Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-354-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.11.10-2025.11.23 Պաշտոնական հրապարակման օրը 19.11.2025
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
22.10.2025
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2025 թվականի հոկտեմբերի 22-ին

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սնանկության մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 13-րդ հոդվածի 3.1-ին մասը «Դատարանի» բառից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով․ «Դատարանը սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն անշարժ գույքի պետական ռեգիստր ուղարկում է էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները և ներկայացման կարգը սահմանում է կառավարությունը:»:

 

Հոդված 2. Օրենքի 15.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «գործադրմամբ» բառից հետո լրացնել «։ Պարտապանի սնանկության վտանգի վերաբերյալ դիմումը բավարարելու և կառավարիչ նշանակելու մասին որոշումները դատարանն անշարժ գույքի պետական ռեգիստր ուղարկում է էլեկտրոնային եղանակով՝ կառավարության սահմանած կարգով․» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը «գործադրմամբ» բառից հետո լրացնել «։ Սույն կետով նախատեսված տեղեկացումը դատարանն անշարժ գույքի պետական ռեգիստր ուղարկում է էլեկտրոնային եղանակով՝ կառավարության սահմանած կարգով․» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 39.2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.

«6.1. Ապահովված իրավունքի առարկայի իրացումը թույլատրելու մասին դատարանի որոշումը դատարանն անշարժ գույքի պետական ռեգիստր ուղարկում է էլեկտրոնային եղանակով՝ կառավարության սահմանած կարգով:»:

 

Հոդված 5. Օրենքի 90-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.2-րդ մասով.

«2.2. Սույն օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասով, 69-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» կետով, ինչպես նաև 74-րդ և 89-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում սնանկության վերաբերյալ գործի ավարտի դեպքում դատարանը վճիռն անշարժ գույքի պետական ռեգիստր ուղարկում է էլեկտրոնային եղանակով՝ կառավարության սահմանած կարգով:»:

 

Հոդված 6. Օրենքի 93-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Ֆիզիկական անձի գույքը (գույքի մասը) արգելանքից ազատելու մասին որոշումները դատարանն անշարժ գույքի պետական ռեգիստր ուղարկում է էլեկտրոնային եղանակով՝ կառավարության սահմանած կարգով:»:

 

Հոդված 7. Օրենքի 105-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում սնանկության վերաբերյալ գործի ավարտի դեպքում դատարանը վճիռն անշարժ գույքի պետական ռեգիստր ուղարկում է էլեկտրոնային եղանակով՝ կառավարության սահմանած կարգով:»։

 

Հոդված 8.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը Կառավարությունն ընդունում է սույն օրենքն ընդունվելուց հետո՝ չորս ամսվա ընթացքում:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2025 թ. նոյեմբերի 18

Երևան

ՀՕ-354-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 նոյեմբերի 2025 թվական: