Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 131-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.11.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.11.10-2025.11.23 Պաշտոնական հրապարակման օրը 12.11.2025
Ընդունող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
06.11.2025
Ստորագրող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.11.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.11.2025

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

06 նոյեմբերի 2025 թվականի

ք. Երևան

թիվ 131-Ն

 

ԿԱՐԵՎՈՐ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով և ապահովելով հանրության իրազեկված լինելու իրավունքի իրականացումը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել կարևոր իրադարձությունների շրջանակը՝ համաձայն Հավելված N 1-ի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի նախագահ

Տ. ՀակոբՅԱՆ

 

2025 թ. նոյեմբերի 06

ք. Երևան

 

Հավելված N 1

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2025 թվականի նոյեմբերի 06-ի թիվ 131-Ն որոշման

 

ԿԱՐԵՎՈՐ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Սույն որոշմամբ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) սահմանում է հանրության համար մեծ հետաքրքրություն ներկայացնող կարևոր իրադարձությունների շրջանակը՝ նպատակ ունենալով կանոնակարգել տեսալսողական մեդիածառայություն մատուցողների՝ այդ իրադարձություններն ամբողջությամբ կամ մասնակի, ուղիղ եթերում կամ վերահաղորդմամբ հեռարձակելու իրավունքը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։

2. Հանձնաժողովը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ՝ բացառելու իր կարգավորման ոլորտում գործող տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից այնպիսի կարևոր իրադարձությունների հեռարձակումը, որոնք առանձնակի կարևորություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության հասարակության համար և այնպիսի եղանակով, որը կարող է զրկել հանրության լայն շրջանակներին այդ միջոցառումները Հայաստանի Հանրապետության տարածքում ուղիղ հեռարձակմամբ կամ տեսաձայնագրությամբ անվճար դիտելու հնարավորությունից։

3. Հանրության համար մեծ հետաքրքրություն ներկայացնող միջոցառումները, սույն որոշման նպատակներից ելնելով, պետք է համապատասխանեն հետևյալ չափորոշիչներին՝

ա) հանդիսանան այնպիսի նշանակալի միջոցառումներ, որոնք հետաքրքրություն են առաջացնում հասարակության լայն շրջանակներում, ներառյալ այն անձանց համար, որոնք սովորաբար չեն դիտում կամ չեն մասնակցում նմանատիպ միջոցառումներին.

բ) ունենան նախապես սահմանված կազմակերպման ժամկետներ և իրականացվեն միջոցառման կազմակերպողի նախաձեռնությամբ.

գ) միջոցառմանը վերաբերող տեսալսողական ծրագրերի կամ հաղորդումների գույքային իրավունքները պետք է հասանելի լինեն տեսալսողական մեդիածառայություն մատուցողներին, որոնց սփռման տարածքն է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։

4. «Կարևոր իրադարձություն» է համարվում պետական կամ համազգային նշանակության քաղաքական, մշակութային, կրոնական, մարզական կամ դրանց իրենց նշանակությամբ համարժեք իրադարձություն, այդ թվում՝

1) Իրադարձությունն առաջացնում է համընդհանուր հետաքրքրություն տարբեր սոցիալական խմբերի շրջաններում.

2) Իրադարձությունն ունի բարձր դիտելիություն կամ դրա նկատմամբ առկա է հանրային հասարակական հետաքրքրություն.

3) Իրադարձությունն ունի նշանակություն հասարակության արժեքներին, մշակութային ժառանգության պահպանմանը, պատմական զարգացման կամ ժողովրդավարության ամրապնդման համար.

4) Իրադարձությունն առանձնանում է հատուկ մշակութային նշանակությամբ և նպաստում է ազգային մշակութային ինքնության պահպանմանն ու ամրապնդմանը։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 նոյեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան