ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1022-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի N 990-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թվականի նոյեմբերի 3-ի՝ «Արսեն Թորոսյանին Կատարի Պետություն գործուղելու մասին» N 990-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) որոշման երկրորդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Արսեն Թորոսյանի՝ Կատարի Պետություն գործուղման ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին»,
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին կետով.
«2.1 Ընդունել ի գիտություն, որ Արսեն Թորոսյանի՝ Կատարի Պետություն գործուղման գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
10.11.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|