ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 725-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 201-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի մարտի 25-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Համայնքների զարգացում» ծրագրի մասին» N 201-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Ավտոշեմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 05015913) 2025 թվականի հոկտեմբերի 22-ին կնքված՝ N 153-2025 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ձմեռային անվադողերի ձեռքբերում՝ 2,122,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Թիմ Սիսթեմս» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00229394) 2025 թվականի հոկտեմբերի 21-ին կնքված՝ N 148-2025 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բարձրավոլտ ստորգետնյա մալուխի անցկացման աշխատանքների նախագծային փաստաթղթերի մշակման և լուսավորության տեղադրման աշխատանքների իրականացում՝ 1,929,180 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Թիմ Սիսթեմս» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00229394) 2025 թվականի հոկտեմբերի 22-ին կնքված՝ N ES/CPCW/07102025/2 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է լուսավորության փոփոխության մոնտաժման աշխատանքների իրականացում՝ 220,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
14.11.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|