Գլխավոր տեղեկություն
Համար
N 1067-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (27.11.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
21.11.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.11.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1067-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՈԼԴՈՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, հիմք ընդունելով կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն և վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումները՝

1. Հայկական համայնքային կառույցների, կրթամշակութային և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև գործարար ոլորտի հայազգի գործիչների և պաշտոնատար անձանց հետ համագործակցության հետագա ուղիները քննարկելու նպատակով՝

1) Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին 2025 թվականի նոյեմբերի 24-ից մինչև դեկտեմբերի 12-ը ներառյալ գործուղել Մոլդովայի Հանրապետություն (Քիշնև՝ նոյեմբերի 24-27-ը) և Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Լոս Անջելես՝ նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 4-ը, Նյու Յորք՝ դեկտեմբերի 4-8-ը, Վաշինգտոն՝ դեկտեմբերի 8-11-ը).

2) Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի (այսուհետ՝ գրասենյակ) հայրենադարձների ինտեգրման վարչության խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող Լուսինե Ուստյանին 2025 թվականի նոյեմբերի 24-26-ը ներառյալ գործուղել Մոլդովայի Հանրապետություն (Քիշնև).

3) Գրասենյակի հայրենադարձների ինտեգրման վարչության խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգողներ Նելլի Ղուլյանին և Անժելա Ղուկասյանին 2025 թվականի նոյեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 12-ը ներառյալ գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Լոս Անջելես՝ նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 4-ը, Նյու Յորք՝ դեկտեմբերի 4-8-ը, Վաշինգտոն՝ դեկտեմբերի 8-11-ը):

(1-ին կետը փոփ. 26.11.25 N 1085-Ա)

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հայաստան-Սփյուռք գործակցության» ծրագրի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառման արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

21.11.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ