ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՄԱԳՄԱ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՁԵՎՈՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 388
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.06.1995-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/6, հունիս 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.06.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.06.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հունիսի 1995 թ. N 388
Քաղ. Երևան

 

«ՄԱԳՄԱ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՁԵՎՈՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սեփականաշնորհել «Մագմա» պետական ձեռնարկությունը՝ «Մագմա» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով։

2. «Մագմա» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

3. «Մագմա» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը համարվում են պետական սեփականություն և սեփականաշնորհման ժամանակ չեն կարող օգտագործվել որպես վճարման միջոց։

4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 10 մլն 518 հազ. դրամ, որից ազատ բաժանորդագրության ենթակա մասը 8 մլն 420 հազ. դրամ։

5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի ազատ բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 421 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 20000 դրամ անվանական արժեքով։

6. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին՝

ա) հաստատել «Մագմա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

7. Սահմանել, որ «Մագմա» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

8. Սահմանել, որ «Մագմա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

9. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Մագմա» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐիՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ