ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 738-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 157-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02570903) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2025 թվականի մարտի 4-ի «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի Սվարանց գյուղի զարգացում» ծրագրի մասին» N 157-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Ստրոյ Պրոյեկտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01063889) 2025 թվականի նոյեմբերի 4-ին կնքված՝ N 04 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է թվով 5 բնակելի տան տարածքի բարեկարգման լրացուցիչ աշխատանքների իրականացում՝ 817,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Սլավ Սուր Շին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01060779) 2025 թվականի նոյեմբերի 4-ին կնքված՝ N 03 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է թվով 5 բնակելի տան տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացում՝ 4,890,100 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
21.11.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|