Գլխավոր տեղեկություն
Համար
N 1540-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.11.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.10.27-2025.11.09 Պաշտոնական հրապարակման օրը 06.11.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.11.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.11.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 նոյեմբերի 2025 թվականի N 1540-Ն

 

«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍԻ Ա. ԲԱԿՈՒՆՑԻ ԱՆՎԱՆ Հ. 1 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 774-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի Ա. Բակունցի անվան հ. 1 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 18.210.00568) վերանվանել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Գորիսի Ակսել Բակունցի անվան N 1 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն և թույլ տալ իրականացնել կրթության 1-ին աստիճանի (1-4-րդ դասարաններ), 2-րդ աստիճանի (5-9-րդ դասարաններ) և 3-րդ աստիճանի (10-12-րդ դասարաններ) հանրակրթական հիմնական և լրացուցիչ ծրագրեր:

2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Գորիսի Ակսել Բակունցի անվան N 1 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունում սույն որոշումից բխող փոփոխությունների հաստատումը և օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցումը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի «Ավագ և հիմնական դպրոցների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի N 575-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 774-Ն որոշման հավելվածի «Ավագ և հիմնական դպրոցներ» ցանկի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ» բաժնի 7-րդ կետում «Գորիսի Ա. Բակունցի անվան N 1 ավագ դպրոց» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Գորիսի Ակսել Բակունցի անվան N 1 միջնակարգ դպրոց» բառերով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

06.11.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 նոյեմբերի 2025 թվական: