ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հոկտեմբերի 2023 թվականի N 1717-Լ
ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 2023-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ 2023-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարությունը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Աղետների ռիսկի կառավարման ռազմավարության 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 1-ը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանով հաստատվում է Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարությամբ և ռազմավարության 2023-2026 թվականների գործողությունների ծրագրով նախատեսված արդյունքային ցուցանիշների ապահովման գնահատման մեթոդաբանությունը և գնահատման կարգը՝ ոլորտում արձանագրված առաջընթացի մոնիթորինգի ապահովման նպատակով:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
09.10.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2023 թվականիհոկտեմբերի 5-ի N 1717-Լ որոշման |
ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 2023-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
ԳԼՈՒԽ 1. Բարեփոխումների ռազմավարական ու մեթոդաբանական հիմքերը
ԳԼՈՒԽ 2. Աղետների ռիսկի կառավարման ոլորտում առկա հիմնախնդիրները
2.1. Հայաստանի Հանրապետությանն առավել բնորոշ վտանգավոր երևույթները
2.2. ԱՌԿ ուղղությամբ ձեռքբերումները
2.3. ԱՌԿ համակարգային հիմնախնդիրները
ԳԼՈՒԽ 3. Ռազմավարության արդյունքային շրջանակը
ԳԼՈՒԽ 4. ԱՌԿ համակարգի դերակատարները
ԳԼՈՒԽ 5. Ռազմավարության իրականացման ռիսկերը և դրանց կառավարումը.
ԳԼՈՒԽ 6. Ռազմավարության մշտադիտարկման և գնահատման ընթացակարգերը
ԳԼՈՒԽ 7. Ռազմավարության իրականացման ֆինանսական գնահատականը և աղբյուրները
ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ
|
ԱԶԲ |
Ասիական զարգացման բանկ |
|
ԱՌԿ |
Աղետների ռիսկի կառավարում |
|
ԱՌՆ |
Աղետների ռիսկի նվազեցում |
|
ԱՌՆԱՊ |
«Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամ |
|
ԱՌՆԳ |
ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակ |
|
ԿԶՆ |
Կայուն զարգացման նպատակներ |
|
ՀԱԷԿ |
Հայկական ատոմային էլեկտրակայան |
|
ՀԱԿԳ |
Հետաղետային կարիքների գնահատում |
|
ՀԱՎԳ |
Հետաղետային վերականգնման գործընթաց |
|
ՀՀ |
Հայաստանի Հանրապետություն |
|
ՄԱԶԾ |
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր |
|
ՄԱԿ |
Միավորված ազգերի կազմակերպություն |
|
ՆԳՆ |
Ներքին գործերի նախարարություն |
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ ՀՀ) առջև ծառացած կարևորագույն խնդիրներից է բնակչության, տնտեսության, շրջակա միջավայրի պաշտպանությունը բնական, տեխնոլոգիական և կենսաբանական վտանգներից: Աղետների ռիսկի կառավարումն (այսուհետ՝ ԱՌԿ) առաջնահերթություն է, որը պահանջում է հետևողական քաղաքականություն՝ պետության դիմակայուն զարգացումն ապահովելու համար՝ ստեղծելով վտանգների ազդեցությանը ժամանակին և արդյունավետ դիմագրավելու, ներգործություններից առաջացած պայմաններին հարմարվելու և արագ վերականգնվելու կարողություն:
Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարությունը և 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը (այսուհետ՝ Ռազմավարություն) ձևակերպում է ՀՀ դիմակայուն զարգացման և բնակչության պաշտպանության ուղղությամբ պետության համակարգային բարեփոխումների օրակարգն ու առաջնահերթությունները։
Բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը բխում է պետության, հասարակության, մարդու և վերջիններիս պաշտպանությունն ու դիմակայուն զարգացումն ապահովող համակարգի առջև ծառացած խնդիրներին համալիր լուծում տալու հրամայականից։ Այն միտված է ՀՀ Սահմանադրությամբ, Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թվականների գործողությունների ծրագրով1 (այսուհետ՝ Սենդայի ծրագիր), Միավորված ազգերի կազմակերպության (այսուհետ՝ ՄԱԿ) Կայուն զարգացման նպատակներով2 (այսուհետ՝ ԿԶՆ) ստանձնած հանձնառությունների իրականացմանը և սահմանում է պետության առաջնահերթությունները՝ ուղղված ԱՌԿ համակարգի բարելավմանը, տարաբնույթ վտանգավոր երևույթներից մարդկանց կյանքի, առողջության և կենսամիջոցների, կազմակերպությունների, պետության տնտեսական, նյութական, մշակութային, բնապահպանական կորուստների և վնասների նվազեցմանը և բնակչության անվտանգության մակարդակի բարձրացմանը՝ առանձնակի ուշադրություն դարձնելով բնակչության առավել խոցելի խմբերին3։
_____________________________
1 ՀՀ-ն՝ որպես Միավորված ազգերի կազմակերպության անդամ երկիր, 2015 թվականին միացել է Սենդայի ծրագրին, որը սահմանում է ԱՌՆ բնագավառում պետությունների կողմից անհրաժեշտ ոլորտային և միջոլորտային նպատակաուղղված գործողություններ՝ տեղական, ազգային, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում։ Սենդայի ծրագրի թիրախային խնդիրների սահմանմամբ ՄԱԿ-ի անդամ պետություններին հորդորվում է մշակել և ընդունել ԱՌԿ ռազմավարություն, ինչը հնարավոր է դարձնում աղետների ռիսկի նվազեցմանը և կառավարմանն ուղղված միջազգային գործիքակազմի և միջոցառումների իրականացումը։
2 ՄԱԿ-ի անդամ պետությունների՝ ԿԶՆ մինչև 2030 թվականի օրակարգով կայուն զարգացում ապահովելու համար պահանջվում են առավել նպատակային, թիրախավորված գործողություններ, որոնք կօգնեն սահմանել և վերլուծել ժամանակակից աշխարհի առջև ծառացած ռիսկերի լայն շրջանակը, համապատասխան միջոցներ ձեռնարկել առկա ռիսկերը մեղմելու և նոր ռիսկերի առաջացումը կանխելու նպատակով:
3 Հղիներ, կերակրող մայրեր, երեխաներ, տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք և հատուկ կարիքներ ունեցող անձինք (մանկատան երեխաներ, շուրջօրյա խնամքի հաստատություններում կամ տներում բնակվողներ, հոգեկան առողջության պահպանման հաստատություններում բուժվող հիվանդներ, փախստականներ):
ԳԼՈՒԽ 1. Բարեփոխումների ռազմավարական ու մեթոդաբանական հիմքերը
1. Ռազմավարությունն ընդգրկում է ԱՌԿ պետական քաղաքականության շրջանակը, այն է՝ ԱՌՆ-ին, պատրաստվածության բարձրացմանը, արտակարգ իրավիճակներին արձագանքմանն ու հետաղետային վերականգնմանն ուղղված գործընթացները, որտեղ աղետը սահմանվում է իբրև համայնքի կամ հասարակության բնականոն կենսագործունեության խաթարում, որի հետևանքների վերացումը և հետաղետային վերականգնումը գերազանցում են համայնքի կամ հասարակության սեփական ուժերով հաղթահարելու կարողությունը, իսկ աղետի ռիսկը աղետ առաջացնող վտանգի հավանականության և այդ աղետին ենթակա համակարգի խոցելիության համադրության արդյունքն է:
2. Ռազմավարությունը որդեգրել է բնական, տեխնոլոգիական և կենսաբանական ռիսկերի կառավարման ուղղությամբ առկա խնդիրներին և դրանց խորքային պատճառներին առավել համալիր և աղետների ռիսկի գիտակցումով պայմանավորված դիմակայուն զարգացում ապահովելու մարդակենտրոն մոտեցում:
3. Բարեփոխումների օրակարգն անդրադառնում է ինչպես ԱՌՆ-ին միտված միջոցառումների՝ ուղղված վտանգի գնահատմանը, կանխմանը, կանխարգելմանը, բնակչության, բնակավայրերի, ենթակառուցվածքների ու բաղադրիչների խոցելիության նվազեցմանը և կարողությունների զարգացմանը, արտակարգ իրավիճակներին արձագանքման, այնպես էլ հետաղետային վերականգնման ուղղությամբ նախաձեռնությունների՝ աղետից տուժած բնակչության բնականոն կենսագործունեության պայմանների, տարածքների, օբյեկտների վերականգնմանը, վերակառուցմանն ու բարելավմանն ուղղված գործընթացներ՝ այսպիսով ընդգրկելով ԱՌԿ ողջ շրջանակը:
4. Համաձայն ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի (այսուհետ՝ ԱՌՆԳ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի փորձագետների և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի (այսուհետ՝ ՄԱԶԾ) ԱՌԿ մասնագետների կողմից իրականացված գնահատումների՝ Ռազմավարությամբ առաջարկվող միջոցառումներն ունեն հետևյալ բովանդակային բաշխումը՝
1) Վտանգի կանխում և կանխարգելում 50 %,
2) Պատրաստվածություն 38 %,
3) Արձագանքում և հետաղետային վերականգնում 12%։
5. Ռազմավարության հայեցակարգային շրջանակն արտացոլում է ՀՀ սահմանադրական հիմունքներից բխող քաղաքականությունը, պետության երկարաժամկետ զարգացման ռազմավարական հանձնառությունները, ՀՀ կառավարության միջնաժամկետ առաջնահերթությունները, ինչպես նաև ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները՝ նախանշելով համակարգային բարեփոխումների օրակարգը։
6. Բարեփոխումների ռազմավարական շրջանակը ներկայացվում է Գծապատկեր 1-ով:
Գծապատկեր 1. Փաստաթղթի ռազմավարական հիմքերը
7. Ռազմավարությունը ոլորտային միջին մակարդակի ռազմավարական փաստաթուղթ է՝ համաձայն ՀՀ վարչապետի 2021 թվականի դեկտեմբերի 30-ի N 1508-Լ որոշմամբ հաստատված «Պետական եկամուտների և ծախսերի վրա ազդեցություն ունեցող ռազմավարական փաստաթղթերի մշակման, ներկայացման և հսկողության իրականացման մեթոդական հրահանգի»։
8. Ռազմավարության մշակման գործընթացում ապահովվել է բազմաշահառու մասնակցայնություն (տե՛ս Գծապատկեր 2):
Գծապատկեր 2. Մասնակցային գործընթացը
9. Ռազմավարության մշակմանն աջակցել են ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, ՄԱԿ-ի ԱՌՆԳ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակը:
10. Հետաղետային վերականգնման գործընթացի (այսուհետ՝ ՀԱՎԳ) և Հետաղետային կարիքների գնահատման (այսուհետ՝ ՀԱԿԳ) մեթոդոլոգիայի տեղայնացումը «Աղետների ռիսկի կառավարման ռազմավարության և գործողությունների ծրագրում» իրականացվել է Ասիական զարգացման բանկի (այսուհետ՝ ԱԶԲ) կողմից՝ ՄԱԶԾ հետ համագործակցությամբ՝ «Բարելավված գիտելիքի միջոցով աղետներին դիմակայուն ենթակառուցվածքների կառուցում» ծրագրի տեխնիկական աջակցությամբ: Ծրագրի դրամաշնորհային ֆինանսավորումը ստացվել է «Բարգավաճ և կայուն Ասիայի և Խաղաղ օվկիանոսյան տարածաշրջանի ճապոնական հիմնադրամից (JFPR), որը ֆինանսավորվում է Ճապոնիայի կառավարության կողմից՝ ԱԶԲ-ի միջոցով:
ԳԼՈՒԽ 2. ԱՌԿ ոլորտում առկա հիմնախնդիրները
2.1. ՀՀ-ին առավել բնորոշ վտանգավոր երևույթները
11. Բնական վտանգների տեսանկյունից ՀՀ տարածքի 100%-ը ենթակա է ուժեղ երկրաշարժերի, 30%-ը՝ սելավների և ջրածածկումների, 100%-ը՝ կարկտահարման, 100%-ը՝ երաշտի, 100%-ը՝ ցրտահարությունների, 4.1%-ը՝ սողանքների, 0,5%-ը՝ փլուզումների ու քարաթափումների և այլն:
12. Տեխնոլոգիական վտանգները նույնպես զգալի ռիսկի աղբյուր են: ՀՀ-ում կա 25 քիմիապես վտանգավոր օբյեկտ, թվով 1500-ից ավելի հրդեհապայթյունավտանգ միավոր, 80-ից ավելի ջրամբար, 24 պոչամբար, որոնցից 12-ը կոնսերվացված են, ատոմային էլեկտրակայան և այլն:
13. ՀՀ հողատարածքների 80%-ից ավելին ենթակա են էրոզիայի, անապատացման, աղակալման/ալկալիացման, գերխոնավեցման, ջրակալման վտանգների ազդեցության:
14. ՀՀ տարածքում առկա է շուրջ 3000 սողանքային տեղամաս, որից 2 հա և ավելի մակերեսով սողանքային տեղամասերի թիվը 2504 է: Սողանքներով վնասված է 233 բնակավայր, ավտոճանապարհային ցանցի 7500 կմ-ից՝ 240 կմ-ը (շուրջ 280 սողանքային հատված), երկաթգծային ցանցի 870 կմ-ից՝ 4,8 կմ-ը (10 սողանքային հատված) և այլն: Երկրի ողջ ազգաբնակչության մոտ 15%-ը ենթակա է այս վտանգին, իսկ պատճառած միջին տարեկան վնասը կազմում է մոտ 10 մլն ԱՄՆ դոլար:
15. Կենսաբանական վտանգները ևս լրջագույն մարտահրավեր են: Հայաստանի Հանրապետությունում 2020-2022 թվականների ընթացքում արձանագրվել է նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ընդհանուր 446008 հաստատված դեպք, որից 435202-ը առողջացած, իսկ 9799-ը՝ մահվան ելքով։
16. 1929-2016 թվականների ընթացքում միջին տարեկան ջերմաստիճանն աճել է 1․ 23°C-ով: 1966-2016 թվականների ժամանակահատվածում ամառային օրերի միջին ջերմաստիճանը բարձրացել է շուրջ 1․30°C-ով, ընդ որում` վերջին հարյուրամյակում ծայրահեղ տաք ամառները ՀՀ-ում դիտվել են վերջին 20 տարիներին:
17. 1935-2016 թվականների ընթացքում դիտվել է տարեկան տեղումների միջին քանակի նվազում մոտ 9%-ով: Տեղումների փոփոխության տարածական բաշխվածությունը բավականին անկանոն է:
18. Բնական վտանգավոր երևույթների հաճախականությունը և ինտենսիվությունը զգալիորեն աճել են: 1975-2016 թվականների ընթացքում դիտված վտանգավոր երևույթների գումարային դեպքերի քանակը 1961-1990 թվականների միջինի (168 դեպք) նկատմամբ աճել է շուրջ 40 դեպքով:
19. Ըստ երաշտի ինդեքսների՝ ուժեղ և շատ ուժեղ երաշտների օրերի թիվը 2000-2017 թվականների ընթացքում 1961-1990 թվականների միջին վիճակագրականի (87) նկատմամբ աճել է 33 օրով:
20. Ջերմաստիճանի և տեղումների փոփոխությունները ՀՀ տարածքում տարվա տարբեր եղանակներին ունեն տարբեր միտումներ: Ըստ 1990-2016 թվականների կլիմայի փոփոխության մասին չորրորդ ազգային հաղորդագրության՝ կանխատեսվում է, որ ՀՀ-ում տարեկան միջին ջերմաստիճանը մինչև 2040 թվականը կբարձրանա 1.6°C-ով, մինչև 2070 թվականը՝ 3.3°C-ով, մինչև 2100 թվականը՝ 4.7°C-ով: Մթնոլորտային տեղումները մինչև 2040 թվականը կնվազեն 2.7%-ով, մինչև 2070 թվականը՝ 5.4 %-ով, մինչև 2100 թվականը՝ 8.3%-ով: Գետային հոսքը մինչև 2100 թվականը կկրճատվի 39%-ով:
21. ՀՀ տարածքային զարգացման պլանավորման գործընթացներում բնական և տեխնոլոգիական վտանգների ռիսկի մոդելավորման սցենարների բացակայությունը և անկառավարելի ուրբանիզացիան հանգեցնում են աղետների բարձր ռիսկի գոտիներում բնակչության խտության անցանկալի աճին, տարածական առումով ոչ հավասարակշռված տարաբնակեցման համակարգի ձևավորմանը` նպաստելով նոր ռիսկերի առաջացմանը և խոցելիության մեծացմանը:
22. Երևան քաղաքն առանձնանում է ինչպես բնակչության, այնպես էլ կառուցապատման բարձր խտությամբ, արագ ընթացող ուրբանիզացիոն գործընթացները գործող գլխավոր հատակագծում ստեղծել են մի շարք լրացուցիչ կարգավորումների անհրաժեշտություն։ Երևան քաղաքի համար նոր գլխավոր հատակագծի մշակմամբ կարդիականացվեն հիմնական դրույթները, և արդի պահանջներին համապատասխան կմշակվի աղետների ռիսկերի կառավարման առանձին քարտեզ:
23. Երևան քաղաքի համար նոր գլխավոր հատակագծի մշակմանը զուգահեռ՝ Երևանի կենտրոնը բեռնաթափելու նպատակով անհրաժեշտ է փոքր կենտրոնի տարածքը, որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման գոտի, առանձնացնել և դրա նկատմամբ կառուցապատման առավել խիստ սահմանափակումներ սահմանել։
2.2. ԱՌԿ ուղղությամբ ձեռքբերումները
24. ՀՀ կողմից շարունակաբար ջանքեր են գործադրվում ինչպես վերոգրյալ աղետների ռիսկերի նվազեցման, այնպես էլ դրանց արձագանքման ու հետաղետային վերականգնման համակարգերը կատարելագործելու ու հասարակության դիմակայունությունը բարձրացնելու ուղղությամբ: Մասնավորապես՝
1) ՀՀ-ն միացել է Սենդայի ծրագրին՝ դարձել է առաջին պետություններից մեկը, որը մշակել է միջազգային պահանջներին համապատասխան ԱՌԿ ռազմավարություն, և 2016 թվականին՝ Կլիմայի փոփոխության ՄԱԿ-ի շրջանակային (Փարիզի) համաձայնագրին,
2) իրականացվել է հինգ քաղաքների դիմակայունության գնահատում: Տեղայնացվել և փորձարկվել է «Տեղական մակարդակում ռիսկի կառավարման» միասնական մեթոդաբանությունը, և դրա միջոցով արդեն գնահատվել է մոտ 300 բնակավայր,
3) 25 քաղաքներ անդամագրվել են ՄԱԿ-ի աղետների ռիսկի միջազգային ռազմավարության «Դարձնենք քաղաքներն անվտանգ. իմ քաղաքը պատրաստվում է» ԱՌՆ համաշխարհային արշավին, որի շրջանակներում կատարվում է քաղաքների ԱՌՆ կարողությունների գնահատում,
4) բնակչության վաղ ազդարարման նպատակով ՀՀ-ում ներդրվում է եռամակարդակ կառավարման և մշտադիտարկման հայրենական արտադրության վաղ ազդարարման համակարգ, որի հիման վրա վերագործարկվել և տեղադրվել են 1053 շչակ, ինչը կազմում է ընդհանուր պահանջարկի 67.6%-ը,
5) ուսումնասիրվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների սեյսմակայունությունը, ինչի արդյունքում 2015 թվականին հաստատվել է ՀՀ պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2030 թվականների ծրագիրը,
6) հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմը հանձնել է Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի՝ «INSARAG»-ի արտաքին քննություն-վարժանքը և վերաորակավորվել միջազգային չափանիշներին համապատասխան: Նույն չափորոշիչներին և պահանջներին համապատասխան ստեղծվել են նաև 5 ներքին որոնողափրկարարական թիմեր,
7) զարգացման գործընկերների հետ համագործակցությամբ զգալի ներդրումներ են իրականացվել տեխնիկական և տեխնոլոգիական վերազինման, տեղեկատվության մշակման, գրանցման, ԱՌԿ ուղղությամբ` ձևավորելով միջազգային չափորոշիչներին համապատասխան ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն,
8) ձևավորվել է միջազգային չափորոշիչներին համապատասխան «911» ծառայություն, և ստեղծվել են մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ` իրենց «911» ծառայություններով,
9) որոշակի գյուղմթերքների համար ներդրվել է ապահովագրության փորձնական ծրագիր, որոնց ցանկը, մարզերում ընդգրկվածության շրջանակը, ինչպես նաև ծրագրում ընդգրկվող մարզերի քանակը տարեցտարի ավելանում է,
10) քայլեր են ձեռնարկվում նաև ԱՌԿ վերաբերյալ գիտելիքի տարածման ու կարողունակության զարգացման ուղղությամբ: Մասնավորապես՝ ԱՌԿ հարցերը ներառվել են հանրակրթության կրթական և առարկայական չափորոշիչներում, ինչպես նաև կրթական ծրագրերում: ԱՌԿ և արտակարգ իրավիճակներում կրթության կազմակերպման հարցերը ներառվել են Ներքին գործերի նախարարության (այսուհետ՝ ՆԳՆ) «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի բոլոր կրթական ծրագրերում (միջին մասնագիտական, բարձրագույն, լրացուցիչ կրթական ծրագրեր), արդյունքում ակադեմիայում վերապատրաստման ծրագրերով անցնում են ուսուցում հանրապետության պետական կառավարման համակարգի մարմիններից և տեղական ինքնակառավարման մարմիններից ու կազմակերպություններից տարեկան շուրջ 2000 ունկնդիր և Փրկարար ծառայության շուրջ 700 հրշեջ-փրկարար: Տարեկան մոտ 320 շրջանավարտ մասնագիտորեն տիրապետում է ԱՌՆ հարցերին,
11) ՀՀ և Ռուսաստանի Դաշնության միջկառավարական համաձայնագրով ստեղծված «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն» միջկառավարական ոչ առևտրային կազմակերպության միջոցով տարբեր մասնագիտական ուղղություններով ուսուցանվել և վերապատրաստվել է ՆԳՆ փրկարար ծառայության ավելի քան 800 աշխատակից,
12) Կլիմայի փոփոխության բացասական ազդեցության մեղմացմանն ուղղված ձեռքբերումներից կարելի է առանձնացնել վերականգնվող էներգիայի և էներգախնայողության ոլորտում ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված քաղաքականության իրականացումը, ջերմոցային գազերի գույքագրման ամբողջականության և թափանցիկության բարելավումը և այլն:
2.3. ԱՌԿ համակարգային հիմնախնդիրները
25. Թեպետ ԱՌԿ ոլորտում առկա են նշանակալի ձեռքբերումներ, այդուհանդերձ, հատկապես վերջին զարգացումները՝ նոր տեսակի կորոնավիրուսային համավարակն ու 44-օրյա պատերազմը, ինչպես նաև տարածաշրջանային ու գլոբալ այլ մարտահրավերներ պահանջում են նոր տեսակի մոտեցումների որդեգրում, այդ թվում՝ գիտական աշխարհի ձեռքբերումների, նորարարական տեխնոլոգիաների ակտիվ կիրառում, պետական կառավարման համակարգի մարմինների միջև սերտ համագործակցություն և հանրության շարունակական ուսուցում, իրազեկում, ներգրավում և գիտակցության բարձրացում։ Նոր տեսակի կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարին ուղղված ջանքերը և միջազգային առաջատար կազմակերպությունների կողմից կատարված վերլուծությունները հիմնավորում են ԱՌԿ գործընթացներում էական փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությունը։ Տարածաշրջանային աղետների վտանգները կարող են առաջացնել անդրսահմանային արտակարգ իրավիճակներ, թերի համագործակցությունը հանգեցնում է տարածաշրջանային խնդիրների անարդյունավետ լուծմանը, կարողությունների և ռեսուրսների ընդգրկման մեխանիզմների բացակայությանը` խոչընդոտելով անդրսահմանային վտանգների կանխումն ու կանխարգելումը:
26. Զուգահեռաբար, նկատվում է պետության, համայնքի, կազմակերպության բնականոն գործունեության և զարգացման գործընթացներում ԱՌԿ միջոցառումների ներառման օրենսդրական դաշտի և մեխանիզմների բացակայություն, ներառյալ՝ զարգացման արդյունքում աղետների նոր ռիսկի առաջացման հնարավորության բացառման մեխանիզմների մասով։
27. Քաղաքաշինական ծրագրերի արագ զարգացման պայմաններում աղետների ռիսկի գնահատման գործող համակարգը բավարար մակարդակի վրա չէ: Հողերի դեգրադացիայով, հողօգտագործման և քաղաքաշինական նորմերի խախտումներով պայմանավորված՝ տարածքների և բնակչության համար նոր ռիսկերից ու վտանգներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է քաղաքաշինության և հողօգտագործման բնագավառներում աղետների ռիսկի գնահատման գործող համակարգի բարելավում` ելնելով աղետների ռիսկի վատթարագույն սցենարներից։
28. ԱՌԿ գործընթացներում հասարակության սոցիալապես անապահով, հատուկ կարիքներով և խոցելի խմբերի (կանայք, երեխաներ, տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք, քրոնիկ հիվանդներ) ներգրավվածության թերի մակարդակը թույլ չի տալիս ամբողջովին հաշվի առնել հասարակության այդ շերտերի հատուկ կարիքներն ինչպես աղետից առաջ, այնպես էլ աղետից հետո, ինչը պահանջում է վերջիններիս առավել արդյունավետ ներգրավում ԱՌԿ բոլոր գործընթացներում։
29. Մշակութային, կրոնական, պատմական նշանակություն ունեցող կառույցների ու տարածքների աղետներին դիմակայունության ցածր մակարդակը, դրանց պահպանման ու շահագործման ծրագրերում աղետների կանխարգելման միջոցառումների բացակայությունը մեծացնում են այդ արժեքների խոցելիությունը բնական վտանգների նկատմամբ:
30. ՀԱՎԳ պլանավորման բացակայությունը թույլ չի տալիս երկրում ունենալ վերականգնման միասնական և համակարգված գործընթաց: Անհրաժեշտ է վերակառուցման ամբողջ ընթացքում, ինչպես նաև ազգային և տեղական մակարդակների զարգացման ծրագրերում ԱՌԿ գործընթացների ներառումը։
ԳԼՈՒԽ 3. Ռազմավարության արդյունքային շրջանակը
31. Վերոնշյալ ձեռքբերումներն ամրապնդելու և ԱՌԿ ոլորտի հիմնախնդիրները հասցեագրելու նպատակով Ռազմավարությամբ սահմանվում է բարեփոխումների օրակարգը, որի տեսլականն է՝
Ձևավորել անվտանգ և դիմակայուն պետություն ու անվտանգության մշակույթ՝ աղետների ռիսկից ապահովելով անհատի, համայնքի և հասարակության անվտանգությունը և նպաստելով ռիսկի գիտակցմամբ պայմանավորված կայուն զարգացմանը:
32. Առաջարկվող բարեփոխումներն իրականացվելու են հետևյալ սկզբունքների կիրառմամբ՝
1) մարդկանց կյանքի և առողջության ապահովման ու ներառականության գերակայություն,
2) ԱՌԿ գործընթացներում բնակչության առավել խոցելի խմբերի պաշտպանության առաջնահերթության և գենդերային հավասարության ապահովում,
3) ԱՌԿ ոլորտի տեղեկատվության ազատ տիրապետում, հրապարակայնություն, թափանցիկություն, տարածում և հետադարձ կապի ապահովում,
4) ԱՌԿ ուղղությամբ միջազգային գործընթացներում ակտիվ ներգրավվածություն, լավագույն միջազգային փորձի և ռիսկերի մոդելավորման մեթոդաբանությունների տեղայնացում, նորարական տեխնոլոգիաների և թվայնացման հարթակների զարգացում և կիրառում ԱՌԿ գործընթացներում,
5) պետության, համայնքի, կազմակերպության բնականոն գործունեության և զարգացման գործընթացներում ԱՌԿ միջոցառումների ներառման անհրաժեշտության գիտակցում և նոր ռիսկերի առաջացման հնարավորության բացառում և նվազեցում,
6) բնակչության կամավոր հիմունքներով ներգրավվածություն ԱՌԿ գործընթացներում,
7) ԱՌԿ միջոցառումներին ուղղված համալիր մոտեցման ցուցաբերում։
33. Սահմանված տեսլականին հասնելու ճանապարհը ռազմավարական հետևյալ նպատակի իրականացումն է՝
1) Միջազգային չափանիշներին համապատասխան, շարունակաբար զարգացող կարողունակությամբ օժտված ԱՌԿ համակարգի ձևավորում, որը կունենա՝
ա. աղետների ռիսկի նվազեցմանը,
բ. օպերատիվ արձագանքմանը,
գ. հետաղետային վերականգնմանն ուղղված
որոշումների կայացման, դրանց իրականացման և մշտադիտարկման մեխանիզմներ:
34. Բարեփոխումների հաջողությունը մեծապես պայմանավորված է լինելու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կարողունակության, պետության և մասնավոր հատվածի արդյունավետ համագործակցության վրա, որոնք արդյունքը լինելու է ԱՌԿ կայացած համակարգի առկայությունը՝ ի նպաստ պետության կայուն զարգացման:
35. Ռազմավարության արդյունքային շրջանակը և դրանից բխող միջոցառումները ներդաշնակեցված են Սենդայի ծրագրի գերակա 4 ուղղությունների հետ՝
1) Աղետների ռիսկի գիտակցում. զարգացնել աղետների ռիսկի բացահայտման, գնահատման, վերլուծության, մշտադիտարկման և բնակչության վաղ ազդարարման մշտապես զարգացող համակարգը՝ ԱՌՆ ոլորտում, ինչպես նաև երկրի զարգացման գործընթացներում ռիսկի գիտակցությամբ պայմանավորված արդյունավետ որոշումների կայացման համար: Աղետների ռիսկի համապարփակ գիտակցումը ներառում է առաջնային, մնացորդային ռիսկերը և կասկադային ազդեցությունները՝ հատուկ ուշադրություն դարձնելով կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած ռիսկերին:
2) ԱՌԿ արդյունավետ համակարգի զարգացում. ապահովել ԱՌԿ համակարգի հզորացումը՝ կառավարման գործառույթների արդյունավետության բարձրացման, նպատակային ապակենտրոնացման և համակարգի մասնակիցների կարողությունների շարունակական զարգացման միջոցով, ներգրավելով բոլոր մակարդակների համապատասխան շահագրգիռ կողմերին, ներառյալ՝ մասնավոր հատվածին:
3) Ներդրումներ ԱՌԿ ոլորտում. ներառել ԱՌՆ գործառույթներն ու չափորոշիչները երկրի զարգացման ծրագրերում, ընդլայնել ոլորտում իրականացվող միջոցառումների մասնակիցների ցանկը, բարձրացնել թափանցիկությունն՝ ապահովելով ԱՌՆ ոլորտում ներդրումները և նորարարական ծրագրերի իրականացման հնարավորությունները:
4) Առավել արդյունավետ վերականգնում. հզորացնել երկրի կարողություններն ու հնարավորություններն աղետներին պատրաստվածության առումով՝ դիտարկելով աղետից հետո ավելի լավ և արդյունավետ վերականգնման գործընթացները որպես հետագա զարգացման նախադրյալ:
36. Ռազմավարության 2023-2026 թվականների գործողությունների ծրագրով առանձնացվել են 5 գերակայություններ, որոնք հիմնաքարային են լինելու արդյունավետ համակարգի զարգացման համար.
1) ԱՌԿ համակարգի գործառութային և մեթոդաբանական հիմքերի բարելավում, այդ թվում՝ ԱՌԿ-ին ուղղված միասնական իրավական շրջանակի, մեթոդաբանական ու պլանավորման հենքի զարգացում՝ ուղղված համակարգի կառույցների և կազմակերպությունների դերերի հստակ բաշխմանն ու համակարգմանը, կանոնակարգերի և աշխատակարգերի հստակեցմանը, գործունեության և հաղորդակցության արդյունավետության բարձրացմանը, միջազգային համագործակցության հետևողական ընդլայնմանը, որոշումների կայացման, ռեսուրսների տեղաբաշխման և պարտավորությունների նպատակաուղղված ապակենտրոնացմանը, ռիսկի ինդեքսավորման և գնահատման մեթոդաբանության մշակմանը, համայնքների և հաստատությունների մակարդակով ԱՌԿ պլանների ներդնմանն ու քաղաքաշինական նորմերի բարելավմանը,
2) Աղետների ռիսկի կառավարման տեխնոլոգիահենք համակարգի շարունակական բարելավում, այդ թվում՝ երկրատեղեկատվական միասնական համակարգի ստեղծում և գործարկում, ինչպես նաև համայնքներում աղետների ռիսկի էլեկտրոնային քարտեզների ներդնում, որոշումների կայացման արդյունավետության բարձրացման նպատակով նորարարական և տիեզերական տեխնոլոգիաների կիրառման գործիքակազմերի և մեթոդաբանության օգտագործման շրջանակի ձևավորում, գիտական և տեղեկատվական բազաների շարունակական զարգացում, արդիականացում և հասանելիության ապահովում ոլորտի մասնագետներին և բնակչությանը,
3) Մարդկային ռեսուրսների զարգացմանն ուղղված գործողություններ, որոնց իրականացման ուղղությամբ կարևոր են համակարգում և գործընկեր կառույցներում ներգրավված անձնակազմի գիտելիքների, հմտությունների ու կարողությունների բարելավումը, մոտիվացիայի բարձրացումը, գործընկեր կառույցների հետ նորարարական ծրագրերի իրականացումը, կամավոր փրկարարական համակարգի ներդրման հիմքերի և գործուն մեխանիզմի ձևավորումը,
4) Անվտանգության մշակույթի ամրապնդում՝ հանրության շրջանում ԱՌԿ վերաբերյալ գիտելիքի շարունակական զարգացում և հանրային գիտակցության վերափոխում՝ շեշտադրելով հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացման նախաձեռնությունները, ճգնաժամային իրավիճակներում արդյունավետ հանրային հաղորդակցության համակարգի կայացումը,
5) ԱՌԿ ոլորտում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունների ընդլայնում և պետություն-մասնավոր հատված համագործակցության նոր մեխանիզմների մշակում, այդ թվում՝ աղետների ռիսկի ապահովագրության համակարգի ներդրման իրավական հիմքերի ապահովում, ռեսուրսների տարբերակում (տեխնիկա, սննդամթերք, դեղեր և այլն), որոնք ծախսերի արդյունավետության տեսանկյունից նպատակահարմար են որպես պետական գույք ձեռք բերել և պահպանել պետության անմիջական տիրապետման ներքո, և այն ռեսուրսները, որոնց ներգրավումը ճգնաժամային իրավիճակներում հնարավոր է պայմանագրային հիմունքներով ապահովել մասնավոր հատվածից՝ հստակ կանխատեսելով կոնկրետ միջոցի անխափան մատակարարման հնարավորությունը և իրատեսականությունը:
37. Ռազմավարությամբ սահմանված գերակայությունների ու գործողությունների ծրագրով ներկայացված միջոցառումների իրականացման արդյունքում ակնկալվում է՝
Մինչև 2030 թվական նվազեցնել աղետներից տուժած բնակչության և զոհերի քանակը 30%-ով, իսկ պատճառած ուղղակի նյութատնտեսական վնասը՝ 50%-ով՝ 2005-2015 թվականների համեմատությամբ:
38. Միաժամանակ, գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների արդյունքում մինչև 2026 թվականը արձանագրվելու են հետևյալ ցուցանիշները՝
1) Ազգային մակարդակում աղետների ռիսկի գնահատման և ինդեքսավորման հաստատված գործիքակազմի առկայություն
2) ԱՌԿ վերաբերյալ հանրային իրազեկման մակարդակի բարձրացում առնվազն 30% -ով,
3) Սեյսմիկ խոցելիության գնահատում անցած կարևոր նշանակության օբյեկտների խոցելիության նվազեցում առնվազն 20%-ով,
4) Համայնքների առնվազն 30%-ում ԱՌԿ պլանների առկայություն և դրանց կիրառման վերաբերյալ պարբերական մշտադիտարկում,
5) Առնվազն 384 բնակավայրերի ռիսկի գնահատում և դրա հիման վրա համայնքային զարգացման ծրագրերի լրամշակում,
6) Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի և Սյունիքի մարզերում տեղադրված կամ վերազինված հիդրոօդերևութաբանական ավտոմատացված 15 կայանների առկայություն,
7) Եղանակային կանխատեսումների մշտադիտարկման և տեղեկատվության տրամադրման (վաղ ազդարարման) արդյունավետության բարձրացում 60%-ով,
8) Սյունիքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում սելավային ռիսկերի նվազեցում առնվազն 15%-ով,
9) Երևան քաղաքում սեյսմիկ ռիսկի նվազեցում առնվազն 15%-ով, Ագարակ և Մեղրի քաղաքային բնակավայրերի, Վանաձոր քաղաքի սեյսմիկ ռիսկի նվազեցում առնվազն 30%-ով և այլն:
ԳԼՈՒԽ 4. ԱՌԿ համակարգի դերակատարները
39. Սահմանված գերակայությունները կյանքի կոչելու համար առանցքային է ԱՌԿ ոլորտում ներգրավված բոլոր դերակատարների գործառույթների և պատասխանատվության շրջանակների հստակեցումը: ԱՌԿ ոլորտի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է ՀՀ կառավարությունը, իսկ ԱՌԿ քաղաքականության մշակման, իրականացման և գործընթացների համակարգման լիազոր մարմինը ՆԳՆ-ն է:
40. ՆԳՆ-ը, որը մշակում, իրականացնում և համակարգում է օրենքով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված ԱՌԿ ոլորտում ՀՀ կառավարության քաղաքականությունը, արտակարգ իրավիճակների կանխարգելման, արձագանքման, դրանց հետևանքների նվազեցման ու վերացման աշխատանքները, ՀՀ տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման ուղղությամբ տարվող աշխատանքները, բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ նյութական պաշարների պահուստի ստեղծումը, պահպանումը և թարմացումը, արտադրական վտանգավոր օբյեկտներում տեխնիկական անվտանգության ապահովման փորձաքննությունը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ղեկավար կազմի ու մասնագետների, բնակչության ԱՌՆ ուսուցումը, արտակարգ իրավիճակներում տեղեկատվության կառավարման և ընդհանուր իրազեկման հետ կապված գործընթացները, արտակարգ իրավիճակների կառավարման օպերատիվությունը, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության վերաբերյալ տեղեկատվական գործընթացների կենտրոնացումը, տեղեկատվության ժամանակակից եղանակներով օպերատիվ արտացոլումը, հումանիտար արձագանքման գործողությունների իրականացումը և ՀՀ տարածքում միջազգային փրկարարական գործողություններ իրականացնող ուժերի համակարգումը, արտակարգ իրավիճակների դեպքում համայնքներում, պաշտպանական, տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող, ինչպես նաև բնակչության պաշտպանության տեսանկյունից բարձր վտանգավորություն ներկայացնող կազմակերպություններում, պահպանվող օբյեկտներում, բնակչության տարահանման հավաքակայաններում և տեղաբաշխման վայրերում, փրկարարական ուժերի և միջոցների շարժման երթուղիներում հասարակական կարգի, պետական սեփականության, բնակչության ունեցվածքի պահպանությունը, անցագրային ռեժիմի կազմակերպումը և իրականացումը, պարեկային ծառայության կազմակերպումը, տարահանման անխափան երթևեկությունը,
41. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, որը համակարգում է ԱՌԿ ոլորտում տարածքային կառավարման ու աջակցում է տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը, ինչպես նաև ԱՌՆ-ին ուղղված մարզպետների աշխատակազմերի և համայնքների գործունեությանը, նպաստում է տեղական մակարդակում արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց հետևանքների նվազեցման ու վերացման աշխատանքների իրականացմանը, դիմակայուն համայնքների ձևավորմանը, համայնքային զարգացման ծրագրերում աղետների ռիսկի կառավարման միջոցառումների ներառմանն ու իրականացմանը, հակասելավային միջոցառումների իրականացմանը, համայնքներում և համայնքային ենթակայության կազմակերպություններում ԱՌԿ կարողությունների զարգացմանն ուղղված վարժանքների պարբերաբար կազմակերպմանն ու անցկացմանը, կազմակերպում է իր ենթակայության կազմակերպությունների կայուն գործունեությունը, համակարգի աշխատողների, օդանավակայաններում գտնվող ուղևորների և դիմավորող-ճանապարհող քաղաքացիների պաշտպանությունը, ՀՀ տարածքում առաջացած արտակարգ իրավիճակներին արձագանքման, մարդասիրական օգնության և միջազգային փրկարարական ստորաբաժանումների ընդունման, ՀՀ կողմից մարդասիրական օգնության ու փրկարարական ստորաբաժանումների՝ այլ երկիր ուղարկման հիմնահարցերում ղեկավարվում է ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 105-Ն որոշմամբ, որով կարգավորվում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի օդանավակայանների և ՀՀ պետական կառավարման համակարգի մարմինների գործողություններն ու փոխհամագործակցության ուղղությունները, ապահովում է աղետների ռիսկի կառավարման բաղադրիչի ներառումը ոլորտային զարգացման ծրագրերում, տրանսպորտային հաղորդակցության ուղիների, մայրուղիների, կառույցների, կառուցման ծրագրերում ԱՌԿ բաղադրիչի ներառումը, ինչպես նաև մշակում, կազմակերպում, համակարգում և վերահսկում է դրանց խոցելիության նվազեցման ծրագրերը,
42. Առողջապահության նախարարությունը, որն իրականացնում է որպես մարդասիրական օգնություն ներմուծվող դեղերի որակի նկատմամբ հսկողությունը և անհրաժեշտության դեպքում դրանց պարզեցված կարգով հավաստագրումը, օտարերկրյա պետություններից անհրաժեշտ դեղերի պահանջարկի հայտի նախապատրաստումը և այն Արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը, միջազգային բժշկական ուժերի գործողությունների համակարգումը, ԱՌԿ բաղադրիչի ներառումը ոլորտային զարգացման ծրագրերում, ինչպես նաև ուժեղ երկրաշարժի դեպքում իրականացնում է ընդհանուր և մասնագիտացված բժշկական հաստատությունների պատրաստության բերումն ու համալրումն անհրաժեշտ բժշկասանիտարական գույքով և դեղերով։ Առողջապահության նախարարությունը՝ կենսաբանական գործոնով պայմանավորված արտակարգ իրավիճակների, քիմիական, ճառագայթային վթարների ժամանակ իրականացնում է իր իրավասությունների շրջանակում ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով իրեն վերապահված գործառույթներ՝ մարդու (հանրության) առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների՝ վնասակար ազդեցության նվազեցման, դրանց կանխարգելման, բացառման, ինչպես նաև վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների առաջացման և տարածման, կանխարգելման ու վերացման նպատակով կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ, համաճարակների, բռնկումների, թունավորումների և հանրային առողջության անվտանգությանն սպառնացող այլ իրավիճակներին պատրաստվածության և արձագանքման ապահովում,
43. Արտաքին գործերի նախարարությունը, որն աջակցում է միջազգային համագործակցության, միջազգային մարդասիրական ծրագրերի իրականացման ու փոխօգնության տրամադրման գործընթացներին, իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական ներկայացուցչություններին և միջազգային կազմակերպություններին իրազեկումը, նրանց անձնակազմի պաշտպանությանը մասնակցությունը, վիզային ռեժիմի կարգավորման, միջազգային պայմանագրերի կնքման, մարդասիրական օգնության կազմակերպման գործընթացները, ինչպես նաև միջազգային փրկարարական ուժերի և կառույցների մասնակցությունն աղետների հետևանքների վերացման աշխատանքներին,
44. Շրջակա միջավայրի նախարարությունը, որն իրականացնում է էկոլոգիական անվտանգության, շրջակա միջավայրի պահպանության և մշտադիտարկման ապահովումը, էկոլոգիական կրթության և կլիմայի փոփոխության հիմնախնդիրների, սեյսմիկ ռիսկի և արտածին երկրաբանական երևույթների հետ կապված էկոլոգիական անվտանգության գործառույթները, անտառների պահպանություն, պաշտպանություն, վերարտադրություն, օգտագործում և կայուն կառավարում, անտառների պետական մշտադիտարկում, ինչպես նաև իրականացնում է աղետների ռիսկի կառավարման բաղադրիչի ներառումը ոլորտային զարգացման ծրագրերում,
45. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, որն իրականացնում է ԱՌՆ և քաղաքացիական պաշտպանության հարցերով ուսուցման կազմակերպումը հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում, արտակարգ իրավիճակներում ապահովում է ուսուցման պրոցեսի անընդհատությունն ու շարունակականությունը, համակարգում է ուսումնական հաստատություններում ԱՌԿ գործելու պլանների ներդրման, հանրապետության կրթական համակարգում ԱՌՆ ուսուցման և կրթական ոլորտում իրականացվող ծրագրերում ԱՌԿ բաղադրիչի ներառման գործընթացները, իր ենթակայության կազմակերպություններում պարբերաբար կազմակերպում է ԱՌԿ կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումներ, մշակութային արժեքների պահպանումը և անհրաժեշտության դեպքում դրանց տարահանման միջոցառումների կազմակերպումը, նպաստում է երիտասարդների ներգրավմանը ՀՀ-ում հասարակական, կամավորական փրկարարական շարժման ձևավորման ու զարգացման գործընթացների իրականացմանը, կամավորական հրշեջ-փրկարարական ջոկատների ստեղծմանը, իրականացնում է ԱՌԿ բաղադրիչի ներառումը ոլորտային զարգացման ծրագրերում,
46. Էկոնոմիկայի նախարարությունը, որն ապահովում է տնտեսության կայուն գործունեությունը, պարենային անվտանգության հիմնախնդիրների գնահատումը, մշակում է պարենային անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված քաղաքականությունը, ապահովում է սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտի բնագավառների զարգացումը, ինչպես նաև ոլորտի զարգացման ծրագրերում ԱՌԿ բաղադրիչի ներառումը,
47. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, որը, փոխգործակցելով մարզպետների աշխատակազմերի հետ, տուժած բնակչության տեղաբաշխման բնակավայրերում կազմակերպում և համակարգում է տուժած բնակչության կենսաապահովման և սոցիալական պաշտպանության հարցերին վերաբերող ծրագրերի շարունակականությունն` օգտագործելով աղետի գոտում պահպանված բնակելի տարածքներն ու սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային կենտրոնների և իր ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ռեսուրսները, ներառում է ԱՌԿ բաղադրիչը ոլորտային զարգացման ծրագրերում,
48. Պաշտպանության նախարարությունը, որը մասնակցում է արտակարգ իրավիճակների ժամանակ փրկարարական աշխատանքներին, փրկարարական և վթարավերականգնողական աշխատանքների իրականացման համար տրամադրում է ուժեր ու միջոցներ,
49. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, որն իրականացնում է ԱՌԿ բաղադրիչի ներառումն ոլորտային զարգացման ծրագրերում, արտակարգ իրավիճակների դեպքում էլեկտրոնային հաղորդակցության բոլոր ցանցերի, ծառայությունների, դրանցից ցանկացածի շահագործման և կառավարման համակարգումը, անհրաժեշտության դեպքում աջակցություն է ցուցաբերում տիեզերական ոլորտում նոր համագործակցություններ հաստատելու և անհրաժեշտ տեխնոլոգիաների հասանելիությունն ապահովելու գործընթացներում,
49.1. Ֆինանսների նախարարությունը, որը մասնակցում է աղետների ռիսկերի կառավարման ռեսուրսների պլանավորման աշխատանքներին, կազմակերպում և իրականացնում է աղետների հետևանքների վերացմանն ուղղված միջազգային ֆինանսական օգնության, ինչպես նաև հետաղետային վերականգնման միջոցառումների իրականացմանն ուղղված ֆինանսական միջոցների ներգրավումն ու կառավարումը՝ համագործակցելով ոլորտում ներգրավված շահագրգիռ պետական մարմինների, մասնավոր և միջազգային կազմակերպությունների հետ,
(49.1-ին կետը լրաց. 06.11.25 N 1555-Լ)
50. Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, որը համակարգում է սփյուռքի կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերում աղետների ռիսկի կառավարման բաղադրիչի ներառումն Արտաքին գործերի նախարարության հետ համագործակցությամբ, կազմակերպում է օտարերկրյա պետություններում գործող սփյուռքի կազմակերպությունների կողմից աղետների ժամանակ անհրաժեշտ մարդասիրական օգնության տրամադրումը,
51. Քաղաքաշինության կոմիտեն, որը մշակում է քաղաքաշինության բնագավառի զարգացումն ապահովող և գործունեությունը կարգավորող օրենքների և իրավական այլ ակտերի (նորմատիվատեխնիկական փաստաթղթերի) նախագծերը, ներկայացնում է առաջարկություններ՝ շենքերի և շինությունների պահպանման և անվտանգ շահագործման վերաբերյալ, կազմակերպում և համակարգում է շենքերի անձնագրավորման, սեյսմակայունության ուղղությամբ իրականացվող հետազննական, ինչպես նաև գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքները, հաստատում է շենքերի և շինությունների սեյսմակայունության (երկրաշարժադիմացկունության) բարելավման գործողությունների իրականացման ծրագիրը,
52. Պետական եկամուտների կոմիտեն, որն իրականացնում է ներմուծվող մարդասիրական օգնության նկատմամբ հսկողության իրականացումը, փրկարարական տեխնիկայի, սարքավորումների ու գույքի ներկրման և արտահանման գործընթացների պարզեցված ընթացակարգերի կիրառումը,
53. Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն, որը կազմակերպում ու անցկացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի աշխատանքների, օբյեկտների և սարքավորումների անվտանգության գնահատումը, փորձաքննությունը, իրավիճակից ելնելով՝ անհապաղ դադարեցնում է Հայկական ատոմային էլեկտրակայանի (այսուհետ՝ ՀԱԷԿ) աշխատանքը, ՀԱԷԿ-ից ստացվող տվյալների և վթարային ճառագայթային մշտադիտարկման արդյունքների հիման վրա ՀԱԷԿ-ում ու դրան հարող տարածքներում իրավիճակի գնահատումը, իրավիճակի գնահատման հիման վրա դրա հնարավոր փոփոխության կանխատեսումը, իրավիճակի հնարավոր փոփոխության կանխատեսման հիման վրա ՆԳՆ-ն բնակչության պաշտպանության նպատակով անհրաժեշտ պաշտպանական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ առաջարկությունների տրամադրումը, «Միջուկային վթարի մասին օպերատիվ տեղեկացման մասին» կոնվենցիային համապատասխան` միջուկային վթարի մասին միջազգային օպերատիվ ազդարարումը, ներառում է ԱՌԿ բաղադրիչը ոլորտային զարգացման ծրագրերում,
54. Ազգային անվտանգության ծառայությունը, որն իր իրավասությունների սահմաններում համակարգում է պետական կարևորագույն նշանակություն ունեցող օբյեկտների անվտանգության ապահովման գործառույթները,
55. Կադաստրի կոմիտեն, որը պետական կառավարման համակարգի մարմիններին սահմանված կարգով տրամադրում է կադաստրային, տեղագրական կամ հողաշինարարական քարտեզները, այդ քարտեզները պետական կառավարման համակարգի մարմինների կողմից այլ անձանց` ժամանած միջազգային ուժերին կարող են փոխանցվել միայն ՀՀ կառավարության որոշման հիման վրա, որի դիմաց անշարժ գույքի պետական ռեգիստրին հատկացվում է համապատասխան փոխհատուցում,
56. Հանրային հեռարձակողի խորհուրդը, որը կազմակերպում է իր ենթակայության կազմակերպությունների կայուն գործունեությունը, պահուստային շարժական ու շարժական արբանյակային կայանների ծավալումը և աշխատանքը, իրականացնում է արտակարգ իրավիճակներում բնակչության վարքականոնների մասին իրազեկումը, փրկարարական աշխատանքների ընթացքի և աղետի հետևանքների վերացման վերաբերյալ հաղորդումների հեռարձակումը,
57. Վիճակագրական կոմիտեն, որը ցուցաբերում է միջազգային մեթոդաբանական աջակցություն աղետներին առնչվող միասնական վարչական տեղեկատվական համակարգի ձևավորմանը, համապատասխան պետական կառավարման համակարգի մարմիններում ԱՌԿ դրույթների ներառմամբ վարչական ռեգիստրների վարման գործընթացի կատարելագործմանը,
58. Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը, որը կազմակերպում է կոմպետենցիաների վերաբերյալ վերապատրաստումները,
59. Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը, որն ապահովում է տեսչական համակարգի միասնական զարգացումն ու արդյունավետ կառավարումը, ստուգումների, ինչպես նաև տեսչական մարմնի վերահսկողական քաղաքականության, այդ թվում՝ տեսչական մարմինների գործունեությունը կարգավորող օրենսդրության մշակումը և կատարելագործումը՝ ներառելով ԱՌԿ բաղադրիչներ,
60. ՀՀ տարածքային կառավարման (մարզպետների աշխատակազմերը) և տեղական ինքնակառավարման մարմինները, այդ թվում Երևանի քաղաքապետարանը, որոնք պարբերաբար իրականացնում են սպառնացող աղետների ռիսկի, համայնքի խոցելիության և կարողությունների գնահատում, ապահովում են մարզերի (համայնքների) զարգացման ռազմավարական ծրագրերում ԱՌՆ միջոցառումների և գործողությունների ներառումը, ռիսկերի էլեկտրոնային քարտեզի գործարկումը և ընթացիկ թարմացումը, ծրագրային փաստաթղթերի ճշգրտման գործընթացում ԱՌԿ չափորոշիչների ներգրավումը, ԱՌԿ տեղեկատվական թափանցիկ համակարգի ձևավորումը, աշխարհագրական տեղեկատվական համակարգի հիմունքներով ստեղծված համակարգի զարգացումը, բնակչության տարհանման համար համապատասխան բազային տարածքների հատկացումը, վաղ ազդարարման համակարգերի ներդնումը, շահագործումն ու պահպանումը, անվտանգության մշակույթի ձևավորումը և բնակչության իրազեկման մակարդակի բարձրացումը, կազմակերպում և համակարգում են շենքերի ու շինությունների հաշվառման ու անձնագրավորման, դրանց երկրաշարժադիմացկունության (սեյսմակայունության), սողանքային տեղամասերի կառավարման ուղղությամբ իրականացման ենթակա ինժեներական հետազննության աշխատանքներն՝ ըստ համայնքների զարգացման ծրագրերի,
61. Քաղաքացիական հասարակության և գիտական կազմակերպությունները, որոնք հանդիսանում են կարևոր դերակատարներ և նպաստում են ԱՌԿ համակարգի գիտական ներուժի զարգացմանն, ինչպես նաև համայնքներում ԱՌԿ խնդիրների իրականացմանը,
62. Զարգացման գործընկերները, որոնք օժանդակություն են ցուցաբերում ՀՀ-ում ԱՌԿ համակարգի ձևավորմանն ու զարգացմանը:
ԳԼՈՒԽ 5. Ռազմավարության իրականացման ռիսկերը և դրանց կառավարումը
63. Ռազմավարության արդյունավետ իրականացման տեսանկյունից առկա են որոշակի ռիսկեր, որոնց շուրջ պարբերական տեղեկատվության հավաքագրումը նույնպես ներառվելու է մշտադիտարկման և գնահատման համակարգում։
|
Ռիսկ |
Հավանականություն | Ազդեցություն | Կառավարում | ||||
| Ցածր | Միջին |
Բարձր |
Ցածր | Միջին |
Բարձր | ||
|
Երկրում աշխարհաքաղաքական, սոցիալ տնտեսական, ռազմական և այլ մարտահրավերների առաջացման դեպքում առաջնահերթությունների էական փոփոխություն |
✓ |
|
✓ |
Ռազմավարական գերակայությունների և առաջնահերթությունների պարբերական վերանայման իրականացում՝ պետության մակրո իրավիճակի և կանխատեսումների հաշվառմամբ | |||
|
Քաղաքական ռիսկերը, ինչը ենթադրում է ՀՀ պետական կառավարման համակարգի առաջնահերթություններից Ռազմավարության դուրս մնալն անհրաժեշտ իրավական, կազմակերպչական, կառուցվածքային և բյուջետային աջակցության ապահովման տեսանկյունից |
✓ |
|
✓ |
Հանրային լայն կոնսենսուսի ձևավորում արդյունավետ երկխոսության և բարեփոխումներին առավելագույն մասնակցություն ապահովելու միջոցով | |||
|
Բարեփոխումների համար ոչ բավարար ֆինանսական ռեսուրսների հատկացում |
✓ |
|
✓ |
Ֆինանսական աղբյուրների ու մեխանիզմների առավելագույն բազմազանեցում | |||
|
Բարեփոխումների արդյունավետ իրականացման համար ոչ բավարար կարողություններ |
✓ |
|
✓ |
Շարունակական տեխնիկական աջակցության ապահովում (ներառյալ՝ բաժիններում «փոփոխության աջակիցների» ժամանակավոր ներգրավում) և ներուժի պարբերական զարգացում | |||
|
Բյուրոկրատական ռիսկի առկայությունը, պետական կառույցների միջև ոչ արդյունավետ համագործակցությունը և շահերի բախումը |
✓ | ✓ | Ռազմավարության ցուցանիշների ինտեգրում վարչությունների/բաժինների կատարողականի գնահատման մեխանիզմում | ||||
|
Աղետներ և համակցված աղետների ռիսկ, երբ միաժամանակ առաջանում են բնույթով տարբեր ճգնաժամային իրավիճակներ, որոնց կառավարումը պահանջում է հակազդման կառուցակարգերի ճկունություն |
✓ |
|
✓ |
Համապատասխան սցենարների հիման վրա ԱՌԿ գործողությունների պլանների մշակում և փորձարկում ուսումնավարժանքների միջոցով, դրանց հիման վրա առկա ընթացակարգերում փոփոխությունների իրականացում, կարողությունների և պահուստների ստեղծում | |||
ԳԼՈՒԽ 6. Ռազմավարության մշտադիտարկման և գնահատման ընթացակարգերը
64. Ռազմավարության գործողությունների ծրագրի միջոցառումների կատարման ընթացքի վերաբերյալ պետական կառավարման համակարգի պատասխանատու կատարող մարմինները և տեղական ինքնակառավարման մարմինները (առաջարկությամբ) յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ՆԳՆ են ներկայացնում կիսամյակային և տարեկան հաշվետվություններ: Հաշվետվությունների ձևաչափը նախապես սահմանվում է ՆԳ նախարարի հրամանով: ՆԳՆ-ն սահմանված ձևաչափով հաշվետվությունները ստանալուց հետո յուրաքանչյուր տարի մինչև հունվարի 15-ը Վարչապետի աշխատակազմ է ներկայացնում Ռազմավարության առաջընթացի վերաբերյալ տարեկան ամփոփ հաշվետվություն, իսկ Ռազմավարության գործողությունների ծրագրի ավարտից հետո 6-ամսյա ժամկետում՝ Ռազմավարության գնահատման ամփոփիչ հաշվետվություն:
65. Ռազմավարության գործընթացի մշտադիտարկման և գնահատման համար ԱՌՆԱՊ-ի ներքո ՆԳՆ կողմից ստեղծվում են մշտադիտարկման և գնահատման աշխատանքային խմբեր: Աշխատանքային խմբերն իրենց կողմից կատարված աշխատանքները քննարկում են տարեկան չորս անգամ` յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո, իսկ կիսամյակային և տարեկան արդյունքները հաշվետվության ձևով ներկայացնում են ՆԳՆ:
66. ՆԳՆ-ը տարեկան ամփոփ հաշվետվությունը ստանալուց ու վերլուծելուց հետո համապատասխան պատասխանատու մարմինների ներգրավմամբ կարող է առաջարկներ ներկայացնել ՀՀ կառավարությանը՝ վերանայելու Ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը՝ հիմք ընդունելով մշտադիտարկման արդյունքների և առաջարկությունների վրա հիմնված համապատասխան փոփոխությունները:
67. Ռազմավարության ու գործողությունների ծրագրի ազդեցության գնահատման նպատակով ՆԳՆ-ն միջնաժամկետ ու երկարաժամկետ փուլերում տարբեր թիրախային խմբերում կարող է նախաձեռնել հանրային կարծիքի հարցումներ, որոնց անցկացման հիման վրա չափվում է ԱՌԿ գործընթացի ազդեցությունը հասարակության վրա: Միջնաժամկետ փուլում իրականացված հարցումների արդյունքների գնահատման ու վերլուծության արդյունքում ՆԳՆ-ն կարող է նախաձեռնել Ռազմավարության ու գործողությունների ծրագրի, ինչպես նաև իրականացման մեթոդների ու մեխանիզմների վերանայում ու փոփոխում։
68. Գործընթացի նկատմամբ առավել թափանցիկություն ապահովելու նպատակով Ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը տեղադրվում են ՆԳՆ պաշտոնական կայքէջում: Պատասխանատու կատարող մարմինների կողմից ուղարկված և Վարչապետի աշխատակազմի կողմից ընդունված տարեկան ամփոփ հաշվետվությունը 1 ամսվա ընթացքում հրապարակվում է ՆԳՆ պաշտոնական կայքէջում:
ԳԼՈՒԽ 7. Ռազմավարության իրականացման ֆինանսական գնահատականը և աղբյուրները
69. Հաշվի առնելով ԱՌԿ ծախսատարությունը և հորիզոնական բնույթը, գործողությունների ծրագրով առաջնահերթ նախատեսվում է իրականացնել Ռազմավարությամբ գերակայություն սահմանված միջոցառումները, և գործողությունների ծրագրում ներառված միջոցառումների մեծ մասի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները նախատեսվում է ապահովել համապատասխան տարվա համար ՀՀ պետական բյուջեով շահագրգիռ գերատեսչություններին առանձնացված հատկացումների ընդհանուր ծավալի շրջանակներում։
70. Ռազմավարության իրականացման 2023-2026 թվականների գործողությունների ծրագրում սահմանված մի շարք միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների մոտավոր գնահատականը կազմում է շուրջ 394,6 մլն․ դրամ, որից 19,2 մլն․ դրամը՝ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին (միջնաժամկետ ծախսային ծրագիր), իսկ մնացածը՝ զարգացման գործընկերների ֆինանսական աջակցության շրջանակներում։ Ներկայումս միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից ֆինանսական միջոցների տրամադրման հետ կապված ռիսկեր առկա չեն, այնուամենայնիվ, դրանց առաջացման դեպքում քայլեր կձեռնարկվեն այլ դոնոր կազմակերպություններից դրամական միջոցների ձեռքբերման ուղղությամբ։
71. Ֆինանսավորման չափը և աղբյուրները հստակեցված են Հավելված N 2-ում:
72. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ազդեցության ու ծախսարդյունավետության տեսանկյունից աղետի կանխարգելումը և կանխումը 7-10 անգամ ավելի արդյունավետ են, քան դրա հետևանքների վերացումը, առաջարկվում է ռեսուրսները կենտրոնացնել աղետների ռիսկի կանխարգելման գործողությունների վրա՝ միաժամանակ ընդլայնելով ֆինանսավորման աղբյուրները, այդ թվում՝ մասնավոր հատվածի և զարգացման գործընկերների ներգրավմամբ:
(հավելվածը լրաց. 06.11.25 N 1555-Լ)
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
09.10.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2023 թվականիհոկտեմբերի 5-ի N 1717-Լ որոշման |
Աղետների ռիսկի կառավարման ռազմավարության 2023-2026 թվականների գործողությունների ծրագիր
|
Ծրագիր/ միջոցառում |
Կապը միջազգային ցուցանիշների հետ |
Ցուցանիշը |
Վերջնա- ժամկետը |
Կատարող |
Համակատարող |
Ֆինանսա- վորում ՀՀ դրամ |
Ֆինանսավոր- ման աղբյուրը |
|
Տեսլականը՝ ձևավորել անվտանգ, դիմակայուն պետություն և անվտանգության մշակույթ՝ ապահովելով աղետների ռիսկից անհատի, համայնքի և հասարակության անվտանգությունը և նպաստելով ռիսկի գիտակցմամբ պայմանավորված կայուն զարգացմանը: Ազդեցության ցուցանիշը՝ մինչև 2030 թվական նվազեցնել աղետներից տուժած բնակչության և զոհերի քանակը 30%-ով, իսկ պատճառած ուղղակի տնտեսական վնասը 50%-ով՝ 2005 -2015թթ. համեմատությամբ։ | |||||||
|
Գերակայություն 1. Աղետների ռիսկի կառավարման (այսուհետ՝ ԱՌԿ) համակարգի գործառութային և մեթոդաբանական հիմքերի բարելավում | |||||||
|
Ծրագիր 1.1. Ազգային մակարդակում ԱՌԿ օրենսդրության բարելավում, աղետների ռիսկի գնահատման և ինդեքսավորման համակարգի ձևավորում և արդյունավետության բարձրացում |
|||||||
|
Միջոցառում 1.1.1. «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպա- նության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում և ներկայացում ՀՀ Ազգային ժողով |
ՍԳԾ Գ.ու. I. 24 (ա), (թ), (լ); ԿԶՆ 5.5; 11.բ; 13.1 |
Ազգային մակարդակում ԱՌԿ և բնակչության պաշտպանության հաստատված իրավական ակտի առկայություն, որի արդյունքում ԱՌԿ և բնակչության պաշտպանության կազմակերպման և իրականացման գործընթացներում հստակեցվում և ընդլայնվում են պետական կառավարման համակարգի մարմինների, ՏԻՄ և տարածքային կառավարման մարմինների իրավասությունների շրջանակը, ապահովվում է ԱՌԿ ապակենտրոնացման գործընթացը: Միաժամանակ, կարգավորվում է արտակարգ իրավիճակներում ԱՌՆ, արագ արձագանքման և վաղ վերականգնման, հետաղետային վերականգնման գործընթացներից բխող միջոցառումների պատշաճ ապահովման գործընթացը |
2024 թվականի օգոստոսի 3-րդ տասնօրյակ |
Ներքին գործերի նախարարություն |
Պետական կառավարման համակարգի մարմիններ
Մարզպետների աշխատակազմեր
Տեղական ինքնակառավարման մարմիններ
«ԱՌՆԱՊ» հիմնադրամ (համաձայնությամբ) |
Լրացուցիչ ֆինանսա- վորում չի պահանջվում |
|
|
Միջոցառում 1.1.2. «Ազգային մակարդակում աղետների ռիսկի գնահատման և ինդեքսավորման ուղեցույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում և ներկայացում |
ՍԳԾ Գ.ու. I. 24 (ա), (թ), (լ); ԿԶՆ 5.5; 11.բ; 13.1 |
Ազգային մակարդակում աղետների ռիսկի գնահատման և ինդեքսավորման հաստատված գործիքակազմի առկայություն |
2025 թվականի փետրվարի 1-ին տասնօրյակ |
Ներքին գործերի նախարարություն |
Պետական կառավարման համակարգի մարմիններ
«ԱՌՆԱՊ» հիմնադրամ (համաձայնությամբ) |
Լրացուցիչ ֆինանսա- վորում չի պահանջվում |
|
|
Ծրագիր 1.2. Կենսաբանական վտանգներով պայմանավորված արտակարգ իրավիճակներից պաշտպանվածության մակարդակի բարձրացման նախադրյալների ձևավորում |
|||||||
|
Միջոցառում 1.2.1. Համայնքի ԱՌԿ պլանի օրինակելի ձևում և մշակման ուղեցույցում կենսաբանական վտանգներով պայմանավորված արտակարգ իրավիճակներից (ախտածին միկրոօրգանիզմներ, թույներ (տոքսիններ)) պաշտպանվածության բաղադրիչների ներառում |
ՍԳԾ Գ.ու. II (բ); ԿԶՆ 5.գ; 11.բ |
ՀՀ համայնքների 30%-ի մոտ ԱՌԿ հաստատված և կիրառվող գործուն պլանների առկայություն, որոնք ներառում են կենսաբանական վտանգներով պայմանավորված արտակարգ իրավիճակներից պաշտպանվածության բաղադրիչ |
2025 թվականի հունվարի 3-րդ տասնօրյակ |
Ներքին գործերի նախարարություն |
Առողջապահության նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Մարզպետների աշխատակազմեր
Տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ) |
Լրացուցիչ ֆինանսա- վորում չի պահանջվում |
|
|
Միջոցառում 1.2.2. «Համայնքի աղետների ռիսկի կառավարման պլանի օրինակելի ձևում և մշակման ուղեցույց»-ում արտակարգ իրավիճակներում վերարտադրողական առողջությանն առնչվող հիմնախնդիրների ներառում | |||||||
|
Ծրագիր 1.3. Հետաղետային կարիքների գնահատման և վերականգնման գործընթացների շրջանակի զարգացում |
|||||||
|
Միջոցառում 1.3.1. «Հետաղետային կարիքների գնահատման և վերականգնման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունում |
ՍԳԾ Գ.ու. I. 24 (դ), (ե), Գ.ու. IV. (է), (ժ); ԿԶՆ 5.5; 11.բ |
«Հետաղետային կարիքների գնահատման և վերականգնման հաստատված հայեցակարգ |
2025 թվականի մարտի 2-րդ տասնօրյակ |
Ներքին գործերի նախարարություն |
Պետական կառավարման համակարգի մարմիններ
Մարզպետների աշխատակազմեր
Տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ) |
20,000,000 |
Միավորված ազգերի զարգացման ծրագիր |
|
Միջոցառում 1.3.2. «Հետաղետային կարիքների գնահատման ուղեցույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունում |
Հետաղետային կարիքների գնահատման տեղայնացված ուղեցույցի առկայություն | ||||||
|
Ծրագիր 1.4. Քաղաքաշինության ոլորտում ԱՌԿ պահանջների ներառում |
|||||||
|
Միջոցառում 1.4.1. Քաղաքաշինության ոլորտում ուսումնասիրությունների իրականացում, առաջարկությունների փաթեթի մշակում և ներկայացում Քաղաքաշինության կոմիտե՝ (ԱՌԿ բաղադրիչները ներառելով շենքերի, շինությունների և ենթակառուցվածքների նախագծման, կառուցման, շահագործման և սպասարկման գործընթացներում` ըստ որակական չափանիշների և կիրառական նշանակության (հատուկ ուշադրություն դարձնելով խոցելի խմբերին))՝ անհրաժեշտության դեպքում՝ քաղաքաշինության ոլորտի նորմատիվ իրավական ակտերում համապատասխան փոփոխություններ կատարելով |
ՍԳԾ Գ.ու. II (ա), (զ) ԿԶՆ 11.բ |
Քաղաքաշինության ոլորտի նորմատիվ իրավական ակտերում ԱՌԿ պահանջների առկայություն (ԱՌԿ բաղադրիչը կազմված է երկու տարրերից՝ 1. իրականացվող նախագծերում և շինարարական գործընթացում հաշվի առնել առկա վտանգավոր երևույթների հնարավոր ազդեցությունը և 2. դիտարկել այդ նախագծերի և շինարարական գործընթացի հնարավոր ազդեցությունը և ռիսկերը շրջակա միջավայրի, ենթակառուցվածքների և կառույցների վրա) |
2026 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ |
Ներքին գործերի նախարարություն |
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Քաղաքաշինության կոմիտե
Կադաստրի կոմիտե
Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) |
Լրացուցիչ ֆինանսա- վորում չի պահանջվում |
|
|
Միջոցառում 1.4.2. Բնակչության պաշտպանության նպատակով ապաստարանների և պարզագույն թաքստոցների առկա նորմերի ուսումնասիրում և առաջարկությունների փաթեթի մշակում՝ հաշվի առնելով պաշտպանական կառույցների նպա- տակային օգտագործման կարիքները և ներառելով ԱՌԿ պահանջները նախագծման, կառուցման, շահագործման և սպասարկման գործընթաց- ներում` ըստ որակական չափանիշների և կիրառական նշանակության (հատուկ ուշադրություն դարձնելով խոցելի խմբերին) |
ՍԳԾ Գ.ու. II (ա), (զ) ԿԶՆ 11.բ |
Քաղաքաշինության ոլորտի նորմատիվ իրավական ակտերում ԱՌԿ պահանջների առկայություն |
2024 թվականի սեպտեմբեր |
Ներքին գործերի նախարարություն |
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Քաղաքաշինության կոմիտե
Կադաստրի կոմիտե |
Լրացուցիչ ֆինանսա- վորում չի պահանջվում |
|
|
Ծրագիր 1.5. Կլիմայի փոփոխության հարմարվողականության և կենսաբանական վտանգների ուղղությամբ տեղական մակարդակում ԱՌԿ գործընթացների արդյունավետության բարձրացում |
|||||||
|
Միջոցառում 1.5.1. «Տեղական մակարդակում ռիսկի կառավարման (այսուհետ՝ ՏՄՌԿ) կիրառական ուղեցույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունում |
ՍԳԾ Գ.ու. II (բ); Գ.ու. III (ծ); ԿԶՆ, 13 (1; 2) |
Կլիմայի փոփոխության հարմարվողականության և կենսաբանական վտանգներին դիմակայելու համապատասխան գործիքակազմով լրամշակված «Տեղական մակարդակում ռիսկի կառավարման» կիրառական ուղեցույցի առկայություն |
2024 թվականի օգոստոսի 3-րդ տասնօրյակ |
Ներքին գործերի նախարարություն |
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Առողջապահության նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Մարզպետների աշխատակազմեր
Տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ)
«ԱՌՆԱՊ» հիմնադրամ (համաձայնությամբ) |
10,400․000 |
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ |
|
Միջոցառում 1.5.2. Համայնքների գնահատում լրամշակված ՏՄՌԿ ուղեցույցի կիրառմամբ |
ՀՀ առնվազն 384 բնակավայրերի գնահատում ՏՄՌԿ գործիքակազմով և առաջարկությունների ներառում զարգացման ծրագրերում | ||||||
|
Ծրագիր 1.6. Համայնքներում, կրթական օջախներում և առողջապահական հաստատություններում ԱՌԿ պլանների ներդնում և կարողությունների մեծացում |
|||||||
|
Միջոցառում 1.6.1. ԱՌԿ պլանների վերանայում և ներդնում՝ ա) Վտանգների, խոցելիության, կարողությունների բացահայտման, աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներին արձագանքման միջոցառումների պլանավորման ուղղությամբ մեթոդական հիմքերի ստեղծում, բ) Ռեսուրսների և կենսական նշանակության պահուստների ձևավորման, հաշվառման, տեղաբաշխման, պահպանման, նպատակային օգտագործման մեխանիզմների վերանայում և արդիականացում |
ՍԳԾ Գ.ու. I (գ); Գ.ու. II (ա), (բ); Գ.ու. IV. 33 (ա); ԿԶՆ 5.բ, 5.գ; 13.3, |
ՀՀ համայնքների 30%-ի և դպրոցների 50%-ի մոտ ԱՌԿ հաստատված և կիրառվող գործուն պլանների առկայություն, որը ներառում է կենսաբանական վտանգներով պայմանավորված արտակարգ իրավիճակներից պաշտպանվածության բաղադրիչ |
2025 թվականի փետրվարի 2-րդ տասնօրյակ |
Ներքին գործերի նախարարություն |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Առողջապահության նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Մարզպետների աշխատակազմեր
Տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ)
«ԱՌՆԱՊ» հիմնադրամ (համաձայնությամբ) |
Լրացուցիչ ֆինանսա- վորում չի պահանջվում |
|
|
Միջոցառում 1.6.2. ԱՌԿ պլանների կիրարկման ուղղությամբ մշտադիտարկման իրականացում և համապատասխան փոփոխությունների իրականացում պլանների արդիականացման նպատակով |
Յուրաքանչյուր տարի ԱՌԿ պլանների կիրարկման ուղղությամբ մշտադիտարկման իրականացում ընդհանուր առմամբ՝ համայնքներ՝ 30, ուսումնական հաստատություններ՝ 50, նախադպրոցական ուսումնական հաստատություններ՝ 50, հիվանդանոցներ՝ 20 |
2023-2026 թվականներ (շարունակական) | |||||
|
Ծրագիր 1.7. Զբոսաշրջության ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրերում ԱՌԿ բաղադրիչների ներառում, այդ թվում՝ պատմամշա- կութային և բնական հուշարձանների պահպանման ուղղությամբ |
|||||||
|
Միջոցառում 1.7.1. Զբոսաշրջության ոլորտի ռազմավարություններում և ծրագրերում ԱՌԿ միջոցառումների ներառման և անվտանգ տուրիզմի ապահովման առաջարկությունների փաթեթի մշակում և ներկայացում Էկո- նոմիկայի նախարարություն՝ անհրա- ժեշտության դեպքում զբոսաշրջության ոլորտի նորմատիվ իրավական ակտերում համապատասխան փոփոխություններ կատարելով |
ՍԳԾ Գ.ու. III (դ), (ձ); ԿԶՆ 5.5; 12.բ |
ԱՌԿ միջոցառումների և անվտանգ տուրիզմի ապահովման չափորոշիչների և ուղեցույցների մշակված փաթեթի առկայություն, որը կնպաստի անվտանգ տուրիզմի ապահովման համակարգի ձևավորմանը՝ մասնավորապես պատմամշակութային և բնական հուշարձանների պահպանման ուղղությամբ |
2024 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ |
Ներքին գործերի նախարարություն |
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Լրացուցիչ ֆինանսա- վորում չի պահանջվում |
|
|
Ծրագիր 1.8. Բնապահպանական աղետների արագ գնահատման մեթոդական հիմքերի ստեղծում |
|||||||
|
Միջոցառում 1.8.1. «Արդյունաբերական վթարների հետևանքով առաջացած բնապահպանական աղետների արագ գնահատման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում |
ՍԳԾ Գ.ու. II 27. (բ), (դ) (է); Գ.ու. IV. 33 (ա), (բ); ԿԶՆ 13.1; 13.3 |
Արդյունաբերական վթարների հետևանքով առաջացած բնապահպանական աղետների արագ գնահատման հաստատված կարգի առկայություն |
2026 թվականի հունվարի 3-րդ տասնօրյակ |
Ներքին գործերի նախարարություն |
Շրջակա միջավայրի նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ)
«ԱՌՆԱՊ» հիմնադրամ (համաձայնությամբ)
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին |
Լրացուցիչ ֆինանսա- վորում չի պահանջվում |
|
|
Ծրագիր 1.9. Սողանքային ռիսկի կառավարման համակարգի զարգացում |
|||||||
|
Միջոցառում 1.9.1. «Սողանքային ռիսկի կառավարման պլանը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում |
ՍԳԾ Գ.ու. I. 24 (թ); Գ.ու. II. 27 (բ), ԿԶՆ 11.բ; 15.4 |
ՀՀ կառավարության կողմից հաստատված «Սողանքային ռիսկի կառավարման պլանի» առկայություն |
Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանությ ան մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո մեկ տարվա ընթացքում |
Ներքին գործերի նախարարություն |
Պետական կառավարման համակարգի մարմիններ
Մարզպետների աշխատակազմեր
Տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ)
«ԱՌՆԱՊ» հիմնադրամ (համաձայնությամբ) |
Լրացուցիչ ֆինանսա- վորում չի պահանջվում |
|
|
Ծրագիր 1.10. Կարևոր նշանակության օբյեկտների սեյսմիկ անվտանգության բարելավում |
|||||||
|
Միջոցառում 1.10.1. Կրթական հաստատությունների սեյսմիկ ռիսկի գնահատում |
ՍԳԾ Գ.ու. III. 30 (գ); ԿԶՆ 4.ա; 5.գ |
Տարեկան 12 կրթական հաստատությունների սեյսմիկ ռիսկի գնահատում |
2025-2026 թվականներ (շարունակական) |
Ներքին գործերի նախարարություն |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Քաղաքաշինության կոմիտե
Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)
Մարզպետների աշխատակազմեր
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Առողջապահության նախարարություն |
19,200.000 |
Պետական բյուջե |
|
Միջոցառում 1.10.2. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների, երեխաների, տարեցների ու հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի և պաշտպանության, առողջապահական հաստատությունների շենքերի սեյսմիկ խոցելիության գնահատում |
Տարեկան 6 մանկապարտեզ, 2 տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի և պաշտպանության շենքերի, 4 առողջապահական հաստատությունների և ցերեկային խնամք ու դաստիարակություն իրականացնող կազմակերպությունների շենքերի սեյսմիկ խոցելիության գնահատում | ||||||
|
Միջոցառում 1.10.3. Սեյսմիկ խոցելիության գնահատման արդյունքներով խոցելիության նվազեցման միջոցառումների իրականացում |
Գնահատված հաստատությունների սեյսմիկ խոցելիության նվազեցում առնվազն 20%-ով |
2025-2026 թվականներ (շարունակական) | |||||
|
Գերակայություն 2. ԱՌԿ տեխնոլոգիահենք համակարգի շարունակական բարելավում | |||||||
|
Ծրագիր 2.1. ԱՌԿ գործընթացներում տիեզերական տեխնոլոգիաների կիրառում |
|||||||
|
Միջոցառում 2.1.1. «ԱՌԿ ոլորտում տիեզերահեն տեղեկատվության օգտագործման նպատակով գործիքակազմի ձևավորմանն ուղղված հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունում |
ՍԳԾ Գ.ու. I. 25 (է); ԿԶՆ 9.1; 9.5, 9.բ |
ԱՌԿ ոլորտում տիեզերահեն տեղեկատվության օգտագործման նպատակով գործիքակազմի ձևավորման վերաբերյալ մշակված հայեցակարգի հաստատման Կառավարության որոշում |
2024 թվականի հուլիսի 3-րդ տասնօրյակ |
Ներքին գործերի նախարարություն |
Պաշտպանության նախարարություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
միջազգային դոնոր կազմակերպություններ (համաձայնությամբ) |
Լրացուցիչ ֆինանսա- վորում չի պահանջվում |
|
|
Ծրագիր 2.2. Կլիմայի փոփոխության հարմարվողականության կարողությունների զարգացում |
|||||||
|
Միջոցառում 2.2.1 Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի և Սյունիքի մարզերում հիդրոօդերևութաբանական ավտոմատացված կայանների տեղադրում |
ՍԳԾ Գ.ու. II. 28 (բ); Գ.ու. III. 30 (ծ) 33 (ա, բ) ԿԶՆ 5.բ; 13.1; 13.բ |
Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի և Սյունիքի մարզերում տեղադրված կամ վերազինված հիդրոօդերևութաբանական ավտոմատացված 15 կայանների առկայություն |
2026 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ |
Շրջակա միջավայրի նախարարություն |
Ներքին գործերի նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզպետների աշխատակազմեր
Տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ) |
150,000,000 |
Միավորված ազգերի զարգացման ծրագիր |
|
Միջոցառում 2.2.2. Եղանակային կանխատեսումների մշտադիտարկման և վաղ ազդարարման միասնական տեղեկատվական համակարգի ստեղծում |
Եղանակային կանխատեսումների մշտադիտարկման և տեղեկատվության տրամադրման (վաղ ազդարարման) արդյունավետության բարձրացում 60%-ով | ||||||
|
Ծրագիր 2.3. Սելավային ռիսկերի կառավարման կարողությունների հզորացում |
|||||||
|
Միջոցառում 2.3.1. Սյունիքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում սելավատարերի անձնագրավորում, սելավային վտանգի ինդեքսի մշակում և սելավային ռիսկերի մոդելավորում՝ աշխարհագրական տեղեկատվական համակարգ հենքի վրա |
ՍԳԾ Գ.ու. I. 25 (է); ԿԶՆ 5.բ, 6.6; 15.3; 15.4 |
Սյունիքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում սելավատարերի մշակված անձնագրեր, ինդեքսներ և աշխարհագրական տեղեկատվական համակարգ հենքի վրա պատրաստված սելավային ռիսկերի մոդելների առկայություն
Սելավային ռիսկերի նվազեցում Սյունիքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում առնվազն 15%-ով |
2025 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ |
Տարածքային կառավարման և ենթակառուցված քների նախարարություն |
Ներքին գործերի նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Սյունիքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզպետների աշխատակազմեր
Տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ) |
34,000,000 |
Միավորված ազգերի զարգացման ծրագիր |
|
Միջոցառում 2.3.2. Սելավային ռիսկի մոդելավորման՝ ներառյալ ջրամբարի պատվարի փլուզման դեպքում, ուսումնական մոդուլի տեղայնացում համաշխարհային լավագույն փորձի հիման վրա |
Սելավային ռիսկի մոդելավորման՝ ներառյալ ջրամբարի պատվարի փլուզման դեպքում, առկա ուսումնական մոդուլ՝ ինտեգրված մասնագիտական կարողության զարգացման գործընթացներում |
2026 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ |
Միավորված ազգերի զարգացման ծրագիր | ||||
|
Ծրագիր 2.4. Աշխարհագրական տեղեկատվական համակարգ հենքի վրա քաղաքների աղետներին դիմակայելու մակարդակի բարձրացում |
|||||||
|
Միջոցառում 2.4.1. Երևան քաղաքի սեյսմիկ ռիսկի (և այլ ռիսկերի) մոդելավորման վերանայում, մասնավորապես հնարավոր երկրաշարժի ծագման և տարածման, սցենարային և կասկադային հետևանքների գնահատում և արդյունքներով պայմանավորված համապատասխան միջոցառումների պլանավորում |
ՍԳԾ Գ.ու. I. 25 (է); ԿԶՆ 5.բ; 11.բ |
Երևան քաղաքի սեյսմիկ ռիսկի վերանայված մոդելի առկայություն
Երևան քաղաքում սեյսմիկ ռիսկի նվազեցում առնվազն 15%-ով |
2026 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ |
Ներքին գործերի նախարարություն |
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Քաղաքաշինության կոմիտե
Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)
Մարզպետների աշխատակազմեր
Տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ)
«ԱՌՆԱՊ» հիմնադրամ (համաձայնությամբ) |
80,000․000 |
Միջազգային գործընկերներ |
|
Միջոցառում 2.4.2. Ագարակ և Մեղրի քաղաքային բնակավայրերի սեյսմիկ ռիսկի (և այլ ռիսկերի) գնահատում (մասնավորապես հնարավոր երկրաշարժի ծագման և տարածման, սցենարային և կասկադային հետևանքների գնահատում) և արդյունքներով պայմանավորված համապատասխան միջոցառումների պլանավորում |
Ագարակ և Մեղրի քաղաքային բնակավայրերի սեյսմիկ ռիսկի գնահատված մոդելների առկայություն
Ագարակ և Մեղրի քաղաքային բնակավայրերի սեյսմիկ ռիսկի նվազեցում առնվազն 30%-ով |
2026 թվականի մարտի 1-ին տասնօրյակ |
16,000․000 |
Միավորված ազգերի զարգացման ծրագիր | |||
|
Միջոցառում 2.4.3. Վանաձոր քաղաքային բնակավայրի սեյսմիկ ռիսկի (և այլ ռիսկերի) գնահատում (մասնավորապես հնարավոր երկրաշարժի ծագման և տարածման, սցենարային և կասկադային հետևանքների գնահատում) և արդյունքներով պայմանավորված համապատասխան միջոցառումների պլանավորում |
Վանաձոր քաղաքի սեյսմիկ ռիսկի գնահատված մոդելների առկայություն
Վանաձոր քաղաքի սեյսմիկ ռիսկի նվազեցում առնվազն 30%-ով |
2026 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ |
40,000․000 |
Միջազգային գործընկերներ | |||
|
Ծրագիր 2.5. Բնական և տեխնոլոգիական վտանգավոր երևույթներից (աղետներից) առաջացած կորուստների և վնասների ազգային շտեմարանի (տվյալների բազա) ստեղծում |
|||||||
|
Միջոցառում 2.5.1. «Աղետներից առաջացած կորուստների և վնասների տվյալների շտեմարան» (ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի կողմից մշակված գործիքակազմ (DesInventar)) գործիքակազմի տեղայնացում և ներդնում |
ՍԳԾ Գ.ու. I. 24 (ա), (դ), (զ); ՍԳԾ Գ.ու. II (է); ԿԶՆ 5.գ, 11. բ |
Աղետներից առաջացած կորուստների և վնասների տվյալների կառավարման տեղայնացված և գործուն շտեմարանի առկայություն |
2025 թվականի նոյեմբերի 3-րդ տասնօրյակ |
Ներքին գործերի նախարարություն |
Պետական կառավարման համակարգի մարմիններ
Մարզպետների աշխատակազմեր
Տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ)
«ԱՌՆԱՊ» հիմնադրամ (համաձայնությամբ) |
Լրացուցիչ ֆինանսա- վորում չի պահանջվում |
|
|
Միջոցառում 2.5.2. Աշխարհագրական տեղեկատվական համակարգի հենքի վրա ուրվագծային քարտեզների նախապատրաստում և մուտքագրում |
Շտեմարանում մուտքագրված և պարբերաբար թարմացվող քարտեզներ՝ ազգայինից համայնքային մակարդակների համար
Հայաստանի աղետների կորստի և վնասի վերաբերյալ տվյալների առկայություն ՄԱԿ- ի ԱՌՆ գրասենյակի կողմից մշակված միջազգային գործիքակազմում (DesInventar) | ||||||
|
Միջոցառում 2.5.3. Ազգային գեոպորտալի թարմացում աղետներին վերաբերող տարածական տվյալների ներմուծմամբ (տարածական տեղեկատվությունը կարող է լինել ինչպես վեկտորային, այնպես էլ ռաստերային) |
Միջոցառման կատարումը կնպաստի պետական կառավարման համակարգի մարմինների միջև տեղեկատվության փոխանակման արդյունավետության և բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը՝ աջակցելով տարածական տվյալներ տրամադրողների, հետազոտողների, որոշումներ կայացնողների և քաղաքացիների միջև արդյունավետ հաղորդակցմանն ու կառավարման իրականացմանը; |
2026 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ | |||||
|
Գերակայություն 3. Մարդկային ռեսուրսների զարգացմանն ուղղված գործողություններ | |||||||
|
Ծրագիր 3.1. Ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ում նոր մասնագիտությունների (կրթական ծրագրերի) ներդնում |
|||||||
|
Միջոցառում 3.1.1. «Հեռակառավարվող սարքերի շահագործում որոնողափրկարարական աշխատանքներում» մասնագիտության (կրթական ծրագրի) ներդնում և ուսուցման իրականացում |
ՍԳԾ Գ.ու. I. 24 (ժ), (լ); ԿԶՆ 11.բ |
Ներդրված կրթական ծրագիր Տարեկան 30 շրջանավարտ |
2023-2024 ուս. տարի (շարունակական) |
Ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն |
Լրացուցիչ ֆինանսա- վորում չի պահանջվում |
|
|
Միջոցառում 3.1.2. «Պաշտպանական կառույցների շահագործում» մասնագիտության (կրթական ծրագրի) ներդնում և ուսուցման իրականացում |
ՍԳԾ Գ.ու. III. 30 (գ), (ե); ԿԶՆ 5.5; 11.բ; 11.1; 11. 5 |
Ներդրված կրթական ծրագիր |
2024-2025 ուս.տարի (շարունակական) | ||||
|
Միջոցառում 3.1.3. Հետազոտական- փորձարարական աշխատանքների իրականացում՝ որոնողափրկարարական աշխատանքներում հեռակառավարվող սարքերի կիրառման ոլորտում |
ՍԳԾ Գ.ու. I. 24 (ժ), (ի), (լ); ԿԶՆ 9 (բ) |
Տարեկան առնվազն մեկ հետազոտական- փորձարարական իրականացված աշխատանք |
2023-2026 թվականներ (շարունակական) | ||||
|
Միջոցառում 3.1.4. Հեռակառավարվող սարքերի օպերատորների վերապատրաստման դասընթացների իրականացում |
ՍԳԾ Գ.ու. I. 24 (ի), IV (զ) ԿԶՆ 4 .4 |
Տարեկան 60 վերապատրաստված օպերատոր |
2023-2026 թվականներ (շարունակական) | ||||
|
Ծրագիր 3.2. Կամավորական գործունեության զարգացում |
|||||||
|
Միջոցառում 3.2.1 Արտակարգ իրավիճակներում փրկարար կամավորական գործունեության կազմակերպման վերաբերյալ օրենսդրական շրջանակի մշակում և հաստատում |
ՍԳԾ Գ.ու. I. 24 (է); ԿԶՆ 17 |
Փրկարար կամավորական գործունեության իրականացումը կանոնակարգող օրենսդրական շրջանակի առկայություն |
2026 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ |
Ներքին գործերի նախարարություն |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Պետական կառավարման համակարգի մարմիններ
«ԱՌՆԱՊ» հիմնադրամ (համաձայնությամբ) |
25,000․000 |
Միջազգային գործընկերներ |
|
Միջոցառում 3.2.2. Արտակարգ իրավիճակներում փրկարար կամավորական համայնքային ջոկատների ստեղծում |
Երևան քաղաքում և յուրաքանչյուր մարզում առնվազն մեկ փրկարար- կամավորական ջոկատի առկայություն | ||||||
|
Ծրագիր 3.3. Հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների պատրաստվածության և արձագանքման արդյունավետության բարձրացում |
|||||||
|
Միջոցառում 3.3.1. Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում ստեղծված Հանրային առողջապահական արտակարգ գործառնական կենտրոնի կարողությունների զարգացում |
ՍԳԾ Գ.ու. III. 30 (թ); ԿԶՆ 3.դ, 5.գ |
Հանրային առողջապահական արտակարգ գործառնական կենտրոնի համապատասխանեցում միջազգային չափորոշիչներին առնվազն 60%-ով |
2025 թվականի օգոստոսի 3-րդ տասնօրյակ |
Առողջապա- հության նախարարություն |
Պետական կառավարման համակարգի մարմիններ |
Ֆինանսա- վորման չափը կհստակեցվի մեկ տարվա ընթացքում |
Միջազգային գործընկերներ |
|
Գերակայություն 4. Անվտանգության մշակույթի ամրապնդում | |||||||
|
Ծրագիր 4.1. ԱՌԿ ոլորտի վերաբերյալ հանրային իրազեկման մակարդակի բարձրացում, այդ թվում՝ կրթական ծրագրերում ԱՌԿ կրթական բաղադրիչի ներառմամբ |
|||||||
|
Միջոցառում 4.1.1. Շահագրգիռ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգի մարմինների և զանգվածային լրատվական միջոցների մասնակցությամբ հանդիպումների և թիրախային իրազեկման արշավների իրականացում |
ՍԳԾ Գ.ու. I (է); (խ); Գ.ու. III (ը) ԿԶՆ 5.բ; 5.գ; 13.3 |
Հանրային իրազեկման մակարդակի բարձրացում առնվազն 30% -ով (հենակետային արժեքի նկատմամբ, որը ենթակա է հաշվարկի 2023 թ.-ին) |
2023-2026 թվականներ (շարունակական) |
Ներքին գործերի նախարարություն |
Պետական կառավարման համակարգի մարմիններ
Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)
Մարզպետների աշխատակազմեր
Տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ)
«ԱՌՆԱՊ» հիմնադրամ (համաձայնությամբ) |
Լրացուցիչ ֆինանսա- վորում չի պահանջվում |
|
|
Միջոցառում 4.1.2. ԱՌԿ բնագավառին վերաբերող էլեկտրոնային գրադարանի ներդնում և զարգացում՝ ներառյալ ուսումնական նյութերի, տեսանյութերի և իրազեկման ուղեցույցների մշակումն ու հրապարակումը | |||||||
|
Միջոցառում 4.1.3. Ջրամբարների պատվարների փլուզումից կամ վթարից ազդակիր համայնքների բնակչության պաշտպանության նպատակով հանրային իրազեկման մակարդակի բարձրացում | |||||||
|
Միջոցառում 4.1.4. Բարձրագույն և հանրակրթական ուսումնական հաստատությունների, այդ թվում՝ նախադպրոցական կրթական ծրագրերում ԱՌԿ կրթական բաղադրիչի ներառում |
ՍԳԾ Գ.ու. I. 24 (լ), (խ), (լ); ԿԶՆ 4 .3 |
Ներդրված կրթական ծրագրեր |
2024-2026 թվականներ | ||||
|
Միջոցառում 4.1.5. Արտակարգ իրավիճակներում առաջնորդվելու համար հանրամատչելի գործողությունների հաջորդականություն նախատեսող կողմնորոշիչ տեղեկությունների տեղադրման օրենսդրական պահանջի սահմանում |
ՍԳԾ Գ.ու. I. 24 (ծ), (կ); Գ.ու. IV. 33 (բ) ԿԶՆ 11.բ |
Հանրային վայրերում՝ այդ թվում պետական և մասնավոր կազմակերպությունների շենքերում և շինություններում կողմնորոշիչ ցուցանակների նախատեսման պարտադրի պահանջի առկայություն |
2024 թվականի դեկտեմբերի 2- րդ տասնօրյակ |
||||
|
Ծրագիր 4.2. Արտակարգ իրավիճակներում ճգնաժամային հաղորդակցման համակարգի ստեղծում և զարգացում |
|||||||
|
|
|||||||
|
Միջոցառում 4.2.1. Արտակարգ իրավիճակներում ճգնաժամային հաղորդակցման հաղորդակարգերի և կարողությունների զարգացում |
ՍԳԾ Գ.ու. I. 24 (ծ), (կ); Գ.ու. IV. 33 (բ) ԿԶՆ 5.գ; 11.բ |
Արտակարգ իրավիճակներում ճգնաժամային հաղորդակցման հաղորդակարգի առկայություն
Արտակարգ իրավիճակներում ճգնաժամային հաղորդակցման համակարգում ներառված բոլոր աշխատակիցների վերապատրաստում |
2026 թվականի հունվարի 3-րդ տասնօրյակ |
Ներքին գործերի նախարարություն |
«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ (համաձայնությամբ) |
Լրացուցիչ ֆինանսա- վորում չի պահանջվում |
|
|
Ծրագիր 4.3. ԱՌԿ ուղղությամբ միջազգային համագործակցության խթանում և ամրապնդում |
|||||||
|
Միջոցառում 4.3.1. «Սենդայի ծրագրի իրականացման հաշվետվողականության մեխանիզմները և կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունում |
ՍԳԾ Գ․ու I - IV ԿԶՆ 17 |
Սենդայի ծրագրի հաշվետվողականության ապահովման գործընթացը կարգավորող իրավական ակտի առկայություն |
2023-2026 թվականներ (շարունակական) |
Ներքին գործերի նախարարություն «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ |
Պետական կառավարման համակարգի մարմիններ
Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)
Մարզպետների աշխատակազմեր
Տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ)
«ԱՌՆԱՊ» հիմնադրամ (համաձայնությամբ) |
Լրացուցիչ ֆինանսա- վորում չի պահանջվում |
|
|
Գերակայություն 5. ԱՌԿ ոլորտում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունների ընդլայնում և պետություն-մասնավոր հատված համագործակցության նոր մեխանիզմների մշակում | |||||||
|
Ծրագիր 5.1. ԱՌԿ ոլորտում պետություն-մասնավոր հատված գործընկերության խթանում |
|||||||
|
Միջոցառում 5.1.1. Պայմանագրային հիմքով մասնավոր հատվածից անհրաժեշտ ռեսուրսների ներգրավման և այդ նպատակով մասնավոր հատվածի մոտիվացման մեխանիզմների ձևավորում |
ՍԳԾ Գ.ու. II. 27 (ա); ԿԶՆ 5.5; 9.4; 9.5 |
Պետություն-մասնավոր հաստատված գործընկերության պայմանագրային համագործակցության ձևաչափի առկայություն
Ձևաչափով առնվազն 3 իրականացված ծրագիր |
2026 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ |
Ներքին գործերի նախարարություն |
Էկոնոմիկայի նախարարություն
«ԱՌՆԱՊ» հիմնադրամ (համաձայնությամբ) |
Լրացուցիչ ֆինանսա- վորում չի պահանջվում |
|
|
Միջոցառում 5.1.2. «Աղետների ռիսկի կառավարման ոլորտում պետություն-մասնավոր հատված գործընկերության խթանման և զարգացման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունում | |||||||
|
Ծրագիր 5.2. Աղետներից ապահովագրման համակարգի ներդրման համար անհրաժեշտ իրավական դաշտի կատարելագործում |
|||||||
|
Միջոցառում 5.2.1. «Աղետներից ապահովագրման համակարգի ներդրման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունում |
ՍԳԾ Գ․ու․ III 30 (բ), 31 (բ) ԿԶՆ 17 |
Աղետներից ապահովագրման համակարգի ներդրման հայեցակարգային մոտեցումների հաստատում իրավական ակտով |
2025 թվականի մարտի 2-րդ տասնօրյակ |
Ներքին գործերի նախարարություն |
Էկոնոմիկայի նախարարություն,
ԱՌՆԱՊ հիմնադրամ (համաձայնությամբ) |
Լրացուցիչ ֆինանսա- վորում չի պահանջվում |
|
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
09.10.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 06.11.2025, N 1555-Լ | 07.11.2025, N 1717-Լ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|