Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-333-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.11.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.11.10-2025.11.23 Պաշտոնական հրապարակման օրը 11.11.2025
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
22.10.2025
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.11.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2025 թվականի հոկտեմբերի 22-ին

 

«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Արդարադատության ակադեմիայի մասին» 2013 թվականի մայիսի 2-ի ՀՕ-50-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը «քաղաքացիաիրավական» բառից հետո լրացնել «կամ աշխատանքային» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Վերապատրաստման վայրից դուրս մշտապես բնակվող՝ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված ունկնդիրների համար Ակադեմիան հնարավորության դեպքում կազմակերպում է նրանց բնակության ապահովումը:»:

 

Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 2-րդ կետից հանել «, որը զուգորդվում է՝ մինչև 3 ամիս ժամկետով կրթաթոշակի 25 տոկոսից զրկելով» բառերը.

2) 2-րդ մասի 3-րդ կետից հանել «, որը զուգորդվում է՝ մինչև 6 ամիս ժամկետով կրթաթոշակի 25 տոկոսից զրկելով» բառերը.

3) 13-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2025 թ. նոյեմբերի 10

Երևան

ՀՕ-333-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 նոյեմբերի 2025 թվական: