ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 730-Ա
«ՎԻԶՈՒԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ» ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱԶԻՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող՝ 93,150,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Հանրակրթական դպրոցների տեխնիկական վերազինում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 01021075) «Ֆիրմա Ալֆա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01204713) 2025 թվականի հոկտեմբերի 17-ին կնքված՝ թիվ 17/10/2025 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 115 հատ ինտերակտիվ դիսփլեյի ձեռքբերման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 93,150,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
14.11.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 730-Ա որոշման |
«ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱԶԻՆՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
|
1. |
Ծրագրի նպատակը |
Հայաստանի Հանրապետության 115 հանրակրթական դպրոցների վերազինում նորագույն ինտերակտիվ դիսփլեյներով՝ որպես կրթության հիմնարար իրավունքի իրացման արդյունավետության բարձրացման միջոց։ Տեխնիկան հնարավորություն կտա ժամանակակից դասավանդման մեթոդաբանության և վիզուալիզացիայի միջոցով, այդ թվում՝ Աշխարհացույց կրթական հարթակի օգտագործմամբ, բարձրացնել դասապրոցեսի արդյունավետությունը, հետևաբար՝ աշակերտների կրթության որակը։ |
|
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից։ |
|
3. |
Բարեգործը |
«Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, 0056, Գայի պողոտա 4, ՀՎՀՀ՝ 01021075) |
|
4. |
Ծրագիրը կատարողը |
«Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, 0056, Գայի պողոտա 4, ՀՎՀՀ՝ 01021075) |
|
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության մարզերի հանրակրթական դպրոցներ, բնագավառը՝ կրթական |
|
6. |
Ծրագրի բյուջեն |
93,150,000 դրամ |
|
7. |
Բարեգործություն ստացողը |
Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության մարզերի 115 հանրակրթական դպրոցներ, որոնք կգնահատվեն նախապես հրապարակված գնահատման սանդղակով՝ Գնահատող հանձնաժողովի կողմից հետևյալ չափանիշներով՝ 1) դիմում-փաթեթի ամբողջականություն. 2) ծրագրի շրջանակում կատարված նախագծային աշխատանքի որակ (թեմայի արդիականություն, նորարարություն, հետազոտման խորություն, պատմագիտական ճշգրտություն, համայնքային ներգրավվածություն և այլն). 3) աշխատանքի ընթացքի որակ՝ սովորողների ներգրավվածություն, համագործակցություն, դերաբաշխում, կիրառվող գործիքակազմ և այլն. 4) օգտագործված աղբյուրների հարստություն. 5) տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) կիրառում. 6) նախագծային աշխատանքի ներկայացման որակ. 7) վերջնարդյունք և դրա կիրառելիություն։ |
|
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2025 թվականի նոյեմբերի 26-ից մինչև 2026 թվականի մայիսի 31-ը |
|
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի շրջանակում նախատեսվում է դիմում-հայտերի ընդունում և մշակում, դիմումատու դպրոցների հետ վերապատրաստումներ 21-րդ դարի հմտություններ, նախագծային ուսուցում, ՏՀՏ և այլ թեմաներով, դպրոցների կողմից նախագծային աշխատանքի իրականացում, կատարված աշխատանքների գրավոր ներկայացում, Գնահատող հանձնաժողովի ձևավորում (2023-2024 թվականներին հանձնաժողովում ներգրավված են եղել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամի, հանրակրթական ոլորտի այլ ներկայացուցիչներ), գնահատում և առավելագույն միավոր հավաքած դպրոցներից 115 հաղթող դպրոցների ցանկի ձևավորում, տեխնիկայի նվիրաբերում դպրոցներին և այցելություն շահառու դպրոցներ, որի համար անհրաժեշտ է ձեռք բերել 115 հատ ինտերակտիվ դիսփլեյ՝ 93,150,000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2025 թվականի նոյեմբերի 26-ից մինչև 2026 թվականի մայիսի 31-ը։ |
|
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
115 հատ ինտերակտիվ դիսփլեյի ձեռքբերում և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 93,150,000 դրամ արժողությամբ |
|
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Նախատեսված չեն։ |
|
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագրի շրջանակներում «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամը համագործակցում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի հետ։ Աշխարհացույց կրթական հարթակը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված է որպես ուսումնաօժանդակ գործիք, իսկ «Վիզուալ Հայաստան» հիմնադրամը՝ որպես ուսուցիչների պարտադիր վերապատրաստում իրականացնող կառույց։ |
|
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմնին կներկայացվեն տեղեկություններ:
|
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
14.11.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|