ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 նոյեմբերի 2025 թվականի N 1638-Ա
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 2037-Ն որոշման N 3 հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում հաշվառված՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Ուսանողական թաղամաս 4 շենք (ճարտարագիտական քոլեջի հանրակացարան) հասցեում բնակվող քաղաքացիներին նվիրել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները` համաձայն հավելվածի, համապատասխանաբար սեփականության իրավունքով և ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով, հողամասը՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ համապատասխան բաժնեմասերով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և սահմանված կարգի համաձայն՝ նվիրատվությամբ տրամադրվող բնակելի տարածքները որպես առանձին գույքային միավոր առանձնացնելուց (անհրաժեշտության դեպքում) և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված հատակագիծը (ցանկում նշված մակերեսների տարբերություններ առաջանալու դեպքում հիմք ընդունել նշված հասցեների իրավունքների պետական գրանցման համար հիմք հանդիսացած հատակագծի մակերեսը՝ մինչև 3% թույլատրելի շեղումով) հավելվածում նշված բնակիչների կողմից ներկայացվելուց հետո, վերջիններիս հետ մեկ տարվա ընթացքում, կնքել նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման նվիրառու բնակիչների միջոցների հաշվին:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
20.11.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի նոյեմբերի 20-ի N 1638-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
|
NN ը/կ |
Բնակելի տարածքի անվանումը և հասցեն |
Բնակիչների ազգանունը, անունը, հայրանունը |
Անձնա-գրային տվյալները |
Մակե- րեսը (քմ) |
Սկզբնա-կան արժեքը (դրամ) |
Սեփա-կանության իրավունքով կամ ընդհանուր սեփա-կանության իրավունքով տրվող |
Հողամասը |
|
1․ |
Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Ուսանողական թաղամաս 4 հանրակացարան (ճարտարագի-տական քոլեջի հանրակացարան) բնակարան 619 |
Թերզյան Հովհաննես Ավետիսի
Թերզյան Գոհար Մարտինի |
AV0248860 տրված՝ 08․06․2022 թ․, 019-ի կողմից
AR0297145 տրված՝ 18.05.2017 թ., 019-ի կողմից |
34,8 քմ |
398,607.9 |
ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով |
ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ համապատաս- խան բաժնեմասերով |
|
2. |
Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Ուսանողական թաղամաս 4 հանրակացարան (ճարտարագի-տական քոլեջի հանրակացարան) բնակարան 509 |
Թերզյան Գարեգին Ավետիսի
Հարությունյան Մելանյա Մարտինի |
AV0248859 տրված՝ 08․06․2022 թ․, 019-ի կողմից
AL0574447 տրված՝ 11.01.2024 թ., 019-ի կողմից |
55,4 քմ |
634,565.4 |
ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով |
ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ համապատաս- խան բաժնեմասերով |
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
|
20.11.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|