Գլխավոր տեղեկություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.11.2025-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.10.27-2025.11.09 Պաշտոնական հրապարակման օրը 06.11.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.11.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.11.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.11.2025
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 նոյեմբերի 2025 թվականի N 1546-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 898-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 21-ի «Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական միության տարածք արտահանվող՝ կենդանական ծագում ունեցող մթերքում մնացորդային նյութերի հսկողության, կենդանական ծագում ունեցող մթերքում անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային առավելագույն քանակները, մնացորդային նյութերի նկատմամբ հսկողության իրականացման համար անհրաժեշտ նմուշառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 25-ի N 1196-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 898-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3․1-ին կետով.
«3.1 Կենդանիների աճը խթանելու կամ մթերատվությունը բարձրացնելու նպատակով արգելվում է կենդանիների համար օգտագործել, ներարկել հակամանրէային դեղամիջոցներ։».
2) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 49․1-ին կետով․
«49․1. Արգելված հակամանրէային միջոցներ կամ հակամանրէային միջոցների խմբեր
|
Հակամանրէային միջոցներ և հակամանրէային միջոցների խմբեր |
Մնացորդային առավելագույն քանակը՝ չհաշված տվյալ նյութի բացահայտման լաբորատոր մեթոդի զգայունության
կամ օրգանիզմում բնական առկայության հայտնաբերման նվազագույն
քանակությունը |
Տեղակայումը՝ հյուսվածքներ, պարենքիմատոզ օրգաններ և կենդանական ծագում ունեցող մթերք |
Այլ նշումներ |
|
Հակաբիոտիկներ (Antibiotics) |
|
|
Հակամանրէային միջոցները և հակամանրէային միջոցների խմբերը չի թույլատրվում օգտագործել անասնաբուժական դեղամիջոցներում
կամ դեղային կերերում։ Կենդանիների համար արգելվում է օգտագործել մարդկանց համար նախատես-
ված այն դեղամիջոցները, որոնք պարունակում են սյունակում թվարկված հակամանրէային միջոցներից կամ հակամանրէային միջոցների խմբերից որևէ
մեկը։ |
|
Կարբօքսիպենիցի-
լիններ (Carboxypenicillins) |
0 |
- |
|
|
Ուրեիդոպենիցիլիններ
(Ureidopenicillins) |
0 |
- |
|
|
Ցեֆտոբիպրոլ
(Ceftobiprole) |
0 |
- |
|
|
Ցեֆտարոլին
(Ceftaroline) |
0 |
- |
|
|
Ցեֆալոսպորինների և բետալակտամազի ինհիբիտորների համակցություններ (Combinations of cephalosporins with beta-lactamase
inhibitors) |
0 |
- |
|
|
Սիդերոֆոր ցեֆալոսպորիններ (Siderophore
cephalosporins) |
0 |
- |
|
|
Կարբապենեմներ (Carbapenems) |
0 |
- |
|
|
Պենեմներ (Penems) |
0 |
- |
|
|
Մոնոբակտամներ (Monobactams) |
0 |
- |
|
|
Ֆոսֆոնաթթվի ածանցյալներ
(Phosphonic acid derivates) |
0 |
- |
|
|
Գլիկոպեպտիդներ (Glycopeptides) |
0 |
- |
|
|
Լիպոպեպտիդներ (Lipopeptides) |
0 |
- |
|
|
Օքսազոլիդինոններ (Oxazolidinones) |
0 |
- |
|
|
Ֆիդաքսոմիցին (Fidaxomicin) |
0 |
- |
|
|
Պլազոմիցին (Plazomicin) |
0 |
- |
|
|
Գլիցիլցիկլիններ (Glycylcyclines) |
0 |
- |
|
|
Էրավացիկլին (Eravacycline) |
0 |
- |
|
|
Օմադացիկլին (Omadacycline) |
0 |
- |
|
|
Հակավիրուսային դեղամիջոցներ
(Antivirals) |
|
|
|
|
Ամանտադին (Amantadine) |
0 |
- |
|
|
Բալոքսավիր մարբոքսիլ
(Baloxavir marboxil) |
0 |
- |
|
|
Ցելգոսիվիր (Celgosivir) |
0 |
- |
|
|
Ֆավիպիրավիր (Favipiravir) |
0 |
- |
|
|
Գալիդեսիվիր (Galidesivir) |
0 |
- |
|
|
Լակտիմիդոմիցին
(Lactimidomycin) |
0 |
- |
|
|
Լանինամիվիր (Laninamivir) |
0 |
- |
|
|
Մեթիսազոն/ մետիսազոն
(Methisazone/ metisazone) |
0 |
- |
|
|
Մոլնուպիրավիր (Molnupiravir) |
0 |
- |
|
|
Նիտազոքսանիդ
(Nitazoxanide) |
0 |
- |
|
|
Օսելտամիվիր (Oseltamivir) |
0 |
- |
|
|
Պերամիվիր (Peramivir) |
0 |
- |
|
|
Ռիբավիրին (Ribavirin) |
0 |
- |
|
|
Ռիմանտադին (Rimantadine) |
0 |
- |
|
|
Տիզոքսանիդ (Tizoxanide) |
0 |
- |
|
|
Տրիազավիրին
(Triazavirin) |
0 |
- |
|
|
Ումիֆենովիր (Umifenovir) |
0 |
- |
|
|
Զանամիվիր (Zanamivir) |
0 |
- |
|
|
Հակապրոտոզոալներ
(Antiprotozoals) |
|
|
|
|
Նիտազոքսանիդ (Nitazoxanide) |
0 |
- |
| |
». |
3) որոշման N 2 հավելվածի 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«26. Սույն կարգով չկարգավորված նմուշառման ընթացակարգերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 16-ի N 1142-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
06.11.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 նոյեմբերի 2025 թվական: