտի 1): |
|
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2025 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը |
|
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) Երևան քաղաքի Հրանտ Վարդանյանի անվան փողոցի հիմնանորոգման աշխատանքների իրականացում (շինարարական աշխատանքներ, փողոցի շինարարության հետ կապված նախագծային, տեխնիկական և հեղինակային հսկողության աշխատանքներ, շինարարական նյութերի ձեռքբերում և ներմուծում)՝ 1,340,000,000 դրամ: Միջոցառումները նախատեսվում են իրականացնել 2025 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում. 2) Երևան քաղաքի Հրանտ Վարդանյանի անվան փողոցի բարեկարգման աշխատանքների իրականացում (կանաչապատման և կահավորման աշխատանքներ, լուսավորության անցկացման աշխատանքներ, կանաչապատման, կահավորման և լուսավորության համար նախատեսված ապրանքների ձեռքբերում և ներմուծում)՝ 160,000,000 դրամ: Միջոցառումները նախատեսվում են իրականացնել 2025 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում: |
|
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) շինարարական աշխատանքների իրականացում՝ 800,000,000 դրամ. 2) շինարարական նյութերի ձեռքբերում և ներմուծում՝ 500,000,000 դրամ. 3) շինարարական աշխատանքների հետ կապված նախագծային, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերում՝ 40,000,000 դրամ. 4) կանաչապատման, կահավորման և լուսավորության անցկացման հետ կապված ծառայությունների ձեռքբերում՝ 60,000,000 դրամ. 5) կանաչապատման, կահավորման և լուսավորության անցկացման համար նախատեսված ապրանքների ձեռքբերում և ներմուծում 100,000,000 դրամ: |
|
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
|
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Երևանի քաղաքապետարան |
|
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
1) ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողությունն իրականացվելու է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից. 2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին: |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
03.11.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|