Գլխավոր տեղեկություն
Համար
N 1092-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.11.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.11.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.11.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1092-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1454-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 13-ի N 474-Ն որոշման հավելվածի 30-րդ կետը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1454-Ա որոշման հավելվածում`

1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «պետի տեղակալ» բառերը փոխարինել «արվեստի և գրահրատարակչության ոլորտի քաղաքականության մշակման բաժնի գլխավոր մասնագետ» բառերով.

2) «Սովորողների կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում`

ա. «Ալիսա Դանիելյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի ուսանող» բառերը փոխարինել «Տիգրան Սարգսյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի սովորող» բառերով,

բ. «Դավիթ Սահակյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի սովորող» բառերը փոխարինել «Մարգարիտա Համբարձումյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի սովորող» բառերով,

գ. «Աննա Գևորգյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի սովորող» բառերը փոխարինել «Վազգեն Տոնոյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի սովորող» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

26.11.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ