ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 մայիսի 1993 թվականի N 229
Քաղ. Երևան
ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԲՈԼՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՄԱՍՈՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երեխաների և դեռահասների ուսուցման համար գանձվող վարձից ավելացված արժեքի հարկ գանձելու բնագավառում հստակություն սահմանելու նպատակով և, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Մինչև 18 տարեկան հասակը ներառյալ երեխաների և դեռահասների ուսուցումն անցկացնող ուսումնական հաստատությունները (ներառյալ վճարովի ուսումնական հաստատությունները) ուսման վարձի մասով ազատել ավելացված արժեքի հարկից:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 1992/93 ուսումնական տարվանից:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |