Գլխավոր տեղեկություն
Համար
N 1563-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.11.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.10.27-2025.11.09 Պաշտոնական հրապարակման օրը 06.11.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.11.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.11.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 նոյեմբերի 2025 թվականի N 1563-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, ինչպես նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 3-ի «Պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպությունների շահույթի բաշխման, շահութաբաժինների հաշվարկման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 5-ի N 1194 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 202-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 7-րդ կետի՝

ա) «երեք բաղադրիչից» բառերից հետո լրացնել «, բացառությամբ 7.1-ին կետով սահմանված առևտրային կազմակերպությունների համար» բառերով,

բ) 1-ին ենթակետից հանել «Ընդ որում, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) կողմից սակագնային կարգավորման ենթակա առևտրային կազմակերպությունների համար կարգավորվող գործունեության մասով հաշվետու տարվա զուտ շահույթի մեծություն է ընդունվում հաշվետու տարվա համար յուրաքանչյուր առևտրային կազմակերպության գործունեության արդյունքում պլանավորված և հանձնաժողովի կողմից հաստատված սակագնի հաշվարկում ներառված՝ տարեկան շահույթի մեծությունը.» բառերը.

2) որոշմամբ հաստատված N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7.1-ին կետով՝

«7.1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) կողմից սակագնային կարգավորման ենթակա էներգետիկայի բնագավառի 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների համար շահութաբաժինների հաշվարկման բազա է ընդունվում հաշվետու տարվա համար յուրաքանչյուր առևտրային կազմակերպության գործունեության արդյունքում պլանավորված և հանձնաժողովի կողմից հաստատված սակագնի հաշվարկում ներառված՝ տարեկան շահույթի մեծությունը.».

3) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 11-րդ կետի 3-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2006 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 1110-Ն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2024 թվականի փետրվարի 27-ի թիվ 47-Լ» բառերով.

4) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 14-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝

«14. Առանձին առևտրային կազմակերպությունների համար շահութաբաժնի սահմանված չափը (տոկոսը) կարող է փոփոխվել, ինչպես նաև շահութաբաժնի պարտավորության վճարման ժամկետը կարող է հետաձգվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:».

5) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 15-րդ կետը և նույն կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝

«15. Շահութաբաժնի սահմանված չափի փոփոխման (շահութաբաժնի վճարումից ազատման, չափի նվազեցման կամ ավելացման), ինչպես նաև շահութաբաժնի պարտավորության վճարման ժամկետը հետաձգելու վերաբերյալ առևտրային կազմակերպությունների առաջարկությունները լիազորված մարմինները սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության եզրակացությամբ` նշված առաջարկություններին կցելով`

1) շահութաբաժնի սահմանված չափի փոփոխման, ինչպես նաև շահութաբաժնի պարտավորության վճարման ժամկետը հետաձգելու վերաբերյալ ֆինանսատնտեսական հիմնավորումները (հաշվարկները) և խորհրդի (դրա առկայության դեպքում)` ընդհանուր ժողովին ուղղված առաջարկությունը.»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

06.11.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 նոյեմբերի 2025 թվական: