Գլխավոր տեղեկություն
Համար
N 134
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-21.06.1995)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/3-4, մարտ, ապրիլ 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.03.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 մարտի 1993 թվականի N 134

Քաղ. Երևան 

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՒՄՔԻ, ՄԹԵՐՔԻ ԵՎ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՈՐՈՇ ՏԵՍԱԿԻ ԻՐԱՑՈՒՄՆ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների, պետական և այլ ձեռնարկությունների նյութատեխնիկական բազան ամրապնդելու, գյուղատնտեսական մթերքի և հատկապես մսի ու մսամթերքի, անարատ կաթնամթերքի արտադրության աճը խթանելու և դրանց գների հետագա բարձրացումը մեղմելու, բնակչության գնողունակությունը բարձրացնելու, արտադրող-վերամշակող արդյունավետ փոխհարաբերություններն ապահովելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Դադարեցնել ավելացված արժեքի հարկի գանձումը գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների, պետական և այլ ձեռնարկությունների, անհատ ձեռներեցների կողմից արտադրված գյուղատնտեսական հումքի և մթերքի իրացումից:

2. 1993 թվականի հունվարի 1-ից վերամշակող ձեռնարկությունների կողմից թողարկվող որոշ պարենային ապրանքների իրացումն ազատել ավելացված արժեքի հարկից (ցանկը կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կառավարության 1993 թվականի

մարտի 31-ի N 134 որոշմամբ

 

Ց Ա Ն Կ

 

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ ԱԶԱՏՎՈՂ ՈՐՈՇ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

Միս (տավարի, խոզի, ոչխարի և հավի)

Եփած երշիկեղեն

Նրբերշիկեղեն

Անարատ կաթնամթերք (կաթ, մածուն, կաթնաշոռ և թթվասեր)

Մանկական սնունդ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.06.1995, N 357 31.03.1993, N 134
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան