ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 նոյեմբերի 2025 թվականի N 1615-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 478-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի ապրիլի 4-ի «Քաղաքաշինության բնագավառում վերաորակավորման կարգը հաստատելու մասին» N 478-Ն որոշմամբ հաստատված հավելվածի՝
1) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«14. Քաղաքաշինության բնագավառում բազային մասնագիտությունների, կրթական ծրագրերի և վերաորակավորմանը համապատասխան կրթական ծրագրերի աղյուսակ».
2) 14-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 15-րդ կետով․
«15․ Հայաստանի Հանրապետությունում բակալավրի որակավորման աստիճան, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն կրթության որակավորման աստիճան կամ օտարերկրյա պետությունում համապատասխան աստիճան ունեցող մասնագետները կարող են վերաորակավորվել սույն հավելվածի 14-րդ կետի աղյուսակի 5-րդ և 6-րդ սյունակներում ամրագրված մասնագիտացումներին համապատասխան և ստանալ ավարտական վկայականներ, եթե ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի կամ Հայաստանի Հանրապետության համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատության կողմից տրամադրվել է մասնագիտական եզրակացություն՝ սույն հավելվածի 14-րդ կետի աղյուսակի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ սյունակներում ամրագրված բազային մասնագիտացումների համապատասխանության վերաբերյալ։»։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
14.11.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 նոյեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|