ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 736-Ա
ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՇԵՆՔԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 58,636,627 դրամ ընդհանուր արժողությամբ «Մանկապարտեզի շենքի վերանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 02517115) «Կանակա» բաց բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 06901369) 2025 թվականի հոկտեմբերի 29-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 58,636,627 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
21.11.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետիN 736-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՇԵՆՔԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ»
|
1. |
Ծրագրի նպատակը |
Վերանորոգել «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքը, որի արդյունքում կստեղծվեն հարմարավետ պայմաններ մանկապարտեզի սաների առօրյան կազմակերպելու համար: |
|
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
|
3. |
Բարեգործը |
Հայ օգնության ֆոնդ, Նյու Յորք, ԱՄՆ |
|
4. |
Ծրագիրը կատարողը |
Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան 0010, Խորենացու փողոց 22, ՀՎՀՀ` 02517115): |
|
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, Տավուշի մարզ, բնակավայր Աչաջուր, փողոց 6, շենք 4։ Բնագավառը՝ սոցիալական |
|
6. |
Ծրագրի բյուջեն |
58,636,627 դրամ |
|
7. |
Բարեգործություն ստացողը |
«Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն, Տավուշի մարզ, համայնք Իջևան, բնակավայր Աչաջուր, փողոց 6, շենք 4, ՀՎՀՀ` 07611391) |
|
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2025 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2026 թվականի հուլիսի 30-ը |
|
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
«Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքի վերանորոգում՝ 58,636,627 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2025 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2026 թվականի հուլիսի 30-ը ընկած ժամանակահատվածում: |
|
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
«Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքի վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 58,636,627 դրամ առանց ավելացված արժեքի հարկի։ |
|
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Չեն նախատեսվում |
|
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագրի իրականացման շրջանակներում Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղը համագործակցելու է Տավուշի մարզպետի աշխատակազմի և Իջևանի համայնքապետարանի հետ: |
|
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Վերահսկողությունը կատարվելու է Հայ օգնության ֆոնդի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմնին կներկայացվեն տեղեկություններ: |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
21.11.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|