ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի հոկտեմբերի 22-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 33-րդ հոդվածի 1-ին մասում «ընտանիքի մասին» բառերը փոխարինել «ընտանեկան» բառով, իսկ 3-րդ մասը «մնացել են» բառերից առաջ լրացնել «փաստացի» բառով:
Հոդված 2. Օրենսգրքի 36-րդ հոդվածի 1-ին մասը «մարմինները» բառից հետո լրացնել «, դրանց սեփական և պետության պատվիրակած լիազորությունները» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 37-րդ հոդվածի 4-րդ մասից, 41-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «դաստիարակչական,» բառը, իսկ 41-րդ հոդվածի 2-րդ մասի «նման» բառը փոխարինել «շուրջօրյա խնամք տրամադրող» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, դաստիարակչական» բառը, իսկ 605-րդ հոդվածի 1-ի մասի «նույնանման» բառը փոխարինել «շուրջօրյա խնամք տրամադրող» բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի 1067-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերից, 1068-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «դաստիարակչական,» բառը, իսկ 1068-րդ հոդվածի 3-րդ մասի «նմանօրինակ» բառը փոխարինել «շուրջօրյա խնամք տրամադրող» բառերով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2025 թ. նոյեմբերի 18 Երևան ՀՕ-367-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 նոյեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|