ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1029-Ա
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴԻՑ ՀԵՏ ԿԱՆՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 934-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Աշխատանքային օրենսգրքի 166-րդ հոդվածով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին 2025 թվականի նոյեմբերի 13-ին հետ կանչել ամենամյա արձակուրդից:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թվականի հոկտեմբերի 21-ի «Դավիթ Խուդաթյանին արձակուրդ տրամադրելու մասին» N 934-Ա որոշման 1-ին կետում «11 աշխատանքային օր տևողությամբ՝ 2025 թվականի հոկտեմբերի 24-ին և 2025 թվականի նոյեմբերի 3-14-ը ներառյալ:» բառերը փոխարինել «10 աշխատանքային օր տևողությամբ՝ 2025 թվականի հոկտեմբերի 24-ին, 2025 թվականի նոյեմբերի 3-12-ը ներառյալ և 2025 թվականի նոյեմբերի 14-ին։» բառերով։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
12.11.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |