Գլխավոր տեղեկություն
Համար
N 1602-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.11.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.11.10-2025.11.23 Պաշտոնական հրապարակման օրը 14.11.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.11.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.11.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 նոյեմբերի 2025 թվականի N 1602-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում կրթական ծրագրերի և նախադպրոցական ծառայության իրականացման լիցենզավորման կարգերը, լիցենզիայի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի N 372 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 808-Ն որոշման՝

1) N 1 հավելվածի 5.3-րդ, N 3 հավելվածի 5.2-րդ, N 5 հավելվածի 5.2-րդ, N 7 հավելվածի 5.2-րդ, N 11 հավելվածի 5.2-րդ, N 11.2 հավելվածի 6-րդ, N 13 հավելվածի 5.2-րդ, N 13.2 հավելվածի 6-րդ, N 17 հավելվածի 7-րդ, N 19 հավելվածի 7-րդ կետերում «լիցենզավորող մարմին» բառերը փոխարինել «կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին» բառերով.

2) N 1 հավելվածի 10-րդ, N 3 հավելվածի 10-րդ, N 5 հավելվածի 10-րդ, N 7 հավելվածի 10-րդ, N 11 հավելվածի 10-րդ, N 11.2 հավելվածի 16-րդ, N 13 հավելվածի 10-րդ, N 13.2 հավելվածի 16-րդ, N 17 հավելվածի 12-րդ, N 19 հավելվածի 12-րդ կետերը «ներկայացնում է նախարարություն» բառերից հետո լրացնել «, իսկ կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կարգադրագիրը կատարելու մասով՝ վերջինիս» բառերով.

3) N 1 հավելվածի 3-րդ, N 3 հավելվածի 3-րդ, N 5 հավելվածի 3-րդ, N 7 հավելվածի 3-րդ, N 11 հավելվածի 3-րդ, N 11.2 հավելվածի 3-րդ, N 13 հավելվածի 3-րդ, N 13.2 հավելվածի 3-րդ, N 17 հավելվածի 3-րդ, N 19 հավելվածի 3-րդ կետերը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ միջնորդագիրը ներկայացնում է կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը։»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության արհեստագործական հոսքով ավագ դպրոցներն արհեստագործական ուսումնարաններ վերանվանելու, մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպություններ վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1210-Ն որոշման 38-րդ կետի 17-րդ ենթակետում «լիազորված մարմին» բառերը փոխարինել «կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական քոլեջների օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1009-Ն որոշման NN 2 և 3 հավելվածների 38-րդ կետի 17-րդ ենթակետում «լիազորված մարմին» բառերը փոխարինել «կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին» բառերով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 31-ից՝ բացառությամբ 1-ին կետի 2-րդ ենթակետով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման N 1 հավելվածի 10-րդ, N 3 հավելվածի 10-րդ, N 5 հավելվածի 10-րդ, N 7 հավելվածի 10-րդ, N 11 հավելվածի 10-րդ, N 11.2 հավելվածի 16-րդ, N 13 հավելվածի 10-րդ, N 13.2 հավելվածի 16-րդ կետերում կատարվող լրացումների, որոնք ուժի մեջ են մտնում սույն որոշման պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

14.11.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 նոյեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան