Գլխավոր տեղեկություն
Համար
N 1638-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.11.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.11.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.11.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 նոյեմբերի 2025 թվականի N 1638-Ա

 

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 2037-Ն որոշման N 3 հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում հաշվառված՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Ուսանողական թաղամաս 4 շենք (ճարտարագիտական քոլեջի հանրակացարան) հասցեում բնակվող քաղաքացիներին նվիրել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները` համաձայն հավելվածի, համապատասխանաբար սեփականության իրավունքով և ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով, հողամասը՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ համապատասխան բաժնեմասերով:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և սահմանված կարգի համաձայն՝ նվիրատվությամբ տրամադրվող բնակելի տարածքները որպես առանձին գույքային միավոր առանձնացնելուց (անհրաժեշտության դեպքում) և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված հատակագիծը (ցանկում նշված մակերեսների տարբերություններ առաջանալու դեպքում հիմք ընդունել նշված հասցեների իրավունքների պետական գրանցման համար հիմք հանդիսացած հատակագծի մակերեսը՝ մինչև 3% թույլատրելի շեղումով) հավելվածում նշված բնակիչների կողմից ներկայացվելուց հետո, վերջիններիս հետ մեկ տարվա ընթացքում, կնքել նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման նվիրառու բնակիչների միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

20.11.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

նոյեմբերի 20-ի N 1638-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

 

NN

ը/կ

Բնակելի տարածքի անվանումը և հասցեն

Բնակիչների ազգանունը, անունը, հայրանունը

Անձնա-գրային տվյալները

Մակե- րեսը

(քմ)

Սկզբնա-կան արժեքը (դրամ)

Սեփա-կանության իրավունքով կամ ընդհանուր սեփա-կանության իրավունքով

տրվող

Հողամասը

1․

Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Ուսանողական թաղամաս 4 հանրակացարան (ճարտարագի-տական քոլեջի հանրակացարան)

բնակարան 619

Թերզյան Հովհաննես Ավետիսի

 

Թերզյան Գոհար Մարտինի

AV0248860 տրված՝ 08․06․2022 թ․, 019-ի

կողմից

 

AR0297145 տրված՝ 18.05.2017 թ., 019-ի

կողմից

34,8 քմ

398,607.9

ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով

ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ համապատաս- խան բաժնեմասերով

2.

Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Ուսանողական թաղամաս 4

հանրակացարան

(ճարտարագի-տական քոլեջի հանրակացարան)

բնակարան 509

Թերզյան Գարեգին Ավետիսի

 

Հարությունյան Մելանյա Մարտինի

AV0248859 տրված՝ 08․06․2022 թ․, 019-ի

կողմից

 

AL0574447 տրված՝

11.01.2024 թ., 019-ի

կողմից

55,4 քմ

634,565.4

ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով,

հավասար

բաժիններով

ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝

համապատաս-

խան

բաժնեմասերով

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

20.11.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ