ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 735-Ա
«ՍՕՍ-ՄԱՆԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐ» ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ ՄԱՆԿԱԼՔՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 492,098,306 դրամ ընդհանուր արժողությամբ «Շիրակի մարզում մանկալքության կանխարգելում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
21.11.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
|
Հավելված ՀՀ փոխվարչապետիN 735-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ ՄԱՆԿԱԼՔՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ»
|
1. |
Ծրագրի նպատակը |
1) Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած քաղաքականության համահունչ՝ «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի համար ռազմավարական առաջնահերթություն է մանկալքության կանխարգելմանն ուղղված ծրագրերի իրականացումը: Այդ նպատակով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում իրականացվելու են միջոցառումներ՝ մանկալքության դեպքերը նվազեցնելու, ծրագրի շահառու ընտանիքների սոցիալ-տնտեսական իրավիճակը բարելավելու, խնամք իրականացնողների ծնողավարության գիտելիքները և հմտությունները զարգացնելու, երեխաների և երիտասարդների սոցիալ-հոգեբանական իրավիճակը վերականգնելու, մարզում գործող պետական և ոչ պետական շահագրգիռ կողմերի, այդ թվում մարզային և համայնքային կառույցների ներկայացուցիչների, մարզում գործող հասարակական կազմակերպությունների կարողությունները բարձրացնելու նպատակով: 2) Ծրագրի շահառուներ են լինելու կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներ, որոնց ընտրությունը լինելու է, մասնավորապես, պայմանավորված հետևյալ ռիսկի գործոններով. խնամք իրականացնողի և/կամ երեխայի հաշմանդամությամբ, երեխայի փաստացի առանց ծնողական խնամքի մնալու, պարտադիր կրթությունից դուրս մնալու, վարքային խնդիրների դրսևորումների վտանգով, աղքատությամբ, անապահովությամբ կամ գործազրկությամբ, բռնության ենթարկված լինելու հանգամանքով, այլ հանգամանքներով: |
|
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների օրենքներով նախատեսվող արտոնություններից: |
|
3. |
Բարեգործը |
ՍՕՍ Մանկական Գյուղեր Համաշխարհային կազմակերպություն (Ռիդլերշտրասե 55, 80339 Մյունխեն, Գերմանիա) |
|
4. |
Ծրագրի կատարողը |
«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամ (ՀՎՀՀ` 03517269, Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Հրաչյա Քոչարի 8, բնակարան 18-19) |
|
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, բնագավառը` սոցիալական |
|
6. |
Ծրագրի բյուջեն |
492,098,306 դրամ |
|
7. |
Բարեգործություն ստացողը |
Շիրակի մարզում բնակվող սոցիալական ռիսկի ենթակա շուրջ 200 ընտանիքներից 420 երեխա |
|
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2025 թվականի նոյեմբերի 18-ից մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ը |
|
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) Նախատեսվում է շահառուներին տրամադրել նյութական, կրթադաստիարակչական, առողջապահական և տնտեսական կայունություն ապահովող պարագաներ և ծառայություններ: Շահառուների համար կազմակերպել դասընթացներ, թերապիաներ, իրավաբանական խորհրդատվություններ, քննարկումներ, տրամադրել դասընթացների համար անհրաժեշտ պարագաներ և նյութեր: Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի նոյեմբերի 18-ից մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 162,321,368 դրամի չափով: 2) Կատարվելու է ծրագրի իրականացման նպատակով հրավիրված մասնագետների վարձատրության և տրանսպորտային ծախսեր, ձեռք է բերվելու սարքավորումներ, գույք, ինչպես նաև մարդատար էլեկտրական ավտոմեքենա՝ շահառուների տեղաշարժն ապահովելու նպատակով: Նախատեսվում է իրականացնել անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված տարածքի արդիականացումը և վերանորոգումը: Իրականացվելու է 2025 թվականի նոյեմբերի 18-ից մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում` 235,210,466 դրամի չափով: 3) Միջոցառումների ընթացքում նախատեսվում է կազմակերպական ծախսեր` աշխատակիցների, առողջության ապահովագրության, կոմունալ ծառայությունների, աշխատակիցների համար դասընթացների, սուպերվիզիաների կազմակերպման, գրասենյակային պարագաների ձեռքբերման ծախսեր: Իրականացվելու է 2025 թվականի նոյեմբերի 18-ից մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում` 94,566,472 դրամի չափով: |
|
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) շահառուների համար սննդի ձեռքբերում` 20,115,300 դրամի չափով, 2) շահառուների համար լվացող նյութերի և հիգիենայի պարագաների ձեռքբերում` 12,032,250 դրամի չափով, 3) շահառուների համար հագուստի, կոշիկի և այլ առաջնային անհրաժեշտության պարագաների ձեռքբերում` 19,200,400 դրամի չափով, 4) դպրոցական պարագաների (գրենական պիտույքներ և դպրոցական պայուսակ), դիդակտիկ նյութերի (ներկեր, բառագրքեր, քարտեր և այլն) և դասագրքերի ձեռքբերում`40,368,400 դրամի չափով, 5) նախասիրությունների խմբակների, մասնագիտական դասընթացների կազմակերպման ծառայությունների ձեռքբերում` 18,000,400 դրամի չափով, 6) մարզամշակութային միջոցառումների, մարզական խաղերի, օլիմպիադաների, մրցաշարերի, համերգների, թատերական և կրկեսային ներկայացումների, էքսկուրսիաների, ազգային, ավանդական և միջազգային տոնական միջոցառումներին մասնակցության նպատակով ծառայությունների ձեռքբերում և մասնակցության վճարներ` 19,008,400 դրամի չափով, 7) առողջության առաջնային պահպանման նպատակով անհրաժեշտ դեղորայքի, բժշկական, հոգեբանական, իրավաբանական խորհրդատվությունների ծառայությունների ձեռքբերում` 38,035,920 դրամի չափով, 8) կոմունալ ծառայությունների (էլեկտրաէներգիա, ջրամատակարարում, գազամատակարարում, աղբահանություն) ձեռքբերում` 1,100,000 դրամի չափով, 9) տարածքի (տեղական ինքնակառավարման մարմինների կողմից անհատույց տրամադրված՝ ժամանակավոր օգտագործման տարածքներ, որոնք օգտագործվում են ծրագրերի իրականացման նպատակով) և սարքավորումների վերանորոգման, պահպանման ծառայությունների ձեռքբերում՝ 9,280,000 դրամի չափով, 10) Գույքի և տեխնիկայի (կահույք, կահավորանք, կենցաղային տեխնիկա, համակարգչային սարքավորումներ և այլ անհրաժեշտ պարագաներ) ձեռքբերում՝ 75,486,472 դրամի չափով, 11) Մարդատար էլեկտրական ավտոմեքենայի (ավտոմեքենան ծրագրով նախատեսված ժամկետի ավարտից հետո օգտագործվելու է բացառապես հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական ծրագրերի համար) ձեռքբերում` 9,000,000 դրամի չափով, 12) Տրանսպորտային ծառայությունների ձեռքբերում (տաքսի և բեռնափոխադրում) (օգտագործվում է տնայցերի և ծրագրային այլ գործառնությունների ընթացքում)` 5,600,000 դրամի չափով, 13) աշխատակիցների համար դասընթացների, սեմինարների կազմակերպման նպատակով ծառայությունների ձեռքբերում` 19,074,000 դրամի չափով, 14) հեռահաղորդակցության ծառայության և գրասենյակային պարագաների ձեռքբերում` 7,880,000 դրամի չափով, 15) հանդիպումների, միջոցառումների կազմակերպման համար անհրաժեշտ նյութերի, հյուրասիրության համար անհրաժեշտ պարագաների (ջուր, խմորեղեն, միրգ և այլն)` 8,500,000 դրամի չափով: |
|
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
1) աշխատակիցների աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ և բժշկական ապահովագրություն `53,398,470 դրամի չափով, 2) դասընթացների, սեմինարների կազմակերպում աշխատակիցների համար` 19,074,000 դրամի չափով, 3) Հեռահաղորդակցության, կոմունալ ծառայության և գրասենյակային պարագաների ձեռքբերում` 7,880,000 դրամի չափով 4) հանդիպումների, միջոցառումների կազմակերպման համար անհրաժեշտ նյութերի, հյուրասիրության համար անհրաժեշտ պարագաների (ջուր, խմորեղեն, միրգ և այլն) ձեռքբերում` 8,500,000 դրամի չափով, 5) չնախատեսված կազմակերպչական ծախսեր (բանկային, փոստային ծախսեր, գույքահարկ և այլն)` 1,200,000 դրամի չափով: |
|
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ ոստիկանության, ինչպես նաև ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի, Միասնական սոցիալական ծառայության Շիրակի մարզի տարածքային կենտրոնի, տեղական ինքնակառավարման մարմինների, միասնական սոցիալական ծառայության, երեխաների պաշտպանության հարցերով զբաղվող տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների լայն շրջանակների հետ |
|
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
21.11.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |