ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի հոկտեմբերի 22-ին
«ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գնահատման գործունեության մասին» 2005 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-189-Ն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) պետական կամ համայնքային գույքը վարձակալությամբ հանձնելու դեպքերում, բացառությամբ պետական կամ համայնքային չկառուցապատված հողերի վարձակալության կամ կառուցապատման կամ Հանրապետության նախագահի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմին, պետական կառավարման համակարգի մարմիններին, համայնքներին, Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմերին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատին, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեին, Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությանը, Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեին, Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին, Հայաստանի Հանրապետության դատախազությանը, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին, Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության մրցակցության պաշտպանության հանձնաժողովին և Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, պետական ոչ առևտրային կազմակերպություններին, 100 տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և պետական ոչ առևտրային կազմակերպություններից վերակազմակերպված և Կառավարության կողմից ստեղծված հիմնադրամներին կամ Կառավարության կողմից ստեղծված հիմնադրամներին պետական սեփականություն հանդիսացող գույքը, Կառավարության սահմանած կարգի համաձայն, վարձակալության իրավունքով տրամադրելու դեպքերի.»:
Հոդված 2.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ենթակա պետական գույքի կառավարման կոմիտեն պարտավոր է սույն օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով մինչև 2026 թվականի դեկտեմբերի երրորդ տասնօրյակը պետական գույքի վարձակալության տրամադրման գործընթացը կանոնակարգող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին:
2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում սույն հոդվածի 1-ին մասում նշված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելուց հետո։
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2025 թ. նոյեմբերի 12 Երևան ՀՕ-344-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 նոյեմբերի 2025 թվական: