Գլխավոր տեղեկություն
Համար
N 590
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-21.06.1995)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/11-12, նոյեմբեր, դեկտեմբեր 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.11.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 նոյեմբերի 1993 թվականի N 590

Քաղ. Երևան 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԻՐԱՑՎՈՂ ԿԱՄ ՎԱՃԱՌՎՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐ ԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ ՏԵՍԱԿԱՆՈՒ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետություն սննդամթերքի ներմուծումը խրախուսելու, դրամի արժեզրկման պայմաններում դրանց գների աճի տեմպերը թուլացնելու նպատակով, ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման մասին» որոշման 3-րդ կետի «գ» ենթակետի, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում բնակչությանն իրացվող կամ վաճառվող այն սննդամթերքի առանձին տեսակների և մանկական տեսականու որոշ ապրանքների NN 1 և 2 ցանկերը (կցվում են), որոնք ազատվում են ավելացված արժեքի հարկից:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը` Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարության և գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ու էկոնոմիկայի նախարարության հետ, 1994 թվականի հունիսի 1-ին Հայաստանի Հանրապետության կառավարություն տեղեկատվություն ներկայացնել սույն որոշման կատարման արդյունքների, ինչպես նաև առաջարկություններ` դրա հետագա գործողության վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կառավարության 1993 թ.

նոյեմբերի 26-ի N 590 որոշմամբ

 

Ց Ա Ն Կ N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԻՐԱՑՎՈՂ ԿԱՄ ՎԱՃԱՌՎՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՅՆ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ԱԶԱՏՎՈՒՄ ԵՆ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ

 

Կարագ

Բուսական յուղ

Շաքար

Շաքարավազ

Մարգարին

Ձավարեղեն

Պանիր

Կաթի փոշի

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կառավարության 1993 թ.

նոյեմբերի 26-ի N 590 որոշմամբ

 

Ց Ա Ն Կ N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԻՐԱՑՎՈՂ ԿԱՄ ՎԱՃԱՌՎՈՂ ՄԱՆԿԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ԱԶԱՏՎՈՒՄ ԵՆ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ

 

Կոշիկ

Տրիկոտաժ

վերին

ներքին

Գուլպա-կիսագուլպա