Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 119-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.11.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.11.10-2025.11.23 Պաշտոնական հրապարակման օրը 19.11.2025
Ընդունող մարմին
Ծաղկաձոր համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
18.11.2025
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
19.11.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ

 

ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 նոյեմբեր 2025 թվականի թիվ 119-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 169-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝

 

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է`

 

1․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 169-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) Տող 11301 - Համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) թույլտվության համար «50900.0» թիվը փոխարինել «120000.0» թվով․

2) Տող 11303 - Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության համար «200.0» թիվը փոխարինել «70.0» թվով․

3) Տող 11304 - Համայնքի վարչ. տարածքում, սահմանամերձ բարձրլեռն. համայնք-ի վարչ. տարածքում, բացառ. միջպետ. և հանրապետ. նշանակ. ավտոմոբիլ. ճանապարհ-ի կողեզրում, խանութ-ում և կրպակ-երում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկ. նավթ . գազ-ի վաճառքի թույլտվ. Համար «1000.0» թիվը փոխարինել «945.0» թվով․

4) Տող 11307 - Համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար «13249,0» թիվը փոխարինել «13149,2» թվով․

5) Տող 11308 - Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում ֫Առևտրի և ծառայությունների մասինֻ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության համար «0.0» թիվը փոխարինել «28.0» թվով.

6) Տող 11309 - Համայնքի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար «7825.0» թիվը փոխարինել «7994.0» թվով․

7) Տող 11310 - Համայնքի վարչական տարածքում համայնքային կանոններին համապատասխան հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար «9060.0» թիվը փոխարինել «9439.2» թվով․

8) Տող 11312 - Ավագանու սահմանվ. կարգին ու պայման-ին համ.՛ համայնքի վարչ. տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվ. համար, բացառ. միջպետ. ու հանրապետ. նշանակ. ավտոմոբիլ. ճանապարհ-ի օտարման շերտերում և պաշտպ. գոտի-ում տեղադ. գովազդ-րի թույլտվ-րի (բացառ. Երևան քաղաքի) «4153,0» թիվը փոխարինել «12593.1» թվով․

9) Տող 1255 - Պետական բյուջեից տրամադրվող նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ «653,6» թիվը փոխարինել «0,0» թվով․

10) Տող 13503-«Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար «40950,0» թիվը փոխարինել «7500,0» թվով․

11) Տող 13505 - Համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար «1840,0» թիվը փոխարինել «880,0» թվով․

12) Տող 13514 - Համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, նկարչական և արվեստի դպրոցներ և այլն) ծառայություններից օգտվողների համար) «0.0» թիվը փոխարինել «147,0» թվով․

13) Տող 1352 - Համայնքի վարչական տարածքում ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների օրինականացման համար վճարներ «15500,0» թիվը փոխարինել «1200,0» թվով․

14) Տող 1361 - Մուտքեր համայնքի բյուջեի նկատմամբ ստանձնած պայմանագրային պարտավորությունների չկատարման դիմաց գանձվող տույժերից «1000.0» թիվը փոխարինել «3600.0» թվով․

15) Տող 1362 - Մուտքեր համայնքի բյուջեի նկատմամբ ստանձնած պայմանագրային պարտավորությունների չկատարման դիմաց գանձվող տույժերից «1000.0» թիվը փոխարինել «400.0» թվով․

16) Բաժին 1 խումբ 3 դաս 3 (Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ) հոդված 4232» (Համակարգչային ծառայություններ) «6500,0» թիվը փոխարինել «7000,0» թվով․

17) Բաժին 1 խումբ 6դաս 1 (Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)) հոդված «5112» (Շենքերի և շինությունների կառուցում) «102000,0» թիվը փոխարինել «49000,0» թվով․

18) Բաժին 4 խումբ 5 դաս 1 (ճանապարհային տրանսպորտ) հոդված «5112» (Շենքերի և շինությունների կառուցում) «472576.9» թիվը փոխարինել «492576,9» թվով․

19) Բաժին 4 խումբ 9դաս 1 (Տնտեսական հարաբերություններ (այլ դասերին չպատկանող)) հոդված «6502» (ՀՈՂԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՄՈՒՏՔԵՐ) «-200 000,0» թիվը փոխարինել «-305 300,0» թվով․

20) Բաժին 6 խումբ 3 դաս 1 (Ջրամատակարարում) հոդված «5113» (Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) «80 000,0» թիվը փոխարինել «120 000,0» թվով․

21) Բաժին 6 խումբ 6 դաս 1 (Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայություններ (այլ դասերին չպատկանող)) հոդված «5113» (Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) « 150 000,0» թիվը փոխարինել « 251 046,5» թվով․

22) Բաժին 9խումբ 2դաս 2 (Ջրամատակարարում) հոդված «5113» (Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) «2246,5» թիվը փոխարինել «0,0» թվով․

23) Բաժին 9 խումբ 2 դաս 2 (Ջրամատակարարում) հոդված «5134» (Նախագծահետազոտական ծախսեր) «500,0» թիվը փոխարինել «0,0» թվով․

24) Բաժին 9 խումբ 5 դաս 1 (Արտադպրոցական դաստիարակություն) հոդված «5122» (Վարչական սարքավորումներ) «1500,0» թիվը փոխարինել «2000,0» թվով․

25) Բաժին 9 խումբ 5 դաս 1 (Արտադպրոցական դաստիարակություն) հոդված «5129» (Վարչական սարքավորումներ) «1000,0» թիվը փոխարինել «500,0» թվով․

26) Բաժին 11 խումբ 1 դաս 2 (ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ) հոդված «4891»(Պահուստային միջոցներ) «87255,3» թիվը փոխարինել « 117370,2 » թվով:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:

 

Կողմ -12

 

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՈՍԿԱՆ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ

ԳԱԼՍՏՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԱՍԱՏՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ԲԱՂՐԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ՅՈՒՐԱ

ԲԱԲԱՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ

ՂԱՐԻԲՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ՍԱՖԱՐՅԱՆ ՌՈՒԲԵՆ

ՄԵԼՈՅԱՆ ԱՐԹՈՒՐ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

 

19.11.2025 թ

Ն. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 նոյեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան