Գլխավոր տեղեկություն
Համար
N 1593-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.11.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.11.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.11.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 նոյեմբերի 2025 թվականի N 1593-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԴՌԱԳՍՄԱՆ ՑԵՄԵՆՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ «ԴՌԱԳՍՄԱՆ ՑԵՄԵՆՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ, «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ԴՌԱԳՍՄԱՆ ՑԵՄԵՆՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սույն որոշման առաջին կետով սահմանված ծրագրի շրջանակներում ներմուծվող և հավելվածով սահմանված ցանկում ներկայացված լիզինգով ձեռք բերվող ապրանքի (ցանկի 1-ին կետի) ներմուծման ժամանակ մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրվում է 2024 թվականի դեկտեմբերի 6-ի N 002537 լիզինգի պայմանագրով սահմանված «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ լիզինգատու կազմակերպություն)՝ պայմանով, որ ապրանքը ներմուծելուց հետո վերջինս հանձնվելու է «ԴՌԱԳՍՄԱՆ ՑԵՄԵՆՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ ներդրումային ծրագրի իրականացման համար։

3. Ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում լիզինգի պայմանագիրը լուծվելու դեպքում լիզինգատու կազմակերպությունը ներմուծված ապրանքը կարող է օտարել այլ անձանց՝ արտոնությամբ տրամադրված մաքսատուրքերը վճարելուց հետո:

4. Սահմանել, որ՝

1) ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված ապրանքները, այդ թվում՝ լիզինգատու կազմակերպության կողմից «ԴՌԱԳՍՄԱՆ ՑԵՄԵՆՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանձնված ապրանքի նկատմամբ կիրառվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի և որոշմամբ սահմանված սահմանափակումները․

2) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները․

3) ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2025 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2026 թվականի հոկտեմբերի 30-ը ներառյալ․

4) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1 տարի։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

14.11.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

 նոյեմբերի 14-ի N 1593-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ

 

NN

ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միավորը

Քանակը

Ծագման երկիրը

Արտա-հանման երկիրը

Արժեքը (դրամ)

Այլ տեղեկութ-յուններ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ

1.

8474200005

Ցեմենտի մանրացման կայան կլինկերից

ժամում 50 տոննա արտադրողա-կանությամբ

հատ

1

Չինաստան

Չինաստան

818 000 000

Լիզինգի պայմանագիր N 002537

 

Ընդամենը

 

 

 

 

 

 

818 000 000

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


14.11.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ