Գլխավոր տեղեկություն
Համար
N 1424-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (07.11.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.10.13-2025.10.26 Պաշտոնական հրապարակման օրը 15.10.2025
Ընդունող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
13.10.2025
Ստորագրող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.10.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

«13» հոկտեմբերի 2025 թ.

N 1424-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 197-րդ հոդվածի 5-րդ մասը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Սահմանել՝

1) մաքսային ներկայացուցիչների կողմից իրենց գործունեության վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի․

2) մաքսային ներկայացուցիչների գործունեության վերաբերյալ հաշվետվությունների ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:

2․ Մինչև սույն հրամանն ուժի մեջ մտնելը մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ներառված մաքսային ներկայացուցիչները առաջին անգամ հաշվետվությունը ներկայացնում են մինչև 2026 թվականի հունվարի 15-ը` 2025 թվականի 2-րդ կիսամյակի գործունեության մասով։

(2-րդ կետը փոփ. 04.11.25 N 1505-Ն)

3․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

10/13/2025

Է. ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Հավելված N 1

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի

նախագահի «13» հոկտեմբերի

2025 թ. N 1424-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են մաքսային ներկայացուցիչների կողմից «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 197-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հաշվետվությունների` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ներկայացման հետ կապված իրավահարաբերությունները։

2. Սույն կարգում օգտագործված հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրով սահմանված իմաստներով:

3. Մաքսային ներկայացուցիչների ռեեստրում հաշվառվելու օրվանից սկսած մաքսային ներկայացուցիչները, «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 197-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում, մաքսային մարմիններ են ներկայացնում հաշվետվություն իրենց գործունեության վերաբերյալ:

4. Անկախ սույն կարգի 3-րդ կետում ամրագրված ժամկետից, մաքսային ներկայացուցիչների ռեեստրից մաքսային ներկայացուցչին օրենքով սահմանված կարգով հանելու դեպքում, հաշվետվությունը ներկայացվում է մաքսային ներկայացուցիչների ռեեստրից մաքսային ներկայացուցչին հանելու վերաբերյալ մաքսային մարմնի որոշման ընդունման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

5. Մաքսային ներկայացուցիչներն իրենց գործունեության վերաբերյալ հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե են ներկայացնում «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» (trade.gov.am) էլեկտրոնային հարթակում գործող համապատասխան էլեկտրոնային համակարգի (այսուհետ՝ համակարգ) միջոցով, իսկ մինչև համակարգի գործարկումը կամ անհաղթահարելի ուժի ազդեցությամբ պայմանավորված՝ էլեկտրոնային համակարգի խափանումների դեպքում՝ էլեկտրոնային եղանակով` secretariat@petekamutner.am էլեկտրոնային փոստի հասցեով։

6. Մաքսային ներկայացուցիչների կողմից ներկայացված հաշվետվության մեջ արտացոլված տվյալներում սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում մաքսային ներկայացուցիչը կարող է սույն կարգի 5-րդ կետով սահմանված եղանակներով ներկայացնել ճշգրտված հաշվետվություն՝ սույն հրամանի 2-րդ հավելվածով սահմանված ձևերին համապատասխան:

7. Մաքսային ներկայացուցիչների կողմից ներկայացված հաշվետվության մեջ մաքսային մարմնի կողմից սխալների հայտնաբերման դեպքում մաքսային մարմինը 2 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին էլեկտրոնային եղանակով ծանուցում է մաքսային ներկայացուցչին։

8. Մաքսային ներկայացուցիչը սույն կարգի 7-րդ կետով նշված ծանուցումն ստանալուց հետո ճշգրտված հաշվետվությունը ներկայացնում է 5 աշխատանքային օրվա ընթացքում:

 

 

 

Հավելված N 2

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի

նախագահի 2025 թվականի

հոկտեմբերի 13-ի N 1424-Ն հրամանի

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ N_________

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 

 

1․ Մաքսային ներկայացուցչի անվանումը

                                                                

2․ Հարկ վճարողի հաշվառման համարը

 

3․ Հաշվետու ժամանակաշրջանը

(սկզբի ամսաթիվ – ավարտի ամսաթիվ)

 

4․ Նախկինում ներկայացված հաշվետվության համարը (լրացվում է ճշգրտված հաշվետվության ներկայացման դեպքում)

 

5․ Հաշվետու ժամանակաշրջանում մաքսային ներկայացուցչի փաստացի գործունեության հասցեները

 

6․ Հաշվետու ժամանակաշրջանում մաքսային ներկայացուցչի (որպես իրավաբանական անձ) նկատմամբ հարուցված քրեական վարույթի առկայությունը (մաքսային ներկայացուցչին հայտնի լինելու դեպքում լրացվում է՝ «Այո»)

 

7․ Հաշվետու ժամանակաշրջանում մաքսային ներկայացուցչի մոտ ձևակերպված աշխատակցի նկատմամբ հարուցված քրեական վարույթի առկայությունը (մաքսային ներկայացուցչին հայտնի լինելու դեպքում լրացվում է՝ «Այո»)

 

8․ Հաշվետու ժամանակաշրջանում մաքսային մարմնի հետ հարաբերություններում առաջացած խնդիրների նկարագրությունը (նկարագրվում է կամայական տեսքով)

1) _________

2) _________

9․ Հաշվետու ժամանակաշրջանում մաքսային մարմին գրավոր ներկայացված՝ մաքսային գործընթացների բարելավման առաջարկությունները (լրացվում է՝ «Այո» կամ «Ոչ», «Այո» պատասխանի դեպքում՝ ըստ անհրաժեշտության նկարագրելով այդ առաջարկները)

 

10․ Իրավաբանական անձի ղեկավարի կամ նրա կողմից լիազորված անձի՝

1) անունը, ազգանունը

 

2) ստորագրությունը

 

(հավելվածը խմբ. 04.11.25 N 1505-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հոկտեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
04.11.2025, N 1505-Ն 07.11.2025, N 1424-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան