Գլխավոր տեղեկություն
Համար
N 478-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (15.11.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.04.01-2024.04.14 Պաշտոնական հրապարակման օրը 04.04.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.04.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 ապրիլի 2024 թվականի N 478-Ն

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՎԵՐԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել քաղաքաշինության բնագավառում վերաորակավորման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

04.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

ապրիլի 4-ի N 478-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՎԵՐԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են քաղաքաշինության բնագավառում բազային մասնագիտական կրթություն ունեցող անձանց մասնագիտական վերաորակավորման ընդհանուր պայմաններին և իրականացմանը ներկայացվող հիմնական պահանջները:

2. Սույն կարգի դրույթները տարածվում են բակալավրի կամ մագիստրոսի մասնագիտական կրթական այն ծրագրերի վրա, որոնք համադրելի են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի օգոստոսի 23-ի N 06-Ն հրամանի N 2 հավելվածի N 1 աղյուսակով սահմանված հավաստագրման ենթակա մասնագիտությունների հետ (այսուհետ՝ հավաստագրման ենթակա մասնագիտություն):

3. Սույն կարգին համապատասխան մասնագիտական վերաորակավորման կրթական ծրագրի դասընթացներն ավարտած և վկայական ստացած անձը կարող է համապատասխան հավաստագրման ենթակա մասնագիտությամբ շարունակական մասնագիտական զարգացման (այսուհետ՝ ՇՄԶ) հավաստագիր ձեռք բերել, եթե ապահովել է «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11.4-րդ հոդվածի 3-5-րդ մասերով սահմանված պահանջները։

 

2. ՎԵՐԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

4. Վերաորակավորման կրթական ծրագրերին կարող են մասնակցել ինչպես Հայաստանի Հանրապետությունում սույն հավելվածի 14-րդ կետով սահմանված աղյուսակում ընդգրկված բազային մասնագիտական բակալավրի կամ մագիստրոսի որակավորման աստիճան ստացած անձինք, այնպես էլ Հայաստանի Հանրապետության կողմից սահմանված կարգով ճանաչված համապատասխան բազային մասնագիտական բակալավրի կամ մագիստրոսի որակավորման աստիճան ունեցող անձինք:

5. Քաղաքաշինության բնագավառում բազային կրթական ծրագրերը, մասնագիտությունները, համապատասխան դասիչները և դրանց համապատասխան վերաորակավորման կրթական ծրագրերը ներկայացված են սույն հավելվածի 14-րդ կետով սահմանված աղյուսակում:

6. Ակադեմիական կրեդիտը ուսումնական բեռնվածության չափման՝ ժամաքանակով արտահայտվող պայմանական միավոր է։ Վերաորակավորման կրթական ծրագրերի մեկ կրեդիտը համարժեք է ուսանողի 30 ժամ լրիվ (լսարանային, արտալսարանային և ինքնուրույն) ուսումնական բեռնվածությանը։

7. Վերաորակավորման կրթական ծրագրերն իրականացվում են վճարովի սկզբունքով։ Ուսման վճարի չափը սահմանում է համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատությունը (այսուհետ՝ բուհ)։

8. Վերաորակավորման գործընթացը կազմակերպվում և իրականացվում է բուհի կողմից սույն հավելվածով սահմանած պահանջներին համապատասխան:

9. Դիմորդները հրամանագրվում են որպես բուհի ունկնդիր՝ վերաորակավորման կրթական ծրագրի համար սահմանված գումարը վճարելուց և բուհի հետ համապատասխան պայմանագիր կնքելուց հետո:

10. Վերաորակավորման կրթական ծրագրերը կազմվում են՝ ելնելով մասնագետների բազային կրթության և վերաորակավորման արդյունքում ձեռք բերվող մասնագիտության կրթական ծրագրերի մասնագիտական առարկայական տարբերությունների ծավալից:

11. Վերաորակավորման կրթական ծրագրերը հաջողությամբ ավարտած անձանց տրվում է բուհի կողմից մշակված և հաստատված վկայական և ներդիր: Դրանցում պարտադիր կատարվում է նշում ունկնդրի ուսումնառության արդյունքների և կրեդիտների մասին: Վկայականի ներդիրը համարվում է վկայականի անբաժանելի մասը և առանց վկայականի վավեր չէ։

12. Վկայականը և ներդիրը վավերացվում են բուհի ռեկտորի ստորագրությամբ և կնիքով։

13. Վերաորակավորման կրթական ծրագրերը հաջողությամբ ավարտած անձանց վերաբերյալ տեղեկատվությունը հնգօրյա ժամկետում տրամադրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե։

14. Քաղաքաշինության բնագավառում բազային մասնագիտությունների, կրթական ծրագրերի և վերաորակավորմանը համապատասխան կրթական ծրագրերի աղյուսակ:

(14-րդ կետը խմբ. 14.11.25 N 1615-Ն)

15․ Հայաստանի Հանրապետությունում բակալավրի որակավորման աստիճան, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն կրթության որակավորման աստիճան կամ օտարերկրյա պետությունում համապատասխան աստիճան ունեցող մասնագետները կարող են վերաորակավորվել սույն հավելվածի 14-րդ կետի աղյուսակի 5-րդ և 6-րդ սյունակներում ամրագրված մասնագիտացումներին համապատասխան և ստանալ ավարտական վկայականներ, եթե ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի կամ Հայաստանի Հանրապետության համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատության կողմից տրամադրվել է մասնագիտական եզրակացություն՝ սույն հավելվածի 14-րդ կետի աղյուսակի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ սյունակներում ամրագրված բազային մասնագիտացումների համապատասխանության վերաբերյալ։

(15-րդ կետը լրաց. 14.11.25 N 1615-Ն)

(հավելվածը խմբ., լրաց. 14.11.25 N 1615-Ն)

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

04.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 ապրիլի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.11.2025, N 1615-Ն 15.11.2025, N 478-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան